Հա

Ազգային

Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը դատապարտել է «Freedom House» իրաւապաշտպան կազմակերպութեան ներկայացրած զեկոյցը երկրներում տիրող ժողովրդավարական ազատութիւնների մասին: 

Published in Հայ Դատ

Կալիֆորնիա նահանգից դեմոկրատ սենատոր Քամիլա Հարիսը, որը որոշել է 2020 թւականին առաջադրւել ԱՄՆ նախագահի պաշտօնում, բազմիցս հանդէս է եկել Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչելու կոչերով: 

Published in Հայ Դատ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը յունւարի 15-ին  ստորագրել է ցեղասպանութիւնների եւ վայրագութիւնների կանխարգելման մասին Էլի Վիզելի ակտը: Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը ողջունել է այս քայլը: 

Published in Հայ Դատ

Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը տեղեկացնում է, որ Հայ Դատի նոր սերնդի մի շարք ներկայացուցիչներ, փորձառու գործիչների ուղեկցութեամբ, հանդիպել են ԱՄՆ նորընտիր` 116-րդ Կոնգրեսի անդամների հետ` ծանօթանալով հայութեան իրաւական պաշտպան Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի անդամների հետ:

Published in Հայ Դատ

Հայաստանն ու Ադրբեջանը 2019 թւականը կը սկսեն ԱՄՆ նոր դեսպանների՝ Լին Թրէյսիի եւ Իրլի Լիտցենբերգերի հետ, որոնց թեկնածութիւնը հաստատւել է Սենատում քւէարկութեան արդիւնքում, որը տեղի է ունեցել Սենատի արտաքին յարաբերութիւնների հարցերով յանձնաժողովում Հայոց Ցեղասպանութեան եւ Ադրբեջանի տարածաշրջանային ագրեսիայի հարցերը քննարկելուց յետոյ: 

Published in Հայ Դատ

Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը կը հաղորդէ, թէ հինգշաբթի, 4 հոկտեմբերին, Ծերակոյտի Արտաքին յարաբերութեանց յանձնախումբին մէջ տեղի ունեցաւ Ատրպէյճանի մօտ Միացեալ Նահանգներու դեսպանի թեկնածու նշանակուած Ըրլ Լիցընպըրկըրի առաջին հարցաքննութիւնը, որուն ընթացքին ծերակուտական Պապ Մենենտեզ կրցաւ երաշխիքներ ապահովել թեկնածուէն, թէ իր կարելին պիտի ընէ զսպելու համար Հայաստանի եւ Արցախի դէմ Ատրպէյճանի կողմէ կատարուող ռազմատենչ եւ սպառնական յայտարարութիւններն ու առնուող քայլերը։

Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը խնդրագիր է ստեղծել՝ կոչ անելով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խօսնակ Փօլ Ռայանին եւ մեծամասնութեան առաջնորդ Քեւին ՄքՔարթիին շուտափոյթ քւէարկութեյան դնել ցեղասպանութիւնների կանխման մասին «H.Res.220» բանաձեւը, որը հիմնւում է հայերին, յոյներին, սիրիացիներին եւ այլ քրիստոնեայ ազգերին վերացնելու Օսմանեան կայսրութեան ցեղասպանական արշաւի օրինակի վրայ: 

Published in Հայ Դատ

ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում Տեխասի ներկայացուցիչ Թէդ Պոն (Թէոդոր Լլոյդ Պօ) իր ելոյթում դատապարտել է Հայոց Ցեղասպանութիւնը եւ ԱՄՆ կառավարութեանը կոչ արել ճանաչել այն:

Published in Հայ Դատ

Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը կոչ ըրած է Միացեալ Նահանգներու արտաքին գործոց նախարարութեան, որ պաշտօնական հետաքննութիւն բանայ Իսրայէլէն Ատրպէյճան կատարուած հաւանական ապօրինի արտածումներուն հարցով, որոնք կրնան կապ ունենալ 2017-ի յուլիսին՝ իսրայէլեան անօդաչու սարքով մը Արցախի վրայ կատարուած յարձակումին հետ։ Արդարեւ, նշեալ յարձակումին ընթացքին կրնան գործածուած ըլլալ ամերիկեան արտադրութեամբ գործիքներ։

Published in Հայ Դատ

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով կոմիտէն Արցախին շնորհաւորել է անկախութեան 27-ամեայ տարեդարձի առիթով: 

Published in Հայ Դատ
Էջ 1, 9-ից
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։