Հա

Ազգային

Դաշնակցութիւնը 2007-ից փոխել է հայկական հարցի հետ կապւած իր ռազմավարութիւնը եւ այլեւս չի խօսում միայն Ցեղասպանութեան ճանաչման եւ դատապարտման մասին, այլեւ` հատուցման: «Yerkir.am»-ի հետ զրոյցում ՀՅԴ Բիւրոյի անդամ, Բիւրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի պատասխանատու Կիրօ Մանոյեանը նշեց, որ ժամանակն է վերաամրագրելու, որ 2015-ի Համահայկական հռչակագիրն ուրւագծում է ՀՀ-ի ընդհանուր մօտեցումները, եւ այդ ուղղութեամբ աշխատանքները հարկաւոր է ակտիւացնել:

Հայաստան-Արցախ ռազմաքաղաքական պայմանագիրն արտաքին քաղաքականութեան եւ պաշտպանութեան ոլորտում արդէն արւածին իրաւական հիմք է տալու եւ դրանով իսկ շատ հարցերի պատասխան: Այս մասին «Yerkir.am»-ի հետ զրոյցում ասաց ՀՅԴ Բիւրոյի անդամ, Բիւրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի ղեկավար Կիրօ Մանոյեանը:

Դրական եմ վերաբերում ամերիկացի կոնգրեսականների նախաձեռնութեանը եւ կարծում եմ՝ այս անգամ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի աջակցութեան հաւանականութիւնը բավական մեծ է, «Aysor.am»-ի թղթակցի հետ զրոյցում ասաց ՀՅԴ Բիւրոյի անդամ, ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի պատասխանատու Կիրօ Մանոյեանն՝ անդրադառնալով փաստին, որ ԱՄՆ աւելի քան 70 կոնգրեսական միացել է Ադամ Շիֆի ու Գուս Բիլիրակիսի՝ Հայոց Ցեղասպանութեան վերաբերեալ նոր բանաձեւ ներկայացնելու նախաձեռնութեանը։

Օպտիմալացման անւան տակ Կառավարութեան կառուցւածքի փոփոխութիւնը ճիշտ մօտեցումով չի կատարւել։ Առանց անհրաժեշտ քննարկումների նման որոշում կայացնելն աւելի շատ խօսում է այն բանի մասին, որ խնդիրը թւերի մէջ է, այսինքն՝ 12 նախարարութիւն՝ 17-ի փոխարէն։

Սփիւռքի նախարարութեան կարեւորութեան մասին բազմիցս ենք բարձրաձայնել` դեռեւս մինչեւ նման նախարարութեան ստեղծումը։ Խօսել ենք նաեւ նախարարութեան բացերի մասին, բայց այս կերպ վերացնել նման կառոյցը, այնքան էլ ճիշտ չենք համարում:

«Առաջին լրատւական»-ի հետ զրոյցում ՀՅԴ Բիւրոյի անդամ, Բիւրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի ղեկավար Կիրօ Մանոյեանը նշեց. «Իրեն էլ կարելի է հասկանալ, Ռ. Քոչարեանը այս շարժման ակունքներում կանգնած մարդ է, եւ հիմա բանտում է, իր կարծիքով՝ ամէն ինչը քաղաքական նպատակներով է կատարւում, ինչ-որ իմաստով հասկանալի է, իհարկէ առանց կիսելու նրա տեսակէտը»:

ՀՅԴ Բիւրոյի անդամ, ՀՅԴ Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի պատասխանատու Կիրօ Մանոյեանը հարցազրոյց է տւել ադրբեջանական «Turan» գործակալութեանը:

Փետրւարի 17-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ՀՅԴ Բիւրոյի անդամ Կիրօ Մանոյեանն անդրադարձել է Իրանի հետ Հայաստանի յարաբերութիւններին. փոխանցում է «Yekir.am»-ը:

ՀՀ կառավարութեան ծրագրում չկայ «Արցախի Հանրապետութիւն» եզրոյթը, ինչպէսեւ չի եղել նախափաշինեանական կառավարութեան ծրագրում, մինչդեռ այս ձեւակերպման առկայութիւնն անհրաժեշտ է, այլ կերպ՝ անհրաժեշտ է, որ ՀՀ արտաքին քաղաքականութեան մի մասը միտւած լինի Արցախի անկախութեան միջազգային ճանաչմանը: Այս մասին լրագրողների հետ զրոյցում ասաց  ՀՅԴ Բիւրոյի անդամ, Բիւրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի ղեկավար Կիրօ Մանոյեանը՝ յիշեցնելով, որ ժամանակին Սերժ Սարգսեանն ասում էր, որ Հայաստանի կողմից Արցախի ճանաչումը կը յանգեցնի պատերազմի վերսկսման:

24 Դեկտեմբերին ՀՅԴ Բիւրոյի անդամ, Բիւրոյի Հայ Դատի եւ քաղաքական գրասենեակի պատասխանատու Կիրօ Մանոյեան մամլոյ ասուլիսի մը ընթացքին անդրադարձած էրԹուրքիոյ Սուրիոյ հիւսիսային շրջան ներխուժելու հաւանականութեան, եւ այս առումով շրջանի հայութեան սպառնացող վտանգին: Այս հարցին շուրջ «Գանձասար» հետեւեալ հարցազրոյցը ունեցաւ Կիրօ Մանոյեանի հետ:

Էջ 1, 20-ից
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։