Հա

Ազգային

Միացեալ Նահանգներում նոյեմբերի 6-ին տեղի են ունեցել Կոնգրեսի միջանկեալ ընտրութիւնները, որոնք սովորաբար անցկացւում են նախագահի ընտրութիւնից երկու տարի անց։ Այս ընտրութիւններին պիտի վերընտրւէին ամերիկեան խորհրդարանի վերին պալատի՝ Սենատի 100 անդամներից 35-ը ստորին՝ Ներկայացուցիչների պալատի բոլոր 435 անդամները, 39 նահանգապետներ, ինչպէս նաեւ նահանգների օրէնսդրական ժողովների 6073 անդամներ, դատաւորներ ու դպրոցական օկրուգների խորհուրդների անդամներ: 

Published in Հայ Դատ

Ամերիկայի Հայ Դատի յանձնախմբի գործադիր տնօրէն Արամ Համբարեանի խօսքով՝ Բաքւի թափ առնող ռազմատենչութիւնը պահանջում է ուժեղացնել 907-րդ բանաձեւը, մասնաւորապէս՝ ադրբեջանական բանակին ցանկացած ռազմական կամ երկակի նշանակութիւն ունեցող ապրանքների վաճառքը կանխելու տեսանկիւնից:

Published in Հայ Դատ

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Հետախուզութեան հարցերով մշտական յանձնաժողովի նախագահ Դեւին Նունէսը ԱՄՆ Հայ Դատի յանձնախմբի ներկայացուցիչների հետ հանդիպմանը քննարկել է Թուրքիայի «Ինջիրլիք» աւիաբազայից ԱՄՆ-ի կախւածութիւնը նւազեցնելու հարցը: 

Published in Հայ Դատ

ԱՄՆ Հայ Դատի յանձնախումբը (ANCA) կոչ է արել Կոնգրեսի անդամներին ամենայն զգուշութեամբ ուսումնասիրել Ադրբեջանում Միացեալ Նահանգների դեսպանի պաշտօնում նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկած թեկնածութիւնը: Նշենք, որ Թրամփը մտադիր է Բաքւում ԱՄՆ դեսպանի պաշտօնում նշանակել Իրլի Լիտցենբերգերին։ Վերջինս կարիերային դիւանագէտ է, որն այժմ բարձր պաշտօն է զբաղեցնում ԱՄՆ պետդեպում։

Published in Հայ Դատ

Երեւանում յայտնաբերւած հակահայ լաբբիստ, ազգութեամբ թուրք, ԱՄՆ քաղաքացի Քեւին Օքսուզի՝ Հայաստանում ծաւալած գործունէութիւնը ոչ միայն հարցեր է առաջացրել ՀՀ-ում, այլեւ մտահոգութեան առիթ է տւել ԱՄՆ հայկական լաբբիստական կառոյցներին։ Ամերիկայի Հայ Դատի յանձնախմբին, մասնաւորապէս, հետաքրքրում է, թէ ինչպէս է նա կարողացել մտնել Հայաստանի տարածք, ձեռնարկատիրական գործունէութիւն ծաւալել, եւ թէ կոնկրետ ինչով է զբաղւած եղել վերջին մէկ տարւայ ընթացքում:

Published in Հայ Դատ

Ռեժիսոր Դեւիդ Լի Ջոնսի՝ Հայոց Ցեղասպանութեան մասին պատմող «Մերժման ճարտարապետները» (Architects of Denial) վաւերագրական ֆիլմի գործադիր պրոդիւսերներն ու ստեղծագործական թիմն ԱՄՆ-ի Հայ Դատի յանձնախմբի արեւմտեան թեւի կողմից կը պարգեւատրւեն՝ ստանալով «ANCA-WR»-ի «Excellence in Media» մրցանակ:

Published in Հայ Դատ

Յուլիսի 17-ին ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյեանը աշխատանքային այցով հանդիպել է ԱՄՆ Հայ Դատի գրասենեակի ներկայացուցիչների հետ, քննարկելու Հայ-ամերիկեան յարաբերութիւնների զարգացման հնարաւորութիւնները։

Published in Հայ Դատ

Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը ԱՄՆ-ի Սոցիալական ապահովութեան վարչութեանը կոչ է արել ուսումնասիրել Հայաստանի հետ Սոցիալական ապահովութեան միաւորման համաձայնագիրը՝ բացառելու համար կենսաթոշակային նպաստների կրկնակի հարկման հաւանականութիւնը, ինչպէս նաեւ պարզեցնելու եւ՛ Միացեալ Նահանագներում, եւ՛ Հայաստանում աշխատող աշխատակիցների պարտականութիւններն ու իրաւունքները: 

Published in Հայ Դատ

Յունիսի 26-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականեանն ընդունել է ԱՄՆ Հայ Դատի յանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարեանին։ 

Published in Հայ Դատ

Կալիֆորնիայի նահանգային սենատում դեմոկրատ սենատոր Էնթոնի Պորտանտինոյի նախաձեռնութեամբ կազմակերպւել է քննարկում՝ Հայոց Ցեղասպանութեան թեման ուսումնական ծրագրերում ներառելու կարեւորութեան հարցի շուրջ:

Published in Հայ Դատ
Էջ 1, 3-ից
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։