Հա

Ազգային

05/09/2019 - 10:30

«Կառավարութիւնը որեւէ լուրջ ձեռքբերում չի ունեցել». Իշխան Սաղաթելեան

Հարկային եկամուտներն աւելացնելու եւ աշխատատեղեր ստեղծելու՝ իշխանութիւնների յայտարարութիւնները Իշխան Սաղաթելեանը մանիպուլեատիւ է համարում:

«alikonline.ir» - ՀՅԴ-ն, իբրեւ արտախորհրդարանական ընդդիմութիւն, երբ քննադատում է իշխանութեանը տարբեր հարցերի շուրջ, օրինակ՝ կառավարութեան գործունէութեան ծրագիր, կառավարութեան կառուցւածք, դատական համակարգի «բարեփոխումներ» եւ այլն,  նրանք անդրադառնում են ոչ թէ քննադատութեան բովանդակութեանը, որովհետեւ բովանդակութեան մասին ասելիք չունեն, այլ ձեւը գտել են՝ սկսում են, թէ՝ սա սրա պատւէրն է, նա նրա պատւէրն է, մշտապէս փորձելով հարցը շեղել. ով իրենց քննադատում է՝ հակայեղափոխական է: Այս մասին Yerkir.am-ի հետ հարցազրոյցում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը՝ անդրադառնալով ՀՀ իշխանութիւնների տնտեսական քաղաքականութեանը:

Հարկային եկամուտներն աւելացնելու եւ աշխատատեղեր ստեղծելու՝ իշխանութիւնների յայտարարութիւնները Իշխան Սաղաթելեանը մանիպուլեատիւ է համարում: «Երբ իշխանութիւններն ասում են՝ ունենք մեծ ձեռքբերումներ, աշխատատեղեր ենք ստեղծել, հարկային եկամուտների մասով ունենք 60 միլիոն հաւաքագրում, պէտք է լինեն անկեղծ եւ ասեն նաեւ դրա իրական պատճառները. յաւելեալ աշխատատեղեր ոչ թէ ստեղծել են, այլ նախկին ստւերը վերացրել են, այսինքն՝ եթէ նախկինում ստւերային աշխատատեղեր են եղել, հարկային կոշտ վարչարարութեան շնորհիւ բերել են սպիտակ դաշտ: Սա լա՞ւ է, իհարկէ, լաւ է, բայց դա չի աւելացել տնտեսութեան աճի հաշւին,  աւելացել է կոշտ վարչարարութեան շնորհիւ, եւ եթէ այսպէս շարունակւի, տնտեսութիւնը չաճի, դա կունենայ ծանր հետեւանքներ: Ամէն օր ասում են՝ աշխատավարձերի բարձրացում, սա շատ լաւ է, բայց պէտք է նաեւ ազնիւ լինեն եւ ասեն՝ քանի հոգու են աշխատանքից կրճատել այս ժամանակահատւածում եւ քանիսին են պատրաստւում կրճատել»,- նշեց մեր զրուցակիցը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։