Հա

Ազգային

«Էական է այն, որ կայ կամք, փափաք Արցախի տարբեր հարցերու լուծման համար աշխատելու Հայաստանի մէջ եւ Սփիւռքի, որպէսզի Արցախը դառնայ Հայ Աշխարհի միջնաբերդը, անխորտակելի վահանը եւ հայ մարդուն հպարտութիւնն ու նոր ապագայ առաջնորդող ուղին»,- «Ազդակ»-ին եւ «Վանայ ձայն»-ին հաստատեց Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայեան:

«Բոլոր հարցերին պէտք է լուծում տալ սահմանադրութեան եւ գործող օրէնքների շրջնակներում: Բնականաբար, եթէ ժամանակի ընթացքում կատարւել են անօրինութիւններ, պէտք է գնահատական ստանան՝ անկախ դիրքից. դա ժողովրդավար երկիր կառուցելու ճանապարհին անհրաժեշտ է: Բայց, կարծում եմ, պէտք է զգուշաւոր մօտենալ այդ ամէնին»,- ասաց Արցախի Հանրապետութեան ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ անդամ Վահրամ Բալայեանը՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ, Արցախի առաջին նախագահ Ռոբերտ Քոչարեանի կալանաւորմանը:

Հայաստանի եւ Արցախի միջեւ պէտք է մշակւի եւ ստորագրւի ռազմաքաղաքական համագործակցութեան մասին պայմանագիր: 

ԱՀ ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ Վահրամ Բալայեանի հարցազրոյցը «Ապառաժ»-ին:

Արցախում ապրող ամէն մի քաղաքացի սրտի տրոփով սպասում է, որ Հայաստանում միշտ այսպիսի դրական տեղաշարժեր լինեն, ՀՀ-ում տեղի ունեցող ամէն մի դրական զարգացում այս կամ այն ձեւով անդրադառնում է նաեւ Արցախի անվտանգութեան հարցերի լուծմանը: «Առաջին լրատւական»- ի հետ զրոյցում այս մասին ասաց Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայեանը:

Հայաստանի խորհրդարանական բոլոր խմբակցութիւնների ներկայացուցիչների այցը Արցախ արդիւնաւէտ էր: «tert.am»-ի հետ զրոյցում ասաց Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայեանը:

Մարտի 16-ին Արցախի ԱԺ ՀՅԴ խմբակցութեան պատգամաւորներ՝ Վահրամ Բալայեանը, Ալեոշա Գաբրիէլեանը եւ Լեռնիկ Յովհաննիսեանը այցելել են Հադրութի շրջան: Հանդիպումներ են տեղի ունեցել գիւղական համայնքների ուսուցչական կոլեկտիւների հետ: Հանդիպումներին մասնակցել են նաեւ համայնքների բնակիչները: 

Արցախի Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայեանը համաձայն չէ տեսակէտների հետ, որ արցախեան հակամարտութեան կարգաւորման գործընթացը փակուղում է: 

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջան այցն աւելի շատ նախապատրաստական է՝ 2019 թւականին առաւել գործնական քայլեր ձեռնարկելու առումով: 2018 թւականին դժւար թէ ԼՂ հակամարտութեան կարգաւորման առումով վճռորոշ քայլեր արւեն, որովհետեւ Ադրբեջանում նախագահական ընտրութիւններ կան եւ հազիւ թէ վճռորոշ որեւէ քայլ կատարւի:

Սերժ Սարգսեանը յայտարարեց ՀՀ նախագահի պաշտօնում ՀՀԿ թեկնածուի անունը: Ինչպէս եւ սպասելի էր` թեկնածուն նախկին վարչապետ, Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Արմէն Սարգսեանն է: Սակայն վերջինս Սերժ Սարգսեանի հետ հանդիպման ժամանակ չի շտապել իր համաձայնութիւնը յայտնել՝ մտածելու ժամանակ խնդրելով:

Արդէն իսկ լայն շրջանակները քննարկում էին Արմէն Սարգսեանի հարցը: Եւ քանի որ վերջինս պատրաստակամութիւն է յայտնել հանդիպել նաեւ Արցախի ղեկավարութեան հետ, «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց վերջիններից պարզել նրանց վերաբերմունքն Արմէն Սարգսեանի հանդէպ: 

Էջ 1, 4-ից

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։