Հա

Ազգային

21/09/2019 - 10:00

ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտէն հանդիպել է «Ազատ հայրենիք» կուսակցութեան ներկայացուցիչների հետ

ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտէի բանակցութիւններն Արցախի խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի հետ շարունակւում են:

ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտէի բանակցութիւններն Արցախի խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի հետ շարունակւում են:

Երէկ՝ սեպտեմբերի 20-ին, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտէն հանդիպում է ունեցել «Ազատ հայրենիք» կուսակցութեան ներկայացուցիչների հետ:

Հանդիպումը կայացել է «Ազատ հայրենիք» կուսակցութեան գրասենեակում: Դաշնակցութեան պատւիրակութիւնը գլխաւորում էր ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դաւիթ Իշխանեանը, «Ազատ հայրենիք»-ի պատւիրակութիւնը՝ կուսակցութեան ղեկավար Արայիկ Յարութիւնեանը:

Դաւիթ Իշխանեանն իր խօսքում նշել է, որ բանակցութիւններն ընթանալու են երկու փուլով. առաջին փուլով ձեւաւորւելու է միասնական օրակարգ, որի շուրջ ակնկալում են Արցախի քաղաքական ուժերի համախմբումը:

«Ազատ հայրենիք»-ի ներկայացուցիչների կողմից նշւեց, որ Դաշնակցութեան առաջարկած օրակարգը համընդհանուր հարցերի շուրջ ընդունելի է եւ Արցախում գործող իւրաքանչիւր քաղաքական ուժի առաջնահերթութիւնն է: Ներկայացւած դրոյթներից շատերը մաս են կազմելու նաեւ «Ազատ հայրենիք» կուսակցութեան նախընտրական ծրագրին:

Արայիկ Յարութիւնեանը նշել է, որ հանրապետութիւնում սպասւող նախագահական ընտրութիւններին «Ազատ հայրենիք» կուսակցութիւնը մասնակցելու է սեփական թեկնածուով: Եւ այդ առումով դէմ է համաձայնեցւած թեկնածուի գաղափարին: Յարութիւնեանը միաժամանակ նշեց, որ «Ազատ հայրենիք» կուսակցութիւնը պատրաստ է համագործակցել Դաշնակցութեան հետ թէ ընտրութիւնների նախնական շրջանում, եւ թէ ընտրություններից յետոյ՝ անկախ ընտրութիւնների արդիւնքներից:

«Ազատ հայրենիք» կուսակցութիւնը եւ անձամբ ես շահագրգռւած ենք, որպէսզի Դաշնակցութիւնը մաս կազմի իշխանութեանը»,- ասել է Արայիկ Յարութիւնեանը:

 

«Ապառաժ»

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։