Հա

Ազգային

Չորեքշաբթի, 06 Փետրւարի 2019 08:40

1994. Ծաղկած խրամատներ

Խրամատում եմ: Շուտով նոր տարի է: Որոշեցի, որ պէտք է սկսեմ գրի առնել յուշերս՝ 1994 թ. յունւարի մէկից սկսած: Ափսոս, որ չհասցրեցի մինչ այդ գրառումներ անել. մինչեւ 1994-ն էլ գրելու շատ բան կար, այնքա՜ն շատ: Բայց, ոչինչ, դրանք էլ մնացել են սրտիս էջերում: Այն, ինչ որ պիտի սկսեմ շարադրել, դարձեալ սրտիցս է բխում, բայց այս անգամ պիտի կիսւեմ, զրուցեմ օրագրիս հետ: 1994-ը պիտի լաւ տարի լինի, այն պիտի անմոռանալի տարի լինի բոլորիս համար. ես հաւատում եմ 1994-ին:

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Պահեստային գումարտակ ձեւաւորելու եւ լայնածաւալ մարտական գործողութիւնների վերսկսման դէպքում այն կիրառելու ՀՅԴ Գերագոյն մարմնի ազատամարտիկների յանձնախմբի կոչին արդէն շուրջ 650 քաղաքացի է արձագանգել:

Published in Քաղաքական

Շուշիի առանձնակի գումարտակի կազմաւորման 25-րդ տարեդարձի առթիւ տեղի ունեցող հանդիսաւոր միջոցառումների շրջանակներում նոյեմբերի 26-ին Արցախի հանրապետութեան նախագահն ընդունեց գումարտակի մի շարք ազատամարտիկների:
Ընդունելութեանը ներկայ էին Արցախի վարչապետ Արայիկ Յարութիւնեանը, Պաշտպանութեան նախարար Լեւոն Մնացականեանը, պաշտօնատար այլ անձինք, սպաներ:

Published in Հասարակական

Արցախի նախագահ Բակօ Սահակեանն այցելել է Մարտակերտի շրջանի Թալիշ գիւղ, որտեղ մասնակցել է ապրիլեան քառօրեայ պատերազմի օրերին Սիսիանի ջոկատի զոհւած ազատամարտիկների յիշատակին տեղադրւած խաչքարյուշարձանի բացման հանդիսաւոր արարողութեանը:

Published in Ազգային

Սեպտեմբերի 2-ին կը տօնենք Արցախի Հանրապետութեան հիմնադրման 25-ամեակը: Ազգային նւաճում մը, որ կը պատգամէ թէ մենք կարող ենք ազատագրել մեր պապենական հողերը, թէ մենք կարող ենք քայլ առ քայլ առաջ գնալ դէպի Միացեալ Հայաստան: Այս նւաճումը կը պարտինք մեր Արցախեան ազատամարտիկներուն:

Published in Ազգային
Երկուշաբթի, 09 Մայիսի 2016 10:10

ԶՐՈՅՑ - Մերուժան Մոսիեան

Հայը դարերի ընթացքում ապրել ու գոյատեւել է իր իրաւունքները պաշտպանելով ու կառչած է մնացել իր արմատներին: Երբեք չի նահանջել այն ազգերի դէմ, ովքեր մեր ազգի ոչնչացնելն են ցանկացել: Խաղաղասիրութեան կողմնակից լինելը յատուկ է մեր ժողովրդին: Մեր մարտիկները ամենուր խաղաղութիւն են պարտադրել այն ընդհատողներին: Միշտ էլ բարեկրթութեամբ ու համերաշխութեամբ ապրել է հարեւան երկրների կողքին:

Published in Ազգային

«Aparaj.am»-ը գրում է. «Մարատը հեռախօսով իմացաւ, որ հարցազրոյցի եմ հրաւիրում: Կաշկանդւեց: «Ի սէր Աստծոյ, ես ի՞նչ պիտի խօսեմ, այնքան արժանի տղերք կան, որ ստւերում են մնացել»,- ասաց: «Դրանցից մէկն էլ դուք էք»,- ասացի: Ծիծաղեց: Յետոյ լռեց: Ես չգիտէի, որ հեռախօսի միւս ծայրում, որտեղ նա է, անբացատրելի յուզմունք էր իջել եւ ամպի պէս պարուրել նրան: Նա այդ մասին ինձ չասաց, բայց ես դա գիտեմ…

Published in Ազգային

Ազատն անտարբեր չէր իր ազգի հետ կատարւող իրադարձութիւնների հանդէպ: Սպիտակի աւերիչ երկրաշարժի օրերին Լենինականում ու Սպիտակում օգնում էր փրկարարական աշխատանքներին: Իսկ 1988-ին ուղղւել էր Ազատութեան հրապարակ ու միացել Արցախեան շարժմանը: Ինքը գիտէր, որ զինւորագրւելու ու կռւելու է իր հայրենիքի ազատագրման համար:

Published in Ազգային
Շաբաթ, 06 Փետրւարի 2016 10:10

ՅԻՇԱՏԱԿ - Հերոս Արման Զոհրաբեան

Արմանը դպրոցական տարիներից զբաղւում էր սպորտով, ըմբշամարտ էր պարապում: Թերեւս արդէն դպրոցից էր զգում, որ իր բազկի ուժն այնքան անհրաժեշտ է լինելու հայրենիքին: Թիկնեղ լինելու համար էլ ստացել էր «Ցուլ» մականունը: Պատանի Արմանն ուժեղ էր ոչ միայն ֆիզիկապէս, այլեւ գաղափարի մարտիկ էր: Արդէն 15 տարեկանում անդամակցել էր «Ազգային լեգէոն» կամաւորական ջոկատին:

Published in Ազգային
Երեքշաբթի, 12 Յունւարի 2016 08:40

ԱՆԴՐԱԴԱՐՁ - Հայ մշակոյթը՝ երգարւեստում

«Հայոց ազատամարտը երգերում» գրքի հեղինակ Սահակ Սահակեանը 2014 թւականին Երեւանում «Լուսակն» հրատարակչութեան միջոցով եւ Արմենուհի եւ Ղեւոնդ Կուկունեանների անւան «Նոր սերունդ» հիմնադրամի մեկենասութեամբ հրատարակեց բաւականին արժէքաւոր այս գիրքը, որի մասին թերթիս հոկտեմբերի 19-ի համարում բաւականին բովանդակալից անդրադարձ արդէն ունեցել ենք:

Published in Մշակոյթ
Էջ 1, 4-ից
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։