Հա

Ազգային

03/09/2019 - 11:00

Լիբանանում տնտեսական ճգնաժամի պատճառով արտակարգ դրութեան ռեժիմ է սահմանւել

Լիբանանում տնտեսական ճգնաժամի պատճառով արտակարգ դրութեան ռեժիմ է սահմանւել: Երկրի վարչապետ Սաադ Հարիրին նման քայլի է դիմել Բաաբդի նախագահական պալատում լիբանանեան քաղաքական գործիչների եւ բանկիրների հետ հանդիպումից յետոյ:

«alikonline.ir» - Լիբանանում տնտեսական ճգնաժամի պատճառով արտակարգ դրութեան ռեժիմ է սահմանւել: Երկրի վարչապետ Սաադ Հարիրին նման քայլի է դիմել Բաաբդի նախագահական պալատում լիբանանեան քաղաքական գործիչների եւ բանկիրների հետ հանդիպումից յետոյ: Ըստ Yerkir.am-ի՝ յայտնում է Reuters-ը:

«Տնտեսական ծանր իրավիճակը մեզանից պահանջում է արագ միջոցներ ձեռնարկել»,- յայտարարել է Հարիրին ու յոյս յայտնել, որ Լիբանանում սպասւող բարեփոխումները հնարաւորութիւն կը տան խուսափելու յունական ճգնաժամի կրկնութիւնից, երբ երկիրն 9 տարի առաջ յայտնւեց խոր ճգնաժամի մէջ եւ ստիպւած էր խիստ միջոցների դիմել օտարերկրեայ պարտատէրերի ճնշման ներքոյ:

«Մենք չենք ուզում, որ մեզ հետ նման բան պատահի: Հետեւաբար, մենք միջոցներ ենք ձեռնարկում երկիրը փրկելու համար»,- մանրամասնել է վարչապետը:

Լրատւամիջոցը տեղեկացնում է նաեւ, որ Լիբանանի պետական պարտքը հասել է գրեթէ 90 միլիարդ դոլարի, որը երկրի ՀՆԱ-ի 150 տոկոսն է: Բիւջէի դեֆիցիտը հասել է ՀՆԱ-ի 11 տոկոսին:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։