MENU
Ցեղասպանութեան սահմռկեցուցիչ ու սարսափազդու փոթորիկի միջից անցնելով հայ ժողովուրդը, այսօր 102 տարիներ յետոյ, որեւէ մի ժամանակից աւելի գիտակցում է ահաւորութիւնը այդ Ցեղասպանութեան, որ ոչ միայն իր հայրենի բնօրրանից արմատախիլ արեց մի շինարար ու ստեղծագործ ժողովուրդ, այլեւ բռնագրաւեց իր պատմական հայրենիքի մեծ մասը, նրան դարձնելով գաղթական ու անհայրենիք:
Անցած հարիւր եւ երկու տարիների ընթացքում, Հայ Դատի հետապնդման բոլոր աշխատանքները համայն աշխարհի մարդկութեան, եւ մարդկային իրաւունքների խնդիրներով զբաղւող կազմակերպութիւնների ընդհանրական խղճին ուղղւած ահագնացող ճիչ եղան, հասկացնելու ո՛չ միայն հայի սրտում կտտացող ցաւը, այլեւ փրկելու մարդկութիւնը ցեղասպանութիւնների կրկնութեան հաւանական աղէտից:
Երէկ՝ ապրիլի 22-ի առաւօտեան Թեհրանի հայոց ազգային մանկապարտէզների եւ տարրական դպրոցների, նաեւ «Ակունք» կենտրոնի աշակերտ-աշակերտուհիները Ս. Սարգիս, Ս. Գրիգոր Լուսաւորիչ եւ Ս. Թարգմանչաց եկեղեցիներում գտնւող Բիւրաւոր նահատակների յուշարձանների մօտ յարգանքի տուրք մատուցեցին Մեծ Եղեռնի զոհերի յիշատակին:
Երէկ՝ ապրիլի 22-ի առաւօտեան ժամը 11։00-ին, Ս. Ամենափրկիչ վանքում, Հայոց Ցեղասպանութեան 102-րդ տարելիցը ոգեկոչելու եւ իրենց պահանջատիրութեան ձայնը համայն աշխարհին լսելի դարձնելու համար՝ աշակերտական բողոքի համահաւաք-ծաղկեմատոյց իրականացաւ՝ Նոր Ջուղայի եւ Շահինշահրի հայոց ազգային դպրոցների աշակերտութեան ու պատասխանատուների մասնակցութեամբ։
«Մենք տեսել ենք, որ ԱՄՆ-ի շատ նախագահներ Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչելու նախընտրական խոստում են տւել, սակայն այդ պարագայում էլ նման քայլ չի արւել, Ցեղասպանութիւն բառը չի արտաբերւել: Հիմա, եթէ նախագահ Թրամփը որեւէ խոստում չի տւել, հետեւաբար նա աւելի ազատ է իր քայլերի, իր գործունէութեան մէջ: Ես կոչ կանէի այդքան չսեւեռւել այն հանգամանքի վրայ, թէ ԱՄՆ-ի նախագահը Ապրիլի 24-ի նախօրէին կարտասանի այդ բառը, թէ ոչ, դա այլեւս մեզ պէտք է չհետաքրքրի»,- ասել է Արմէն Մարուքեանը:
«Այս ֆիլմում կայ մի բան, որի մասին մարդիկ երբէք չեն մտածել: Նրանք կը գնան տուն եւ կը փնտրեն համացանցում այն, ինչի մասին չեն իմացել, դա շատ կարեւոր է»,- ընդգծել է դերասանը:
Ստամբուլի Սուլթանհամեդի շրջանում Ապրիլի 24-ին, 12։00-ին «Մարդու իրաւունքների միութեան» Ստամբուլի մասնաճիւղի ներկայացուցիչները կը յիշեցնեն, որ Թուրք-իսլամական ստեղծագործութիւնների թանգարանը նախկին եղել է բանտ, որտեղ հաւաքել են 1915 թւականի Ապրիլի 24-ին ձերբակալւած հայ մտաւորականներին եւ մահւան ուղարկել։
Սիրիայի իշխանութիւնների պահանջով ՌԴ-ի ռազմաօդային ուժերը, Իրանի ռազմական խորհրդատուները եւ Հեզբօլլահի աշխարհազօրայինները պաշտօնական Դամասկոսին աջակցում են ահաբեկչական խմբաւորումների դէմ պայքարի գործում: