Հա

Ազգային

Հինգշաբթի 11 յունւար 2018-ի երեկոյեան ժամը 7-ին, հովանաւորութեամբ եւ նախագահութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի եւ Թեմական խորհրդի, Ազգային առաջնորդարանի «Համազասպ Ոսկանեան» սրահում տեղի ունեցաւ «Ծերունի Գասպարեան» մանկապարտէզ-նախակրթարանի ամանորեայ մանկական ծրագիրը, տօնական մթնոլորտով սկսելու համար Նոր տարին: 

Published in Ատրպատական

Նոր Ջուղայի հայոց ազգ. մանկապարտէզ-նախակրթարանի աւանդոյթի վերածւած բեմային ձեռնարկներից՝ ամանորեայ հանդէսը, տեղի ունեցաւ հինգշաբթի՝ դեկտեմբերի 28-ի երեկոյեան, Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան սարհում, ուր ներկայ էին՝ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանը, ազգային մարմինների ու հայոց ազգ. դպրոցների ներկայացուցիչները եւ սաների ծնողներն ու հարազատները:

Published in Նոր Ջուղա

2018 թւականի յունւարի 1-ին, ժամը 00:45-ին, Ս. Ամենափրկչեան վանքի Ս. Յովսէփ Արիմաթացի եկեղեցում, Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի միջոցով, Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանի ու թեմի եկեղեցական դասի մասնակցութեամբ եւ հոծ թւով հաւատացեալների ներկայութեամբ, Գոհաբանական աղօթք մատուցւեց՝ Ամանորի առթիւ:

Published in Նոր Ջուղա

Ամանորի դիմաւորութեան ուրախալի օրերին, 28 դեկտեմբեր 2017-ի յետմիջօրէի ժամը 3-ին, Հայ օգնութեան միութեան Ուրմիոյ մասնաճիւղի հովանաւորութեան ներքեւ գտնւող «Անի» միաւորը կազմակերպեց մշակութային յատուկ ծրագիր, Ուրմիոյ եկեղեցու «Արամ Մանուկեան» սրահում: 

Published in Ատրպատական
Կիրակի, 31 Դեկտեմբերի 2017 13:20

Ժամանակի խորհուրդը

Աստւածաստեղծ մարդը ինքն է, որ իր գործերով, իրագործումներով, գաղափարական աշխարհով ժամանակը արժեւորելու է, որովհետեւ ժամանակը ինքը մարդուն սովորեցնում է կեանքի արժէքը։

Տօնական այս օրերին, երբ ողջ քրիստոնեայ աշխարհը նոր հեռանկարով, յոյսով, տեսիլքով ու խանդավառութեամբ պատրաստւում է դիմաւորելու Նոր տարին, արդեօք երբեւիցէ մտածում է նաեւ մարգարէի խօսքերի վրայ, ըստ այնմ կողմնորոշւելու համար։

Published in Թեհրան
Կիրակի, 31 Դեկտեմբերի 2017 13:10

Մէկ ասուպ էլ սահեց երկնակամարով

2018 տարին դիմաւորելու նախօրեակին, բոլորս էլ զգում ենք, որ աշխարհում ինչպիսի փոփոխութիւնների ականատեսն ենք եղել անցած՝ 2017 թւին: Փոփոխութիւններ, որոնք կամաւ թէ ակամայ իրենց ազդեցութեան ներքոյ պահեցին մեզ, եւ իրենց աշխարհացունց ուժգնութեամբ մտահոգեցին ազգերին, պետութիւններին, մեծ ու փոքր կազմակերպութիւններին, միութիւններին, ընտանիքներին, մէկ խօսքով՝ համայն մարդկութեանը, իր բոլոր խաւերով ու շերտերով:

Published in Ատրպատական
Կիրակի, 31 Դեկտեմբերի 2017 13:00

Նոր մարդ լինենք

Ամանորի սեմին կանգնած, մի կողմից տխուր եւ ուրախ յիշատակներով ճանապարհում ենք հին տարին, իսկ միւս կողմից, նորանոր յոյսերով, ծրագրերով ու նպատակներով փորձում ենք դիմաւորել 2018 թւականը՝ որպէս Նոր Տարի։ Կարծէք աւանդութեան է վերածւել, կաղանդի տօնի առթիւ, մեր տարեկան հաշւետւութիւնը կատարելու կրկնութիւնը, որի արդիւնքը երբեմն մեզ ուրախացնում է, եւ երբեմն ոչ՝ անբաւարար իրագործումների զգացում առաջացնելով մեր մէջ։

Published in Նոր Ջուղա

Քչերին է յաջողւում դիմանալ ամանորեայ ճաշատեսակներին՝ մարդկանց մեծ մասը այս ճաշատեսակներից չի հրաժարւում, եթէ նոյնիսկ խիստ դիետայի է հետեւում:

Published in Հասարակական

Շաբաթ՝ 2017 թ. դեկտեմբերի 23-ի առաւօտեան ժամը 9-ից մինչեւ 11:30-ը, Շահինշահրի հայոց ազգային «Նարեկ» մանկապարտէզ-նախակրթարանի յարկի տակ տօնական էր: Առիթը բոլորի կողմից միշտ սիրւած մօտալուտ Ամանորն էր՝ իր նոր յոյզերով ու յոյսերով:

Published in Նոր Ջուղա

«ՀՈՒՍԿ» հաստատութեան թելեգրամային էջից տեղեկանում ենք, որ Սուրբ Ծննդեան եւ Ամանորի տօների առիթով Աբադանի մուսուլման հայրենակիցներից մի խումբ այցելել են քաղաքի հայկական եկեղեցի, տեղի միակ հայ ընտանիքի հետ նշելու Ամանորի եւ Սուրբ Ծննդեան տօները, եւ կիսելու նրանց ուրախութիւնը:

Published in Հասարակական

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։