Հա

Ազգային

07/09/2019 - 09:50

ՀՅԴ-ն արտաքուստ ուժեղ լինելու համար իր արժէքներին չի դաւաճանում

Արցախի՝ սեպտեմբերի 8-ին նախատեսւած ՏԻՄ ընտրութիւններում ՀՅԴ-ն սեփական թեկնածուներ է առաջադրել Ստեփանակերտի, Մարտունու եւ Շուշիի քաղաքապետերի պաշտօններում, ինչպէս նաեւ շատ գիւղերում: Yerkir.am-ի հետ հարցազրոյցում Արցախի ԱԺ ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Արմէն Սարգսեանն ասաց, որ թեկնածուները շատ են եւ փորձում են աշխատել առաւելագոյնը յաջողելու համար:

«alikonline.ir» - Արցախի՝ սեպտեմբերի 8-ին նախատեսւած ՏԻՄ ընտրութիւններում ՀՅԴ-ն սեփական թեկնածուներ է առաջադրել Ստեփանակերտի, Մարտունու եւ Շուշիի քաղաքապետերի պաշտօններում, ինչպէս նաեւ շատ գիւղերում: Yerkir.am-ի հետ հարցազրոյցում Արցախի ԱԺ ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Արմէն Սարգսեանն ասաց, որ թեկնածուները շատ են եւ փորձում են աշխատել առաւելագոյնը յաջողելու համար:

«Իրազեկ քաղաքացիների միաւորում» եւ «Թրանսփերենսի Ինթերնէյշնլ» ՀԿ-ների՝ Արցախի ՏԻՄ ընտրութիւնները դիտարկելու մտադրութեանը Արմէն Սարգսեանը նորմալ է վերաբերւում՝ Արցախն ինքն է դիմում աշխարհի երկրներին, որպէսզի դիտորդական առաքելութիւններ ուղարկեն: Միայն թէ ընդգծում է, որ դիտորդական առաքելութիւնները միայն ընտրութիւնների ժամանակ են աշխատում եւ հեռանում են Արցախից: Իսկ եթէ դիտորդական առաքելութիւնն ի սկզբանէ ինչ-որ ձեւով Արցախից դուրս որոշւած գաղափարներով մտնի Արցախ, դա պարզ կերեւա ընտրութիւններից յետոյ, եւ բնական է, արցախցին երբեք թոյլ չի տայ, որ ցանկացած հարց լուծւի Արցախից դուրս:

«Եթէ որեւէ դիտորդական առաքելութիւն սուբիեկտիւ չի աշխատում, մենք տարբերութիւն չենք դնում, բայց դիտորդական աշխատանքից յետոյ երբեք չենք թողնի, որ որեւէ կազմակերպութիւն փորձի խառնւել Արցախի ներքին գործերին ու Արցախի հարցը լուծի Արցախից դուրս»,- ասաց Արմէն Սարգսեանը:

Առայժմ արտաքին որեւէ միջամտութիւն Դաշնակցութիւնը չի նկատում: Հետեւողական է լինելու՝ օրէնքի տառին ու ոգուն համապատասխան՝ ազատ, արդար, թափանցիկ կազմակերպել ընտրութիւնները, որպէսզի նոյն կերպ անցնեն նախագահական ընտրութիւնների կազմակերպմանը:

Արցախի ԱԺ ՀՅԴ խմբակցութեան ղեկավարն ասում է՝ Դաշնակցութիւնը միշտ էլ ուժեղ է եղել, բայց խնդիրն այլ է՝ ՀՅԴ-ն արտաքուստ ուժեղ լինելու համար իր արժէքներին չի դաւաճանում:

«Մենք չենք կարող խոստումներ տալ՝ ինչ է, թէ ժողովրդի ձայները շահենք: Մենք արժէքներ ունենք եւ դաւանում ենք: Այսօր հնարաւոր է այդ արժէքների պատճառով քիչ ձայն ստանանք, բայց վաղը՝ շատ աւելի: Նոյն խնդիրն է այդ արժէքները տարածել ժողովրդի մէջ եւ հասնել յաջողութեան: Նոյնիսկ մեր հակառակորդներն են ասում, որ հնարաւոր չէ պատկերացնել Արցախի քաղաքական դաշտն առանց Դաշնակցութեան»,- ասաց Արմէն Սարգսեանը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։