Հա

Ազգային

09/10/2019 - 11:30

«Արցախը Հայաստանի անբաժանելի մասն է». իրաքցի պատմաբան

Արցախը Հայաստանի անբաժանելի մասն է, չնայած այն միջազգային քաղաքական իրավիճակին, երբ Հայաստանը մտաւ Խորհրդային Միութիւն ու Ստալինը առանձնացեց հայկական այդ հողատարածքը եւ նւիրեց Ադրբեջանին՝ հայ ժողովրդի պատմութեանը հակառակ. Yerkir.am-ի հետ բացառիկ հարցազրոյցում ասաց Իրաքի պատմաբանների միութեան նախագահ, «Իւնեսկօ-Իրաք» թերթի գլխաւոր խմբագիր դոկտոր Ջաւադ Քարմօ Բէյրանին:

«alikonline.ir» - Արցախը Հայաստանի անբաժանելի մասն է, չնայած այն միջազգային քաղաքական իրավիճակին, երբ Հայաստանը մտաւ Խորհրդային Միութիւն ու Ստալինը առանձնացեց հայկական այդ հողատարածքը եւ նւիրեց Ադրբեջանին՝ հայ ժողովրդի պատմութեանը հակառակ. Yerkir.am-ի հետ բացառիկ հարցազրոյցում ասաց Իրաքի պատմաբանների միութեան նախագահ, «Իւնեսկօ-Իրաք» թերթի գլխաւոր խմբագիր դոկտոր Ջաւադ Քարմօ Բէյրանին:

Այս բոլոր տեղեկութիւնները, նրա խօսքով, նաեւ իրենց երկրում են հասանելի: Ջաւադ Քարմօ Բէյրանին՝ Իրաքից ժամանած պատւիրակութեան կազմում մեկնելու է Արցախ՝ մասնակցելու ՀՅԴ-ի եւ Արցախի ԱԳՆ-ի կազմակերպած՝ «Համագործակցութիւն յանուն արդարութեան եւ խաղաղութեան» խորագրով Արցախի բարեկամների համաժողովին:

Նա ասաց, որ գնում են Արցախ ո՛չ զoրակցելու՝ Արցախի հայերը զoրակցութեան կարիք չունեն, նրանք, հակառակ տառապանքներին, ամուր են:

«Հայ զինւորը նշանաւոր է իր ասպետականութեամբ եւ ոգով եւ մենք, իբրեւ արաբներ, սիրում ենք ոգեղենութիւնը, մանաւանդ երբ այն հասնում է արդիւնքի եւ ի նպաստ է դրւում հայրենիքի պաշտպանութեանը»,- ասաց Բէյրանին:

Նա յոյս յայտնեց, որ իրենց այցելութիւնը Արցախ կը սփռւի իրաքեան լրատւամիջոցներով եւ Իրաքի ժողովուրդը կիմանայ, որ կայ մի փոքր երկիր, որի զաւակները պայքարել են համառութեամբ եւ պարտադրել անկախ լինելու իրենց իրաւունքը՝ հերոսութեամբ եւ հաւատարմութեամբ. «Սա է հայ մարտիկի իդէալը»:

Ջաւադ Քարմօ Բէյրանին հայ ժողովրդին մաղթեց, որ պատմութեան էջերը արտացօլէն նրա արժանիքները եւ հայերն ապրեն լաւագոյն կեանքը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։