Հա

Ազգային

Արցախի Հանրապետութեան նախագահ Բակօ Սահակեանը օգոստոսի 24-ին ընդունել է ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարեանին եւ ՀՅԴ Բիւրոյի անդամ Յակոբ Խաչերեանին։ 

ՀՅԴ-ն ընտրել է Երեւանի աւագանու  ընտրութիւններին քաղաքապետի իրենց թեկնածուին, սակայն դեռ չեն շտապում յայտարարել թեկնածուի անունը: Այս մասին «news.am»-ի հետ զրոյցում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արսէն Համբարձումեանը:

Ձեր ուշադրութեանն ենք ներկայացնում ՀՅԴ Բիւրոյի անդամ Վահան Յովհաննիսեանի (1956-2014) ելոյթը՝ 2008 թ. մարտի մէկի ԱԺ նիստում:

Ընտրական օրէնսգրքի բերեփոխումների նպատակով ստեղծւած ՀՀ ԱԺ աշխատանքային խմբի առաջարկութիւնների փաթեթն արդէն Կառավարութիւնում է: 4 քաղաքական ուժերի առաջարկները գործադիրը կամփոփի եւ սեպտեմբերին կը ներկայացնի օրէնսդիր մարմնին: Ընտրական օրէնսգրքի բարեփոխումների շուրջ Դաշնակցութեան առաջարկների եւ Երեւանի աւագանու արտահերթ ընտրութիւններին հնարաւոր մասնակցութեան մասին «Արմէնպրես»-ը զրուցել է ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցութեան պատգամաւոր Արմենուհի Կիւրեղեանի հետ:

«tert.am»-ը ՀՀ ԱԺ երեք ուժերից հետաքրքրւել է, թէ ինչպիսի դիրքորոշում ունեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի` օգոստոսի 17-ին Երեւանի Հանրապետութեան հրապարակում հանրահաւաքի ժամանակ արած այն յայտարարութեան վերաբերեալ, որ նախքան արտահերթ խորհրդարանական ընտրութիւնները պէտք է անցկացնել սահմանադրական փոփոխութիւններ:

ՀՅԴ-ն դեռ չի որոշել, թէ ով կը գլխաւորի Երեւանի աւագանու ընտրութիւններին կուսակցութեան ցուցակը, սակայն կին թեկնածու չենք ունենայ: «news.am»-ի հետ զրոյցում այս մասին ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արսէն Համբարձումեանը:

«Այսօր, իսկապէս, Վահան Յովհաննիսեանի կարիքը կայ, եւ դա զգալի է նաեւ բարոյական առումով: Այս դաշտը, որ ունենք այսօր, շատ է շեղւում իր բարոյական չափանիշներից, եւ Վահան Յովհաննիսեանի պէս մարդն այսօր շատ պէտք էր մեր կողքին»,- «yerkir.am»-ի հետ զրոյցում անկեղծացաւ Վահան Յովհաննիսեանի կուսակից ընկեր Արտաշէս Շահբազեանը:

Այսօր Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Բիւրոյի անդամ, Գերմանիայում Հայաստանի արտակարգ եւ լիազօր դեսպան Վահան Յովհաննիսեանի` ընկեր Վահանի ծննդեան օրն է: Նա կը դառնար 62 տարեկան:

Published in Գաղափարական

Ռոբերտ Քոչարեանի հետ համագործակցութեան ոչ որոշում ունենք, ոչ էլ օրակարգ: «Ազատութիւն» ռադիոկայանի հետ զրոյցում ասել է ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարեանը:

ՀՅԴ կենտրոնում կայացած հանդիպման ընթացքում Աննա Յակոբեանին ուղղւած ողջոյնի խօսք էր յղել նաեւ հայկական կազմակերպութիւնների համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ բիւրոյի անդամ Մուրադ Փափազեանը` շեշտելով, որ ՀՅԴ-ն` լինի Հայաստանում, Արցախում, թէ Սփիւռքում, իր ուժերը ներդնում է յեղափոխութեան յաջողութեան տրամադրութեան տակ:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։