Հա

Ազգային

Օգոստոսի 13-ին, Հայաստանի սահմանին հակառակորդի կողմից արձակւած կրակոցի հետեւանքով պայմանագրային զինծառայող է վիրաւորւել. վերջին 20 օրերի ընթացքում Հայաստան-Ադրբեջան սահմանին հակառակորդի կրակի հետեւանքով ՀՀ ԶՈւ-ն ունեցել է մէկ կորուստ, եւ գրանցւել է վիրաւորման երկու դէպք: Հայաստանի սահմանին հակառակորդի կողմից լարւածութեան մեծացման պատճառների, դրա հետեւանքների մասին Tert.am-ը զրուցել է ռազմական փորձագէտ, ՀՅԴ անդամ Արթուր Եղիազարեանի հետ։

Երէկ` փետրւարի 26-ին, Երեւանի Ազատութեան հրապարակում անցկացւեց «Հողեր չունենք տալու» կարգախօսով հանրահաւաքը` ի յիշատակ Սումգայիթի եւ Բաքւի ջարդերի 31-րդ տարելիցի:

Փետրւարի 26-ին Երեւանում Սումգայիթի եւ Բաքւի ջարդերի 30-ամեակին նւիրւած եւ ի յիշատակ զոհերի հանրահաւաք է անցկացւելու՝ «Հողեր չունենք տալու» կարգախօսով:

Հրաւիրւած ասուլիսում ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արթուր Եղիազարեանը նշեց, որ հաւաքը ո'չ իշխանական է, ո'չ էլ ընդդիմադիր, այլ ազգային խնդիրների համատեքստում է:

Հինգշաբթի, 03 Յունւարի 2019 12:30

Երեք յիշարժան Ամանոր, երեքն էլ` Արցախում

ՀՅԴ ԳՄ անդամ Արթուր Եղիազարեանը երեք յիշարժան Ամանոր է ունեցել, եւ ուշագրաւն այն է, որ երեքն էլ կապւած են Արցախի հետ: «yerkir.am»-ի հետ զրոյցում նա ասաց. «Կեանքիս մէջ երեք յիշարժան Ամանոր կայ` 1992 թւական, 1993 եւ 2012»:

Արտահերթ խորհրդարանական ընտրութիւնների արդիւնքում նախկին քաղաքական ուժերից բացի, ՀՀԿ-ից ներկայացւած չի լինի նաեւ Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը: Այս առիթով կուսակցութիւնը յայտարարութիւն էր տարածել, որում ասւում է, որ ընտրողն այսօր իր ձայնը տւեց անհատին, ոչ գաղափարին ու ծրագրին:

«Հրապարակ»-ը զրուցել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արթուր Եղիազարեանի հետ:

«Մենք յաղթել ենք Արցախեան պատերազմում, ես չեմ վարանում, վախենում ասել` այս յաղթանակը, որ մեր հանրապետուիւնում կրեցիք դուք` հայ ժողովուրդը, աւելի կարեւոր էր, քան Արցախեան ազատամարտը»,-Թալինում քարոզարշաւի ժամանակ ասել էր ՔՊ վարչութեան նախագահ Սասուն Միքայէլեանը:

Սովորաբար չեմ զայրանում, բայց երբեմն աւելի զայրացկոտ բնոյթով եմ հանդէս գալիս, երբ դիպչում են ազգային արժէքներին, Դաշնակցութեանը դիպչելը նոյնպէս այդ կոնտեքստում եմ տեսնում. երէկ «Երկիր մեդիա» հեռուստաընկերութեան «Հարցեր` դաշնակցականներին» հաղորդման ժամանակ ասել է ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի անդամ Արթուր Եղիազարեանը:

ՀՅԴ ԳՄ անդամ Արթուր Եղիազարեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է.

«Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը «EVN Report»-ի հետ զրոյցում բացառել է Արցախեան հակամարտութեան հարցի կարգաւորումն՝ առանց «գրաւեալ տարածքների որոշակի մասի վերադարձի»:

Փաշինեանը նշել էր, թէ այդ հանդիպումներից յետոյ՝ համարում է, որ կայ նաեւ ՀՅԴ Հայաստանի ներկայացուցիչների հետ հանդիպելու անհրաժեշտութիւն, սակայն այդպէս էլ չհանդիպեց ՀՅԴ լիդերների հետ: Այս մասին մամուլում տեսակէտներ հնչեցին, թէ սփիւռքեան կառոյցների ներկայացուցիչները դժգոհ են Հայաստանում ՀՅԴ ղեկավարների գործունէութիւնից, վարչապետն էլ նրանց որոշակի ակնարկներ է արել ՀՅԴ ճակատագրի մասին: 

Էջ 1, 3-ից

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։