Հա

Ազգային

Ներկայացւած պահանջագիրը կքննարկւի եւ առաջիկայում կտրւի պատասխան: Մասիս Աբրահամեանը լիայոյս է, որ նոր կառավարութիւնը շրջադարձ մօտեցում կցուցաբերի եւ իրերը կկոչի իրենց անունով:

Published in Հայ Դատ

Հոլանդիայի Աշխատաւորական կուսակցութիւնը հեռացրել է իր՝ ծագումով թուրք երկու պատգամաւորի նախ խորհրդարանական խմբակցութիւնից, ապա կուսակցութիւնից: Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը՝ վկայակոչելով՝ Հայ Դատի Կենտրոնական խորհրդի կայքը, այս մասին տեղեկացնում է Հոլանդիայի Հայ Դատի յանձնախմբի նախագահ Մասիս Աբրահամեանը:

Published in Քաղաքական

Հոլանդիայի Ալմելօ հայաշատ քաղաքում, ապրիլի 24-ին տեղի ունեցաւ Հայոց Ցեղասպանութեան 99-րդ տարելիցը ոգեկոչող ձեռնարկը, նախագահութեամբ Յարութ Պօղոսեանի, որի ընթացքում բացումը կատարւեց Ցեղասպանութեան զոհերի յիշատակը անմահացնող յուշակոթողը, Քրիստիան Գելիճիի նւիրատւութեամբ: Ձեռնարկը համակազմակերպւած էր Ալմելոյի Հայ Առաքելական Եկեղեցու եւ Հոլանդիայի Հայ Դատի յանձնախմբի կողմից:

Published in Հասարակական

ՀՅԴ Հայ Դատի Հոլանդիայի յանձնախումբը լաւատես է, որ Մարդու իրաւունքների եւրոպական դատարանի կողմից կը վերանայւի Հայոց Ցեղասպանութիւնը ժխտող Դողու Փերինչէքի վերաբերեալ որոշումն ու արդար դատավճիռ կը կայացւի: «Այժմ պէտք է սպասենք Գերագոյն պալատի որոշմանը, այսինքն՝ դեռ մի արգելք այստեղ կայ, պէտք է Գերագոյն պալատը հարցն անցկացնի, այնուհետեւ այն վերանայւի ու վճիռ կայացւի:

Published in Քաղաքական

Հոլանդիայի ՀՅԴ Հայ Դատի յանձնախմբի նախագահ Մասիս Աբրահամեանը 2014 թւականի փետրւարի 4-ին այցելեց Լահէում Շւէյցարիայի դեսպանութիւն եւ հանդիպեց դեսպանորդներ՝ Անիա Զոբրիստ Ռենտենարի եւ Ֆիլիպ Բրանդի հետ: Հանդիպման նպատակն էր՝ Շւէյցարիայի կառավարութեանը փոխանցել խնդրագիր՝ հոլանդահայութեան անունից, առ այն, որ Մարդու իրաւունքների Եւրոպայի դատարանի (ՄԻԵԴ) որոշումը Հայոց Ցեղասպանութեան ժխտող՝ Փերինչէքի վերաբերեալ բողոքարկւի այդ երկրի արդարադատութեան նախարարութեան կողմից:

Published in Հասարակական
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։