Հա

Ազգային

Ներկայացւած պահանջագիրը կքննարկւի եւ առաջիկայում կտրւի պատասխան: Մասիս Աբրահամեանը լիայոյս է, որ նոր կառավարութիւնը շրջադարձ մօտեցում կցուցաբերի եւ իրերը կկոչի իրենց անունով:

Published in Հայ Դատ

«alikonline.ir» - Եւրոպայի Հայ դատի յանձնախումբը ողջունում է Հոլանդիայի դատարանի կողմից Հաագայի Թուրք-ադրբեջանական մշակութային միութեան նախագահ Իլհամ Աշկինի վերաբերեալ կայացւած դատական վճիռը:

Published in Հայ Դատ

Հոլանդիայի Ալմելօ քաղաքում մարտի 3-ին տեղի է ունեցել Հաագայի Թուրք-ադրբեջանական մշակութային միութեան նախագահ Իլհամ Աշկինի դատավարութիւնը։ Ինչպէս «Արմէնպրես»-ին տեղեկացրին Հոլանդահայ կազմակերպութիւնների ֆեդերացիայից, Աշկինը մեղադրւում է հայերի դէմ բռնութիւն եւ ատելութիւն սերմանելու մէջ, քանի որ նա Ալմելօ քաղաքում Մեծ Եղեռնի յուշահամալիրի դէմ կազմակերպւած թուրքական հանրահաւաքի ժամանակ վանկարկել է «Ղարաբաղը լինելու է հայերի գերեզմանը»։ 

Published in Հայ Դատ

Հայոց Ցեղասպանութեան տարելիցին ընդառաջ Հոլանդիայի Հաագա քաղաքում ապրիլի 23-ին կանցկացւի բողոքի ցոյց եւ ոգեկոչման արարողութիւն: Այս մասին «Արմէնպրես»-ին տեղեկացրեց Հոլանդիայի «Հայկական կազմակերպութիւնների դաշնութեան» նախագահ, «Աբովեան մշակութային միութեան» նախագահ Մաթօ Հախվերդեանը: Նրա ասութեամբ՝ ոգեկոչման արարողութիւններ եւ համերգ է անցկացւելու նաեւ Հոլանդիայի այլ քաղաքներում:

Published in Քաղաքական

Ոգեկոչելով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման պահանջներին ի պատասխան Սումգայիթում, Բաքւում, Կիրովաբադում, Մարաղայում ադրբեջանական իշխանութիւնների կազմակերպած զանգւածային կոտորածների անմեղ զոհերի յիշատակը, ցուցարարները, «Կասեցնել ադրբեջանական ագրեսիան» կոչերով, քայլերթով շարժւել են դէպի Հոլանդիայում Ադրբեջանի դեսպանութիւն:

Published in Քաղաքական

Հոլանդիայի Աշխատաւորական կուսակցութիւնը հեռացրել է իր՝ ծագումով թուրք երկու պատգամաւորի նախ խորհրդարանական խմբակցութիւնից, ապա կուսակցութիւնից: Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը՝ վկայակոչելով՝ Հայ Դատի Կենտրոնական խորհրդի կայքը, այս մասին տեղեկացնում է Հոլանդիայի Հայ Դատի յանձնախմբի նախագահ Մասիս Աբրահամեանը:

Published in Քաղաքական

Հոլանդիայի Աշխատաւորական կուսակցութիւնը (PvDA) իր՝ ծագումով թուրք երկու պատգամաւորների հեռացրեց՝ առաջին հերթին խորհրդարանական խմբակցութիւնից եւ ապա նաեւ կուսակցութիւնից: Թունահան Կուզուն եւ Սելջուկ Օզթուրքը կտրականապէս դէմ էին Աշխատաւորական կուսակցութեան նախարար՝ Աշերի ծրագրին, որով նա պատրաստւում է ստուգումներ անցկացնել Հոլանդիայում գործող չորս թուրքական կազմակերպութիւնների նկատմամբ:

Published in Քաղաքական

Համագործակցող հոլանդահայ կազմակերպութիւնները, ի դէմս Հոլանդահայ կազմակերպութիւնների ֆեդերացիայի (FAON) եւ Հոլանդիայի Հայ Դատի յանձնախմբի, գանգատ են ներկայացրել 2014 թւականի յունիսի 1-ին Հոլանդիայի Ալմելօ քաղաքում տեղի ունեցած թուրքական հանրահաւաքի կազմակերպիչների, հռետորների եւ մասնակիցների դէմ:

Published in Քաղաքական

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կարո՞ղ է արդեօք նախագահի այցը Նիւ Եօրք նպաստել Իրանի միջազգային դիրքի ամրապնդմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։