Հա

Ազգային

Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնեանը «Vesti.am»-ի հետ զրոյցում ամփոփել է պաշտօնավարման 100 օրը:

Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութիւնն իր հայրենանւէր աշխատանքների ծիրում, իր նիւթական օժանդակութեամբ, ֆինանսաւորեց Հայաստանի Արագածոտնի մարզի Ուջան գիւղի Զօրավար Անդրանիկի անւան միջնակարգ դպրոցի մարզասրահի հանդերձարանի ու սանհանգոյցի վերանորոգման աշխատանքը՝ նպատակ ունենալով իր նպաստը բերելու հայրենիքի գիւղերի դպրոցների մարզական հնարաւորութիւնների մակարդակի բարձրացման գործին։

Published in Նոր Ջուղա

Արագածոտնի մարզի Աղձք գիւղի պեղավայրում բացւեց Աղձքի արշաւախմբի կողմից պեղւած երեք մասունքատուփ-սունդուկներից ամենամեծը, որտեղ եւս յայտնաբերւեցին հայոց արքաների մասունքներ: ՀՀ մշակոյթի նախարար Արմէն Ամիրեանի ասութեամբ՝ պեղավայրում աշխատանքներ իրականացնելու համար ֆինանսաւորում յատկացւում է 2014 թւականից սկսած:

ՀՀ Արագածոտնի մարզում Աղձքի հայոց արքաների՝ Արտաշէսեանների եւ Արշակունիների, դամբարանի պեղումների ժամանակ յայտնաբերւած երեք սնդուկը՝ մարդկային ոսկորներով, յայտագործութիւն է: Մենք ունենում ենք մեր արքաների գէնետիկ կոդը բացայայտելու բացառիկ հնարաւորութիւն, ինչը հետաքրքրում է ոչ միայն մեզ, այլ նաեւ միջազգային գիտական հանրութեանը՝ պարսիկ, եւրոպացի, ամերիկացի գիտնականներին:

Սեպտեմբերի 25-ին, «Հայաստան» Համահայկական հիմնադրամը Մելիք գիւղում (Արագածոտնի մարզ) հանդիսաւորութեամբ բացեց համայնքի միջնակարգ դպրոցը, որը հիմնանորոգել է արգենտինահայ Հրաչ եւ Մարի Սուրէնեան ամուսինների օժանդակութեամբ:

Published in Հասարակական

Արագածոտնի մարզի Արագած համայնքում յուլիսի 30-ին տեղի կունենայ «Ազնւամորու տարածաշրջանային փառատօնը»: Ինչպէս տեղեկացնում է «Արմէնպրես»-ը, տարածաշրջանի համայնքներից ազնւամորի արտադրողները եւ արտադրողների խմբերը կը հաւաքւեն մէկ վայրում՝ ներկայացնելու եւ հիւրասիրելու ալպիական ազնւամորի, լեռնային եւ դաշտային բարիքներ:

Ս. թ. մայիսին պատրաստ կը լինի Սասունիկ գիւղում (Արագածոտնի մարզ) կառուցւող մանկապարտէզը: 1998 թւականից այս կողմ շուրջ 4000 բնակիչ ունեցող համայնքը մանկապարտէզի շէնք չի ունեցել, եւ երեխաների մի մասը միայն հնարաւորութիւն ունի յաճախելու Աշտարակ քաղաքի մանկապարտէզ: Ոմանք էլ ժամանակաւորապէս յաճախում են համայնքի դպրոցում նախադպրոցական տարիքի երեխաների համար նախատեսւած դասաժամերի:

Ինչպէս «Արմէնպրես»-ին փոխանցեցին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարութեան Տեղեկատւութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից, կատարւող աշխատանքի հիմնական նպատակն էր ուսումնասիրել պատւարների սէյսմիկ անվտանգութեան հսկողութիւնն ապահովելու նպատակով տեղադրւած հսկիչ-չափիչ սարքերի աշխատանքային վիճակը:

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը, առողջապահութեան եւ սոցիալական աշխատանքի հարցերի նախարարները, ուղեկցութեամբ Արագածոտնի մարզպետի, իրենց ներկայութեամբ պատւել էին նախ այցելելով արդէն 2013 թւականից գործող նորակառոյց միջգիւղական պոլիկլինիկ-բուժկենտրոնը*) եւ ապա մասնակցելու համայնքի վերակառուցւած մանկապարտէզի բացման արարողութեանը:

Published in Հասարակական

Արագածոտնի մարզի Ուջան գիւղը յուշարձանների հարցում առանձնայատուկ է Հայաստանի քարտէզի վրայ: Այստեղ 60-ականներին կառուցւած Անդրանիկի յուշարձանը գիւղացիները գիշեր-ցերեկ պաշտպանել են:
Ուջանում, ինչպէս ամէն տարի ապրիլի 24-ին, յիշատակի արարողութիւն է կազմակերպւել: Աւանդոյթի համաձայն՝ հաւաքւել են յուշակոթողի մօտ, իսկ մութն ընկնելուն պէս՝ քայլերն ուղղել դէպի մօտակայ սարը:

Published in Հասարակական
Էջ 1, 2-ից

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։