Հա

Ազգային

«Ես Վազգէն Սարգսեանի վաստակը չունեմ, որ այդ վաստակով ինչ-որ բան ասեմ, բայց ես Արամ Սարգսեանը լինելով նաեւ Վազգէն Սարգսեանի եղբայրն եմ եւ այո՛ չեմ կարող՝ ո՛չ այս ժողովրդի կողքին չլինել, ո՛չ էլ պետութեան ու պետականութեան»,- «Առաջին լրատւական»-ի հետ զրոյցում ասել է ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցութեան պատգամաւոր Արամ Զաւէնի Սարգսեանը։

Երկխօսութիւն եւ բանակցութիւն չէր կարող կայանալ զանգւածային լրատւամիջոցների ներկայութեամբ: Նման համոզմունք յայտնեց Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցութեան քարտուղար Աղւան Վարդանեանը՝ «Արմէնպրես»-ի հետ զրոյցում:

Քիչ առաջ Երեւանի «Մարիոթ» հիւրանոցում աւարտւել է Սերժ Սարգսեան-Նիկոլ Փաշինեան հանդիպումը, որտեղ Սերժ Սարգսեանը միանգամից նկատել է, որ դժւարանում է պատկերացնել ինչի մասին են խօսելու, եթէ այդքան լրագրող կայ:

Ապրիլի 21-ի երեկոյեան, ուղիղ եթերում Նիկոլ Փաշինեանը յայտարարեց, որ այսօր՝ ապրիլի 22-ի առաւօտեան նշանակւած է հանդիպում իր եւ Սերժ Սարգսեանի միջեւ:

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսեանն ապրիլի 21-ին յայտարարութիւն է արել ներքաղաքական իրավիճակի վերաբերեալ:

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսեանն ապրիլի 20-ին հիւրընկալել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսին եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսին:

Ապրիլի 20-ին Երեւանի Հանրապետութեան հրապարակում հերթական հանրահաւաքն է անցկացրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութեան ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Նա խօսել է այն մասին, թէ ինչպէս է պատկերացնում հետագայ քաղաքական զարգացումները:

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսեանը հարցազրոյց է տւել «Շանթ» հեռուստաընկերութեան «Հորիզոն» հաղորդմանը եւ պատասխանել Արամ Աբրահամեանի հարցերին:

Սերժ Սարգսեանը նշել է, որ վերջին տասը տարիների ընթացքում 2017 թւականը միակ տարին է, երբ փողոցներում միտինգներ չկային, հանգիստ կարելի էր տուրիստներին գալ Երեւան, ներդրողները եկել, ներդրումներ են արել, եւ այդ տարի ունեցել ենք 7.5 տոկոս տնտեսական աճ:

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսեանն ապրիլի 17-ին հեռախօսազրոյց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Հեռախօսազրոյցը կայացել է ռուսական կողմի նախաձեռնութեամբ: 

ՀՀ նախագահ Արմէն Սարգսեանն ապրիլի 17-ին հրամանագիր է ստորագրել Սերժ Սարգսեանին ՀՀ վարչապետ նշանակելու մասին:

Էջ 1, 89-ից

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։