Հա

Ազգային

Փաշինեանը նշել էր, թէ այդ հանդիպումներից յետոյ՝ համարում է, որ կայ նաեւ ՀՅԴ Հայաստանի ներկայացուցիչների հետ հանդիպելու անհրաժեշտութիւն, սակայն այդպէս էլ չհանդիպեց ՀՅԴ լիդերների հետ: Այս մասին մամուլում տեսակէտներ հնչեցին, թէ սփիւռքեան կառոյցների ներկայացուցիչները դժգոհ են Հայաստանում ՀՅԴ ղեկավարների գործունէութիւնից, վարչապետն էլ նրանց որոշակի ակնարկներ է արել ՀՅԴ ճակատագրի մասին: 

ՀՅԴ հանրային կապերի գրասենեակն հոկտեմբերի 12-ին խիստ լակոնիկ հաղորդագրութիւն տարածեց այն մասին, որ երէկ՝ հոկտեմբերի 11-ին կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի եւ ՀՅԴ Բիւրոյի անդամներ Մուրադ Փափազեանի, Սպարտակ Սէյրանեանի եւ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արսէն Համբարձումեանի հանդիպումը, քննարկւել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, առաջիկայ զարգացումներին վերաբերող հարցեր։ Պայմանաւորւածութիւն է ձեռք բերւել առաջիկայ օրերին շարունակել հանդիպումները։

2018 թ. հոկտեմբերի 11-ին կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի եւ ՀՅԴ Բիւրոյի անդամներ Մուրադ Փափազեանի, Սպարտակ Սէյրանեանի եւ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արսէն Համբարձումեանի հանդիպումը:

Հինգշաբթի, 11 Հոկտեմբերի 2018 10:30

Պէտք է յարգել պայմանաւորւածութիւնները

Երբ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկեանի եւ վարչապետ Նիկոլ Փաշինեանի միջեւ դեկտեմբերին արտահերթ ընտրութիւններ անցկացնելու մասին յուշագիր էր ստորագրւում, կառավարութիւնում մէկ այլ հանդիպում էր ընթանում՝ փոխվարչապետ Տիգրան Աւինեանը հանդիպել էր ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արսէն Համբարձումեանի եւ պատգամաւոր Սպարտակ Սէյրանեանի հետ։ Թէ ինչու կառավարութեան ղեկավար Նիկոլ Փաշինեանը չընդունեց դաշնակցականներին, եւ ինչու չստորագրւեց յուշագիր, այս եւ այլ հարցերի մասին զրուցեցինք Արսէն Համբարձումեանի հետ։

«ՀՅԴ-ն հաւատարիմ է մնում իր դիրքորոշումներին եւ մօտեցումներին, պէտք չէ հասարակութեանը քաղաքական ուժերի մօտեցումները ձեւախեղւած ներկայացնել, մենք դէմ չենք արտայայտւել, արտահերթ ընտրութիւնների անցկացման հետ կապւած որեւէ հարց չենք ունեցել, մենք դէմ ենք ժամկէտներին»,- ընդգծեց Արսէն Համբարձումեանը:

Դաշնակցութեան օրակարգում վարչապետ Նիկոլ Փաշինեանի հետ յուշագիր ստորագրելու հարց չկայ, այսօր «Ազատութեան» հետ զրոյցում ասաց ՀՅԴ Գերագոյն մարմնի անդամ Արսէն Համբարձումեանը։

«Երկրի հարցը» հաղորդման հիւրն է ՀՅԴ Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Արսէն Համբարձումեանը:

Հոկտեմբերի 8-ին ՀՀ կառավարութեան շէնքում տեղի է ունեցել հանդիպում ՀՀ փոխվարչապետ Տիգրան Աւինեանի եւ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արսէն Համբարձումեանի, ՀՅԴ Բիւրոյի անդամ, ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցութեան պատգամաւոր Սպարտակ Սէյրանեանի միջեւ:

ՀՀ ազգային ժողովի ՀՅԴ խմբակցութիւնը խորհրդարանական մնացած ուժերի միջեւ կոնսենսուսի  դէպքում դէմ չի լինի արտահերթ խորհրդարանական ընտրութիւնների անցկացմանը դեկտեմբերին: 

ՀՅԴ Գերագոյն մարմնի անդամ Արսէն Համբարձումեանին հարցրինք, թէ ՀՅԴ ԳՄ-ն վստա՞հ է, որ իշխանութեան հասցէին յայտարարութեան մէջ հնչեցւող կարծիքներն ու գնահատականները հաւանութեան կարժանանան նոյեմբերին տեղի ունեցող ՀՅԴ ընդհանուր ժողովի կողմից։ 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։