MENU
Երեքշաբթի՝ փետրւարի 6-ի առաւօտեան, սրբոց Ղեւոնդեանց քահանաների տօնի առթիւ սուրբ եւ անմահ պատարագ մատուցւեց Նոր Ջուղայի Ս. Մինաս եկեղեցում՝ նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի: Օրւայ պատարագիչն էր Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանը: Հոգեզմայլ պատարագին մասնակցում էին թեմիս քահանայից ու դպրաց դասերը: Ներկայ էին նաեւ ազգային մարմինների ներկայացուցիչներն ու ժողովուրդ:
Փետրւարի 23-ին, եկեղեցական արարողութիւններով եւ ազգային տօնախմբութիւններով Ատրպատական թեմի զոյգ հայաշատ քաղաքներում՝ Թաւրիզում եւ Ուրմիայում նշւեց Սրբոց Վարդանանց զօրավարաց ազգային-եկեղեցական տօնի խորհուրդը:
Հայաստանեան Առաքելական եկեղեցին այսօր նշում է Սուրբ Վարդանանց զօրավարների եւ 1036 վկաների յիշատակութեան օրը:
Նոր Ջուղայի հայոց ազգ. մանկապարտէզ-նախակրթարանի փոքրիկ սաներին ազգային եւ հոգեւոր արժէքներին ու տօներին ծանօթացնելու, ինչու չէ նաեւ նրանց համար գեղեցիկ եւ անակնկալներով լի մթնոլորտ ապահովելու համար՝ դպրոցի տեսչութիւնը, ուսուցչական կազմն ու ծնողական խորհուրդը, ուսումնական տարեշրջանի ընթացքում նախաձեռնում եւ կազմակերպում են բազմաթիւ ձեռնարկներ ու միջոցառումներ:
Շահինշահրի եկեղեցու սրահի եւ դպրոցի անւանակցութիւնը պատեհ առիթ համարելով, Վարդանանց տօնին, Շահինշահրում տեղի ունեցաւ մատաղօրհնէքի արարողութիւն, համայնքի հոգեւոր տեսուչ Տ. Անանիա վրդ. Գուճանեանի հովանաւորութեամբ եւ Համայնքի վարչութեան նախաձեռնութեամբ: Օրւայ խորհրդին ներկայ էին համայնքի միութիւնների ու աշխատակազմերի ներկայացուցիչները եւ մի խումբ հաւատացեալներ:
ՀՕՄ-ի Թաւրիզի մասնաճիւղի «Ծերունի Գասպարեան» մանկապարտէզ-նախակրթարանում, իւրաքանչիւր ուսումնական տարեշրջանի կրթա-դաստիարակչական աշխատանքների մէջ ներառւած են հայոց եկեղեցական, աւանդական եւ ազգային տօների նշումն ու կատարումը եւ այդ բոլորը կատարւում են մանուկների գիտակցական աշխարհին համապատասխան չափերով:
2016 թ. փետ. 10-ի երեկոյեան ժամը 7:30-ին՝ նախաձեռնութեամբ Շահինշահրի «Սրբոց Վարդանանց» եւ «Մասիս» դպրոցների տեսչութեան, ուսուցչական կազմի եւ ծնողական խորհրդի՝ դպրոցի սրահում նշւեց Վարդանանց տօնը, որին ներկայ էին համայնքի հոգեւոր տեսուչ՝ Տ. Անանիա վրդ. Գուճանեանը, Տ. Սահակ քհնյ. Մինասեանը, Սպահանի հայոց թեմի Կրթական խորհուրդը, Համայնքի վարչութիւնը եւ մի շարք հրաւիրեալներ ու ծնողներ:
Փետրւարի 8-ին, Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան Արւեստից բաժանմունքի նախաձեռնութեամբ՝ տեղի ունեցաւ Վարդանանց տօնի առիթով ձեռնարկ:
Բացման խօսքը արտայայտեց Անիա Պետրոսեանը: Ծրագրի գեղարւեստական բաժնում Եօլանդա Մանսուրեանը, Վազրիկ Մանսուրեանի նւագակցութեամբ մեներգեց «Աշտարակ»-ը եւ «Աղջկայ երգ»-ը:
Հինգշաբթի, փետրւարի 12-ի առաւօտեան, Նոր Ջուղայի Ս. Ամենափրկչեան վանքի Ս. Յովսէփ Արեմաթացի եկեղեցում սուրբ եւ անմահ պատարագ մատուցւեց՝ Վարդանանց հերոսամարտի նահատակների յիշատակին, ձեռամբ Տ. Վազգէն քհնյ. Քեօշկերեանի եւ մասնակցութեամբ քահանայից ու դպրաց դասերի։ Արարողութեան ընթաց քում երգեցողութեամբ հանդէս եկաւ Ս. Ամենափրկչեան վանքի «Կոմիտաս» երգչախումբը՝ ղեկավարութեամբ Արմէն Ամիրխանեանի։
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին փետրւարի 12-ին նշել է Վարդանանց զօրավարների յիշատակի օրը: Տօնական միջոցառում է տեղի ունեցել նաեւ Հալէպում:
Ազգային «Հայկազեան», «Սահակեան», «Գիւլբենգեան» եւ «Զաւարեան» դպրոցների աշակերտները տօնախմբութեամբ են նշել քաջ նահատակների տօնը: