Հա

Ազգային

Շաբաթ, 01 Դեկտեմբերի 2018 13:00

Միակը

Հայաստանի իշխանութիւնները Հաւաքական անվտանգութեան պայմանագիրի կազմակերպութեան (ՀԱՊԿ) ընդհանուր քարտուղարին դէմ դատական հայց յարուցելու եւ զինք տուն կանչելու քայլին դիմելով վնասեցին այդ կառոյցին վարկին ու գործունէութեան, որոնք կարեւոր են Ռուսիոյ համար: 

Չորեքշաբթի, 28 Նոյեմբերի 2018 14:55

Բագրատ Եսայեան. «Երբեք մի լսէք նախկիններին»

ՀՅԴ անդամ Բագրատ Եսայեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է. «Ինձ թւում է կրկնւում է նոյն սխալը, ինչ ԼՏՊ-ի ժամանակ։ Այն ժամանակ էլ այդ մարդու շրջապատում գտնւող՝ ՀՅԴ ներքին դասաւորումներին, ներքին քննարկումներին ծանօթ որոշ «գիտակներ» նրան ներշնչեցին, որ ՀՅԴ-ն իր ամբողջութեան մէջ պատրաստ կը լինի ընդունել իր քաղաքական ուղեգիծը, իր վտանգաւոր մօտեցումները տարբեր, այդ թւում ՀՅԴ-ի համար ծրագրային նշանակութիւն ունեցող Արցախեան հարցում, եւ միակ արգելքը այդ ճանապարհին ՀՅԴ Բիւրոյի օրւայ ներկայացուցիչ Հրայր Մարուխեանի «անհաշտ» դիրքորոշումն է։

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Սիմոն Սիմոնեանն իր ֆէյսբուքեան էջում անդրադարձել է ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարեանի յայտարարութեանը ՀՀ վարչապետի պաշտօնակատար Նիկոլ Փաշինեանի արձագանգին:

Չորեքշաբթի, 28 Նոյեմբերի 2018 10:49

Վտանգն ու առիթը

Ընկերաբան Ռոպըրթ Միչըլզի համաձայն, գոյութիւն ունի «սակաւապետութեան պողպատեայ օրէնք» մը, ըստ որուն, ոչ ներառական կառոյցներու նախագահող վարչակարգի մը տապալումը կ՛ազդարարէ գալուստը այդ միեւնոյն ոչ ներառական կառոյցներուն շահագործման համար եկող նոր ղեկավարներու խումբին: Այլ խօսքով` նորերը կու գան փոխարինելու հիները, սակայն այդ կործանարար երեւոյթը կը յամենայ, որովհետեւ իշխանութեան ամրապնդման, պահպանման եւ յարատեւման ազդու զէնք մըն է:

«Factor.am»-ի հարցազրոյցը` ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արսն Համբարձումեանի հետ:

ՀՅԴ անդամ Արծւիկ Մինասեանը Երեւանում Հայաստանի Առաջին հանրապետութեան հիմնադիր Արամ Մանուկեանի արձանի մօտ մեկնարկած քարոզարշաւի ժամանակ հաւաքւածներին ասաց, թէ ինչու պիտի ընտրեն Դաշնակցութեանը: Առաջին՝ Դաշնակցութիւնն ունի յստակ ծրագիր՝ սոցիալ-տնտեսականից մինչեւ ազգի պահպանում, որը հիմնւած է յստակ արժեհամակարգի վրայ: 

Հ.Յ. Դաշնակցութեան քարոզարշաւի առաջին հաւաքի ընթացքում, իր ելոյթում ՀՅԴ պատգամաւորի թեկնածու, նախկին գիւղնախարար Արթուր Խաչատրեանը նշեց, որ Դաշնակցութիւնը իւրօրինակ կուսակցութիւն է եւ էապէս տարբերւում է Հայաստանում գործող միւս քաղաքական կառոյցներից` ոչ միայն նրանով, որ մասնաճիւղեր ունի Հայաստանում, Արցախում, Սփիւռքում, որ արդէն 128 տարի ժողովրդի հետ է, այլ նաեւ նրանով, որ կուսակցութեան սոցիալ-տնտեսական պատկերացումը, գաղափարախօսութիւնը ձախակողմեան է` սոցիալիստական:

ՀՅԴ-ն իր քարոզարշաւը սկսեց Արամ Մանուկեանի արձանի մօտից: ՀՅԴ-ի նախընտրական ցուցակով պատգամաւորի թեկնածու Արմենուհի Կիւրեղեանն իր ելոյթում անդրադարձաւ Դաշնակութեան սոցիալական ծրագրերին: Ըստ նրա` ՀՅԴ-ն սոցիալական պետութեան առաջնային խնդիրներից մէկը համարում է իւրաքանչիւր քաղաքացու արժանապատիւ կեանքի պահանջը: Բայց, Կիւրեղեանի խօսքով, ի՞նչ է մեզ առաջարկում այսօրւայ կառավարութիւնը` կառավարութիւնն աշխատատեղերի ստեղծման փոխարէն վախեցնում է ժողովրդին աշխատատեղի կորստով, եթէ իրեն քւէ չտան:

Նոյեմբերի 26-ին Հայաստանի Հանրապետութեան հիմնադիր Արամ Մանուկեանի արձանի մօտ մեկնարկեց ՀՅԴ նախընտրական քարոզարշաւը: Քարոզարշաւի ընթացքում ելոյթով հանդէս եկաւ ՀՅԴ Բիւրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՅԴ համապետական ցուցակը գլխաւորող Արմէն Ռուստամեանը:

Երեքշաբթի, 27 Նոյեմբերի 2018 10:35

ՀՅԴ-ն հրապարակել է իր նախընտրական ծրագիրը

Հ.Յ. Դաշնակցությունը  համահայկական ուժ է, ունի ապագայի իր տեսլականը, ունի յստակ` մեր ժողովրդի էութիւնից բխող արժէքային համակարգ, ունի իր նպատակներն իրականացնելու կազմակերպական կառոյց ու վերահսկման մեխանիզմ:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։