Հա

Ազգային

04/09/2019 - 13:10

«Արցախը պղտոր ջրում ձուկ որսալու տեղ չէ». ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ

Արցախի այսօրւայ սահմաններից եւ ազատագրւած տարածքներից զիջելու բան չունենք, ընդհակառակը՝ դեռ վերադարձնելու տարածքներ ունենք՝ Արծւաշէն, Շահումեան, Գետաշէն եւ այլն: Yerkir.am-ի հետ հարցազրոյցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը: Նա ընդգծեց, որ այս հարցում կոմպրոմիսի ու սակարկման տեղ չկայ:

«alikonline.ir» - Արցախի այսօրւայ սահմաններից եւ ազատագրւած տարածքներից զիջելու բան չունենք, ընդհակառակը՝ դեռ վերադարձնելու տարածքներ ունենք՝ Արծւաշէն, Շահումեան, Գետաշէն եւ այլն: Yerkir.am-ի հետ հարցազրոյցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը: Նա ընդգծեց, որ այս հարցում կոմպրոմիսի ու սակարկման տեղ չկայ:

Իշխան Սաղաթելեանը առանցքային համարեց համահայկական հզօր ներուժն Արցախը հզօրացնելու, վերաբնակեցնելու, պաշտպանելու համար օգտագործելը, թէեւ, նրա գնահատմամբ, Հայաստանում կայ մթնոլորտ, որը Դաշնակցութեան համար մտահոգիչ է. որոշ մարդիկ, նոյնիսկ՝ պաշտօնեաներ, յայտարարում են, որ ՀՀ քաղաքացին չպէտք է ծառայի Արցախում: «Սա ողբերգութիւն է, քանի որ Արցախը մեզ որեւէ մէկը նւէր չի տւել, այն ազատագրել ենք մեր հերոսների արեան գնով, եւ Արցախի պահպանումն ու միջազգային ճանաչումը բխում է հայ ժողովրդի անվտանգութեան եւ շարունակականութեան շահերից»,- ընդգծեց մեր զրուցակիցը:

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչն անդրադարձաւ նաեւ Արցախի ազգային հերոս Վիտալի Բալասանեանի յայտարարութեանը, թէ «Իրազեկ քաղաքացիների միաւորում» եւ «Թրանսփարենսի ինթերնէյշնլ» հասարակական կազմակերպութիւններին Արցախի ՏԻՄ ընտրութիւնները դիտարկելու ուղարկելով՝ ՀՀ կառավարութիւնը միջամտում է Արցախի սուվերենութեանն ու Սահմանադրութեանը: Նա ասաց, որ դրան մեծ կարեւորութիւն հաղորդել պւտք չէ, բայց ճիշտ չէ խորացնել ՀՀ-ԱՀ անջրպետը եւ վատացնել Արցախի ազատամարտի հերոսների, մեր գեներալիտետի հանդէպ վերաբերմունքը: «Ոչ մէկը չի ժխտում, որ, այո՛, եղել են գեներալներ, որոնք տարբեր պատմութիւնների մէջ են, հարստացել են, բայց մէկ, երկու դէպքը չի կարելի համընդհանուր դարձնել. ես ճանաչում եմ բանակի բազմաթիւ հերոսների, որոնք իրենց կեանքն են դրել այս ժողովրդի համար, եւ այսօր բոլորին մէկ ափսէի մէջ դնելը, նոյն կերպ վերաբերւելը, լաւ տեղ չի տանելու»,- ասաց Իշխան Սաղաթելեանը:

Ստեփանակերտի հրապարակում կազմակերպւած հանրահաւաքի ժամանակ վարչապետ Փաշինեանի վանկարկումներին անդրադառնալով՝ նա նշեց. «Արցախը պղտոր ջրոմ ձուկ բռնելու տեղ չէ: Արցախի հարցում պէտք լինել շատ նուրբ եւ զգոյշ: Այդ հանրահաւաքի իրական նպատակն էլ մենք վերջը չհասկացանք, դրանով ի՞նչ էին ուզում անել: Այդ հանրահաւաքը պէտք է ծառայէր ոչ թէ Արցախի իշխանութիւններին մէկ անգամ եւս հարւածելուն, այլ անկեղծ, միասնական օրակարգ ձեւաւորելուն»:

Իշխան Սաղաթելեանն ընդգծեց, որ այս հարցում չպէտք է լինեն Դաշնակցութիւն, «Իմ քայլ», «Ռամկավար», «Հնչակեան» եւ այլն, այս հարցը քաղաքական շահարկման եւ դիւիդենդներ շահելու հարց չէ:

Արցախի նախագահական ընտրութիւններում ՀՅԴ-ն, հաւանաբար, կը մասնակցի սեփական թեկնածուով: ԳՄ ներկայացուցիչն ասաց, որ առաջիկայում տեղի կունենայ Դաշնակցութեան Արցախի Կենտրոնական կոմիտէի ժողովը, որն իր որոշումը կը կայացնի եւ կը հրապարակի: «Այս փուլում Արցախի մեր ԿԿ-ն յայտարարութիւն է արել եւ սկսել քաղաքական կոնսուլտացիաները նախագահի հաւանական թեկնածուների հետ՝ դրանով չբացառելով, որ մենք եւս սեփական թեկնածուով հանդէս կը գանք»,- յայտնեց Իշխան Սաղաթելեանը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։