Հա

Ազգային

Ֆրանսիայի Հայ Դատի յանձնախումբը ողջունել է Նանտեր քաղաքի դատարանի որոշումը, որն «անընդունելի» է որակում Ադրբեջանի՝ ֆրանսիացի լրագրողներ Էլիզ Լուսէթի եւ Լորան Ռիշարի, ինչպէս նաեւ «France Television»-ի դէմ յարուցած դատական հայցը:

Published in Հայ Դատ

«Հայ համայնքը որեւէ թեկնածուի չի պաշտպանելու: Իւրաքանչիւրն իր ցանկութեամբ քւէարկելու է այն թեկնածուի օգտին, որին ցանկանում է: Համայնքի խորհուրդն այն նոյն մօտեցումն է ցուցաբերում, ինչպէս նախկինում: Հայ համայնքում կան բազմաթիւ միութիւններ եւ կուսակցութիւններ, ամէն մէկն ինքը կը որոշի ում օգտին ձայն տայ: Ի դէպ, նոյն մօտեցումը կայ նաեւ հրեաների, յոյների եւ այլ ազգերի համայնքներում»,- ասել է Յարութ Մարտիրոսեանը:

Published in Սփիւռք

Ֆրանսիայի Հայ Դատի յանձնախումբը դատապարտում է ազգային կամ կրօնական հողի վրայ ցեղասպանութիւնների եւ զանգւածային սպանութիւնների ժխտումը քրէականացնելու մասին Ֆրանսիայի Ազգային ասամբլեայի դեկտեմբերի 22-ին ընդունած որոշումը Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի կողմից չեղարկելը:

Published in Հայ Դատ

Ֆրանսիայի Հայ Դատի յանձնախումբը հաղորդագրութեամբ տեղեկացրել է, որ Թուրքիայում քրդամէտ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցութեան՝ ազգութեամբ հայ պատգամաւոր Կարօ Փայլանը գտնւում է մահւան սպառնալիքի դէմ-յանդիման, յատկապէս՝ Թուրքիայի նախագահ Էրդողանի վարչակարգի քաջալերանքով՝ նրա դէմ հալածանքները սաստկացել են: Այդ կապակցութեամբ յանձնախումբը ստորագրահաւաք (https://www.change.org/p/france-sosgaropaylan/u/18831827) է սկսել:

Published in Դիտանկիւն

Ֆրանսիայի Հայ Դատի պաշտպանութեան յանձնախումբը ողջունում է Ֆրանսիայի ներքին գործերի նախարարի պաշտօնում Ազգային ժողովի սոցիալիստական խմբի նախագահ Բրունօ լը Ռուի նշանակումը: Յանձնախմբի նախագահ Մարտիրոսեանի՝ «Արմէնպրես»-ին տրամադրւած յայտարարութեան մէջ շեշտւում է, որ լը Ռուն երկար տարիներ հաւատարիմ կերպով եղել է հայկական խնդիրների բարձրաձայնման եւ ներկայացման ջատագով:

Published in Քաղաքական

ՀՀ ԱԺ-ի նախագահ Գալուստ Սահակեանը սեպտեմբերի 9-ին ընդունել է Ֆրանսիայի Հանրապետութեան Ազգային ժողովի սոցիալիստական խմբակցութեան ղեկավար Բրիւնօ լը Ռուի գլխաւորած պատւիրակութեանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԺ-ի Հասարակայնութեան եւ տեղեկատւութեան միջոցների հետ կապերի վարչութիւնից:

Published in Քաղաքական
Շաբաթ, 13 Սեպտեմբերի 2014 13:30

2015-ին աշխարհը կը միանայ հայերին

Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցի պաշտօնական միջոցառումների մեկնարկը Ֆրանսիայում կը տրւի յաջորդ տարւայ յունւարից:
«Արմէնպրես»-ի հետ զրոյցում այս մասին յայտնեց Ֆրանսիայի Հայ Դատի յանձնախմբի ներկայացուցիչ Մուրադ Փափազեանը՝ շեշտելով, որ միջոցառումները Եւրոպայում եւ ամբողջ աշխարհում թոյլ կը տան պայքարի պատմութիւնը բաժանել «մինչ 2015 թւականը եւ 2015-ից յետոյ»:

Published in Դիտանկիւն

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։