Հա

Ազգային

08/10/2019 - 12:50

Մամուլի հաղորդագրութիւն. Ստեփանակերտում կը կայանայ Արցախի բարեկամների համաժողով

Հոկտեմբերի 11-ին Ստեփանակերտում կը կայանայ «Համագործակցութիւն յանուն արդարութեան եւ խաղաղութեան» խորագրով Արցախի բարեկամների համաժողով, որի նպատակն է ընդլայնել եւ ամրապնդել Արցախի Հանրապետութեան ապակենտրոնացւած համագործակցութիւնն օտարերկրեայ պետութիւնների տարբեր շրջանների եւ քաղաքների հետ, նոր ազդակ եւ գործնական բնոյթ հաղորդել Արցախի արդէն առկայ միջազգային կապերին, ինչպէս նաեւ ստեղծել Արցախին աջակցող սուբիեկտներին, քաղաքական եւ հասարակական գործիչներին միաւորող ցանց:

Հոկտեմբերի 11-ին Ստեփանակերտում կը կայանայ «Համագործակցութիւն յանուն արդարութեան եւ խաղաղութեան» խորագրով Արցախի բարեկամների համաժողով, որի նպատակն է ընդլայնել եւ ամրապնդել Արցախի Հանրապետութեան ապակենտրոնացւած համագործակցութիւնն օտարերկրեայ պետութիւնների տարբեր շրջանների եւ քաղաքների հետ, նոր ազդակ եւ գործնական բնոյթ հաղորդել Արցախի արդէն առկայ միջազգային կապերին, ինչպէս նաեւ ստեղծել Արցախին աջակցող սուբիեկտներին, քաղաքական եւ հասարակական գործիչներին միաւորող ցանց:

Համաժողովին մասնակցելու են տարբեր երկրներում գործող Արցախի հետ խորհրդարանական բարեկամութեան խմբերի եւ շրջանակների, ինչպէս նաեւ քաղաքական եւ հասարակական կառոյցների ներկայացուցիչներ, պատւիրակութիւններ Արցախի անկախութիւնը ճանաչած կամ Արցախի հետ համագործակցող վարչատարածքային միաւորներից. ընդհանուր՝ շուրջ 30 երկրներից աւելի քան 150 քաղաքական-հասարակական գործիչներ եւ մտաւորականներ։

Համաժողովին ուղերձով հանդէս կը գայ Արցախի Հանրապետութեան նախագահ Բակօ Սահակեանը։ Ելոյթներ կունենան ԱՀ Ազգային ժողովի նախագահը, Պետական նախարարը, Արտաքին գործերի, Կրթութեան, գիտութեան եւ սպորտի, Մշակոյթի, Երիտասարդութեան հարցերի եւ զբօսաշրջութեան նախարարները, ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչը, Հայ Դատի Վաշինգտոնի եւ Բրիւսէլի գրասենեակների ներկայացուցիչները։

Համաժողովի քննարկումները կանցկացւեն երկու թեմաների շուրջ.

ա) «Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքը եւ խաղաղ կարգաւորման գործընթացը».

բ) «Արցախի Հանրապետութեան միջազգային կապերի ընդլայնման հնարաւորութիւնները տնտեսական, մշակութային եւ գիտակրթական ոլորտներում՝ Արցախի մեկուսացմանն ուղղւած Ադրբեջանի քաղաքականութեանը դիմագրաւելու նպատակով»։

Համաժողովը կընդունի հռչակագիր։

Համաժողովի համակազմակերպիչներն են Արցախի Հանրապետութեան Արտաքին գործերի նախարարութիւնն ու Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը։

Յարակից լուրեր

  • «Արցախում ո՞ր ուժերը ՀՅԴ-ի հետ նախագահի համաձայնեցւած թեկնածու կունենան». Դաւիթ Իշխանեանն է պարզաբանում
    «Արցախում ո՞ր ուժերը ՀՅԴ-ի հետ նախագահի համաձայնեցւած թեկնածու կունենան». Դաւիթ Իշխանեանն է պարզաբանում

    Արցախի՝ 2020 թ.-ի նախագահական ընտրութիւններին համաձայնեցւած թեկնածուով մասնակցելու նպատակով՝ ՀՅԴ-ն հանդիպումներ եւ քննարկումներ է անցկացրել գրանցւած 22 կուսակցութիւնից 15-ի հետ. Yerkir.am-ի հետ բացառիկ հարցազրոյցում ասաց ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դաւիթ Իշխանեանը:

  • Սինգապուրից՝ Շուշի. «Աւրորա» ֆորումի մեկնարկը
    Սինգապուրից՝ Շուշի. «Աւրորա» ֆորումի մեկնարկը

    «Արեւելեան պատմական ժառանգութեան վերածնունդ» (Revival of Oriental Historical Heritage Foundation) հիմնադրամը իրականացնում է առաջին միջոցառումներից մէկը «Աւրորա» ֆորումի շրջանակում, որը կանցկացւի Հայաստանում եւ Արցախում հոկտեմբերի 14-21-ը՝  միաւորելով աշխարհի առաջատար մասնագէտներին սոցիալական, կրթական, մարդասիրական եւ գիտատեխնիկական նորարարութեան ոլորտներից:

  • Հանդիպում Արցախի բարեկամների հետ «Նիկոլ Դուման» կենտրոնում
    Հանդիպում Արցախի բարեկամների հետ «Նիկոլ Դուման» կենտրոնում

    Երէկ՝ հոկտեմբերի 12-ին, Արցախի ՀՅԴ «Նիկոլ Դուման» կենտրոն են այցելել համաժողովի մասնակից Արցախի բարեկամներ Հարաւային Ամերիկայից, Չիլիից՝ Ռիկարդօ Նունեզը եւ Արգենտինայից՝ Ռուբէն Ջուստինիանը: Այցելուներին ընկերակցում էին Սոցինտերնի փոխնախագահ Մարիօ Նալբանդեանը եւ ՀՅԴ Հարաւային Ամերիկայի Կենտրոնական կոմիտէի անդամներ:

  • Յակոբ Տէր-Խաչատուրեան. «Բարեփոխումները պէտք է լինեն արտախորհրդարանական եւ խորհրդարանական ուժերի հետ քննարկումների արդիւնք»
    Յակոբ Տէր-Խաչատուրեան. «Բարեփոխումները պէտք է լինեն արտախորհրդարանական եւ խորհրդարանական ուժերի հետ քննարկումների արդիւնք»

    Թէեւ ոչ բռնի յայտարարութիւններով, բայց իրականում բռնի ձեւերով մարդկանց պաշտօններից հեռացնելը ընդունելի մարտավարութիւն չէ. Yerkir.am-ի հետ բացառիկ հարցազրոյցում՝ Արցախում, ասաց ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր-Խաչատուրեանը:

  • Այս ոչնչատեսիլ ընթացքը պէտք է կասեցնել
    Այս ոչնչատեսիլ ընթացքը պէտք է կասեցնել

    Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց կաթողիկոսի հռչակած Ընտանիքի տարւայ շրջանակներում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կայացաւ «Եկեղեցին եւ ընտանիքը 21-րդ դարում. արժէքներ եւ մարտահրաւէրներ» խորագրով միջազգային համաժողովը: Ներկայ էին հասարակական, քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, թեմային լաւագոյնս տիրապետող տարբեր մասնագէտներ ինչպէս Հայաստանից, այնպէս էլ արտասահմանից: Համաժողովին մասնակցում էր նաեւ ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստեանը, ում հետ զրուցեց «Իրաւունք»-ը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։