Հա

Ազգային

«Հայոց Աշխարհ» օրաթերթը ներկայացրել է ՀՅԴ Բիւրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Արմէն Ռուստամեանի գնահատականը ՀՀ-ում ստեղծւած ներքաղաքական վիճակին:

Ընտրական օրէնսգրքի բարեփոխումների յանձնախումբը ամռանը արձակուրդ չգնաց, քննարկեց եւ օգոստոսի սկզբին ԸՕ բարեփոխումների փաթեթը ներկայացրեց կառավարութիւն, մինչդեռ կառավարութիւնից 2 ամիս որեւէ տեղեկութիւն չեղաւ, հետեւաբար, մեղադրել խորհրդարանական խմբակցութիւններին, այդ թւում «Ելք»-ին, որ ամէն ինչ արել են, որ արտահերթ խորհրդարանական ընտրութիւնները արագ չլինեն, սխալ է։

Հինգշաբթի, 04 Հոկտեմբերի 2018 10:20

Յանուն եւ ոչ ընդդէմ

Այն ինչ այս օրերին տեղի է ունենում Հայաստանի ներքաղաքական կեանքում լուրջ մտահոգութիւնների տեղիք պէտք է տայ՝ պետական շահի տեսանկիւնից: Պետական համակարգը, բոլոր պարագաներում, որոշակի տրամաբանութեամբ գործող կառոյց է եւ այն ցնցումների ենթարկելը կամ կաւէ թաց առարկայի պէս ձեւափոխելու փորձերը կարող են երկիրը երկարատեւ քաոսի մէջ նետել, ինչը մեծ շռայլութիւն կը լինի մեր պէս հիմնախնդիրներ ունեցող երկրի համար:

Վերջին քաղաքական զարգացումների կապակցութեամբ հարկ ենք համարում որոշակի պարզաբանումներ ներկայացնել մի շարք հարցերի հետ կապւած մեր մօտեցումների եւ դիրքորոշումների վերաբերեալ։

Վարչապետի` ՀՅԴ նախարարներին ազատելու հրամանը ստորագրւել է այն բանից յետոյ, երբ Դաշնակցութիւնն արդէն յետ էր կանչել իր նախարարներին: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրոյցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Արմէն Ռուստամեանը: «Այս հարցի հետ կապւած պէտք չէ շոուներ անել: Մենք յետ ենք կանչել կառավարութեան մեր անդամներին, դրանից յետոյ են եղել համապատասխան հրահանգները»,- ասաց նա:

Հայ Յեղափոխական Դաշնակցութեան բազմաթիւ մտաւորականներ, ղեկավար դէմքեր եւ տեսաբաններ տարբեր ժամանակաշրջաններում փորձել են բնորոշել դաշնակցական մարդու կերպարը, նրա կազմակերպական, գաղափարական եւ բարոյական յատկանիշները՝ մի խօսքով դաշնակցականի դիմագիծը:

«Արցախի հարցը մեր դատի ընդամենը մէկ հանգրւանն է` սկիզբը: Մեզ բախտ է վիճակւել մասնակցելու արցախեան տարածքների ազատագրմանը, եւ մենք չպէտք է երբեք կանգ առնենք Արցախով, մենք դեռ կորցրած հայրենիք ունենք…». «yerkir.am»-ի զրուցակիցն է գնդապետ, ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ազատամարտիկների յանձնախմբի պատասխանատու Արտաշէս Մխիթարեանը:

«Երկիր մեդիա» հեռուստաընկերութեան հասարակական-քաղաքական հաղորդումների պատասխանատու Գեղամ Մանուկեանը «Առաւօտ»-ի հարցի առիթով՝ չէ՞ք վախենում, որ ՀՀ կառավարութիւնից իր ներկայացուցիչներին յետ կանչելով՝ Դաշնակցութիւնը կը վաստակի հակայեղափոխականի պիտակը, Գեղամ Մանուկեանը յիշեց 2009-ը, երբ ՀՅԴ-ն կրկին դուրս եկաւ կոալիցիայից: 

Երէկ`հոկտեմեբրի 2-ին, ՀՀ ԱԺ արտահերթ նիստից առաջ լրագրողների հետ զրոյցում ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Արմէն Ռուստամեանը անդրադարձաւ «ԱԺ կանոնակարգ» օրէնքում կատարւած փոփոխութիւնների նախագծի թեմային: 

Հայաստանի Հանրապետութեան նախագահ Արմէն Սարգսեանի ստորագրած հրամանագրերով պաշտօնանկ են արւել ՀՀ կառավարութիւնում «Բարգաւաճ Հայաստան» եւ ՀՅԴ կուսակցութիւնները ներկայացնող նախարարները։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։