MENU
Վերջին տարիներին Իրանի եւ Հայաստանի տնտեսական յարաբերութիւնների զարգացման ուղիների վերաբերեալ շատ է խօսւել: Ինչպէս հայ, այնպէս էլ իրանցի փորձագէտների մասնակցութեամբ բազմաթիւ քննարկումներ են տեղի ունեցել, որոնց ընթացքում ընդգծւել է ինչպէս երկու երկրների փոխշահաւէտ համագործակցութեան կարեւորութիւնը, այնպէս էլ ներկայացւել են այն ոլորտները, որտեղ կարող են Իրանն ու Հայաստանը արդիւնաւէտ համագործակցել՝ մասնակից դարձնելով նաեւ այլ երկրների:
Ահա կը մօտենայ դեկտեմբերի 9։
Օր՝ ուր տեղի պիտի ունենայ մեր հայրենիքի Ազգային Ժողովի նոր ընտրութիւնները։
Խիստ կարեւոր կը գտնենք ՀՅԴ-ի ներկայութիւնը խորհրդարանական այդ ժողովին։ Ժողով որը պիտի ճշտէ ապագայի քաղաքականութիւնը հանդէպ Արցախի եւ Հայրենիքի անվտանգութեան, պիտի ճշտէ ռազմավարութիւնը Հայաստանի բնակչութեան ընկերային-տնտեսական արդար ու կայուն զարգացումը։
Բանաստեղծ, թարգմանիչ Լեւոն Բլբուլեանը հայերէն է թարգմանել պարսիկ գիտնական, մաթեմատիկոս, փիլիսոփայ, բանաստեղծ Օմար Խայեամի հարիւրաւոր քառեակներ եւ դրանք ներառել է մէկ գրքում, որի շնորհանդէսն անցկացւեց դեկտեմբերի 4-ին Հայաստանի գրողների միութիւնում:
Հ.Յ. Դաշնակցութեան անդամներն իրաւունք ունեն մտածելու, վերլուծելու, առարկաները քննութեան յանձնելու, տեսակէտներ յայտնելու եւ վերլուծումներ կատարելուց յետոյ որոշումներ կայացնելու: Դաշնակցութիւնն ապակենտրոն կուսակցութիւն է, իսկ ոմանք սովոր չեն դրան, քանի որ չունեն այդ կարելիութիւնն ու կենսափորձը:
Ակնյայտ է, որ եթէ դեկտեմբերի 6-ին պարզւէր, որ Հայաստանի թեկնածուն ՀԱՊԿ գլխաւոր քարտուղարի պաշտօնում չի հաստատւելու, ազդելու էր Նիկոլ Փաշինեանի վարկանիշի վրայ: Ես աւելի հակւած եմ կարծելու, որ Նիկոլ Փաշինեան-Վլադիմիր Պուտին հեռախօսազրոյցի արդիւնքում է որոշւել հարցի քննարկումը յետաձգել մինչեւ ամսւաւյ վերջ:
«Այս նոր սերունդը պէտք է ըմբոստանայ Լեւոնի (Լեւոն Տէր-Պետրոսեան-ԽՄԲ.) մշակոյթը մեր օրեր փոխադրած ուժի դէմ: Մենք չպէտք է ունենաք տպաւորութիւն, որ Լեւոնի դպրոցի սաները ռեւանշի են դուրս եկել»,- ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարեանը դեկտեմբերի 4-ին այս կոչով դիմեց երիտասարդ դաշնակցականներին:
Իրանի միջուկային փորձարկումների վերաբերեալ ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի նիստն աւարտւել է առանց որեւէ յայտարարութեան:
ԱՄՆ Սենատի Հանրապետական մեծամասնութեան ազդեցիկ ղեկավարներից մէկը՝ Լինդսի Գրահամը Սաուդական Արաբիայի թագաժառանգ արքայզնին «հոգեկան հիւանդ» է անւանել:
Թուրքիան իր ռազմաարդիւնաբերական բիւջէով աշխարհում 15-րդ տեղն է զբաղեցնում: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի խոշորագոյն ռազմաարդիւնաբերական ընկերութիւնը համարւող «ASELSAN»-ի ղեկավար Հալուք Գեորգիւնը՝ Անթալիայի համալսարանում թեմայի վերաբերեալ իր զեկոյցի ներկայացման ժամանակ: