Հա

Ազգային

Items filtered by date: Երեքշաբթի, 03 Սեպտեմբերի 2019 - «ԱԼԻՔ» Օրաթերթ

«Սեպտեմբերի 2-ը Դաշնակցութեան համար միշտ էլ փառաւոր ու մեծ տօն է համարւել, որովհետեւ դարեր շարունակ բազում սերունդների երազածը ի վերջոյ յաջողւել է իրականացնել, ստեղծել պետականութիւն, որի շնորհիւ մենք ունենք երկու հայկական պետութիւններ՝ Արցախի Հանրապետութիւնը եւ Հայաստանի Հանրապետութիւնը»,- ասել է ԱՀ Ազգային Ժողովի փոխնախագահ, ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ Վահրամ Բալայեանը:

«Աւրորա» մարդասիրական նախաձեռնութեան նախագահ, 2017 թ. «Աւրորա» մրցանակի դափնեկիր բժիշկ Թոմ Քաթինան իբրեւ բանախօս կը մասնակցի 2019 թ. Առողջապահութեան համաշխարհային գագաթնաժողովին: Գագաթնաժողովը տեղի կունենայ 2019 թ. հոկտեմբերի 27-29-ը Գերմանիայում՝ Բեռլինում: Բժիշկ Քաթինան կը միանայ ամբողջ աշխարհից այնտեղ հաւաքւած առողջապահութեան ոլորտի առաջատար փորձագէտներին եւ որոշում կայացնողներին, որոնք քննարկելու են, թէ ինչպէս զարգացնել համաշխարհային առողջապահութեան օրակարգը, խթանել գիտական մտքի առաջնորդումը։

Published in Հասարակական

Անդրադառնալով իր ռուս գործընկերոջ՝ Սերգէյ Լաւրովի հետ երէկ՝ սեպտեմբերի 2-ին Մոսկւայում կայացած հանդիպմանը, ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը նշել է, որ ուղեւորութեան արդիւնքում Միջուկային համապարփակ համաձայնագրի եւ տարածաշրջանային յարաբերութիւնների վերաբերեալ կայացած համաձայնեցումները բխում են տարածաշրջանային խաղաղութեան եւ անվտանգութեան շահերից:

Published in Իրան

Իրանի անդամակցութիւնը ԵԱՏՄ-ին կը նպաստի ոչ նաւթային արտահանման ծաւալների աճին: Այս մասին Եւրասիական տնտեսական յանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսեանի հետ հանդիպման ժամանակ յայտարարել է էներգետիկայի նախարար, Իրան-Ռուսաստան համատեղ յանձնաժողովի համանախագահ Ռեզա Արդաքանիանը:

Published in Իրան

Բարձրաստիճան փորձագէտների մակարդակով Իրանի եւ Ֆրանսիայի միջեւ ինտենսիւ բանակցութիւններ են տեղի ունեցել երէկ՝ սեպտեմբերի 2-ին (երկուշաբթի) Փարիզում՝ քաղաքական հարցեով ԱԳ նախարարի տեղակալ Սէյէդ Աբբաս Արաղչիի ղեկավարութեամբ, որին մասնակցել են Կենտրոնական բանկի ղեկավարի եւ նաւթի նախարարի տեղակալները:

Published in Իրան

Արցախի Հանրապետութեան անկախութեան տօնի առիթով ՀՅԴ Հայաստանի կառոյցի անդամները սեպտեմբերի 2-ին այցելել էին Եռաբլուր եւ ծաղիկներ խոնարհել Արցախի ազատագրման համար իրենց կեանքը նւիրաբերած հայորդիների շիրիմներին:

Երեքշաբթի, 03 Սեպտեմբերի 2019 08:30

Հենրիխ Մխիթարեանը տեղափոխւեց «Ռոմա»

Հայաստանի ազգային հաւաքականի աւագ Հենրիխ Մխիթարեանի՝ «Արսենալ»-ից «Ռոմա» տեղափոխութիւնը պաշտօնապէս կայացաւ: Ֆուտբոլիստը Հռոմում կը խաղայ վարձակալութեամբ: Վարձակալութեան պայմանագիրը նախատեսւած է մինչեւ այս մրցաշրջանի աւարտ:

Published in Մարզական

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հրաւէրով ՈՒԵՖԱ-ի սլովենացի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը սեպտեմբերի 5-ին կը ժամանի Հայաստան։

Published in Մարզական

Կատալոնական «Բարսելոնա»-ի եւ Արգենտինայի ազգային հաւաքականի առաջատար Լիոնէլ Մեսսին Հռոմի պապի հիմնադրամի կողմից յատուկ մրցանակի է արժանացել:

Published in Հասարակական

Սուրբ Հեղինէ կղզու իշխանութիւնները Ֆրանսիայի կայսր Նապոլէոն Բոնապարտի նմանակի աշխատատեղ են ստեղծել։ 

Published in Այլ
Էջ 3, 3-ից

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։