Հա

Ազգային

18/09/2019 - 08:20

ՀՅԴ ԱՄՆ-ի Հայ Դատի յանձնախումբը պետդեպի ներկայացուցիչների հետ քննարկել է Արցախի եւ Ադրբեջանի միջեւ երկարատեւ խաղաղութեան հարցը

ՀՅԴ ԱՄՆ-ի Հայ Դատի յանձնախումբը բանակցութիւններ է վարել պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտօնեաների հետ Արցախի եւ Ադրբեջանի միջեւ ամուր ու ժողովրդավարական խաղաղութիւն հաստատելու ուղիների վերաբերեալ:

«alikonline.ir» - ՀՅԴ ԱՄՆ-ի Հայ Դատի յանձնախումբը բանակցութիւններ է վարել պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտօնեաների հետ Արցախի եւ Ադրբեջանի միջեւ ամուր ու ժողովրդավարական խաղաղութիւն հաստատելու ուղիների վերաբերեալ: Այս մասին Yerkir.am-ին յայտնում է յանձնախումբը:

Հանդիպմանը մասնակցել են պետդեպարտամենտի Կովկասի եւ տարածաշրջանային հակամարտութիւնների գործերով վարչութեան տնօրէն Չերիլ Ֆերնանդեսը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրու Շոֆէրը։ Հայ Դատի յանձնախմբի անունից բանակցութիւնները վարել են կառոյցի ղեկավար Րաֆֆի Համբարեանը եւ յանձնախմբի կառավարական հարցերով տնօրէն Թերեզա Երիմեանը։

«Հայ Դատի յանձնախումբը գնահատում է մեր բազմամեայ երկխօսութիւնը պետդեպարտամենտի հետ հարցերի լայն շրջանակի վերաբերեալ եւ ողջունում ԱՄՆ-ի առաւել կառուցողական հնարաւորութիւնները՝ ուղղւած խաղաղութեանը, Արցախի եւ հարեւան պետութիւնների քաղաքացիների առաջընթացին եւ բարգաւաճմանը»,- նշել է ՀՅԴ Ամերիկայի Հայ Դատի յանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարեանը՝ միաժամանակ շեշտելով, որ ԱՄՆ-ը եւ ԵԱՀԿ-ում նրա գործընկերները նշել են, որ պէտք է ապահովեն աւելի ուժեղ հակազդեցութիւն ադրբեջանական սադրանքներին եւ ագրեսիային։ 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։