Հա

Ազգային

Երեքշաբթի, 02 Օգոստոսի 2016 11:20

ՆՒԻՐԵԱԼՆԵՐ - Ալիսիա Կիրակոսեան (1936-2014)

Յուլիսի 13-ին նշեցինք ծննդեան ութսունամեակը ժամանակակից հայ գրականութեան տաղանդաւոր բանաստեղծներէն Ալիսիա Կիրակոսեանի, որ երկու տարի առաջ՝ 22 մայիսի 2014-ին իր մահկանացուն կնքեց Լոս Անջելէսի մէջ:

Published in Ազգային
Երկուշաբթի, 14 Մարտի 2016 10:00

ՆՒԻՐԵԱԼՆԵՐ - Սիլւա Կապուտիկեան (1919-2006)

Սիլւա Կապուտիկեան հայոց սերունդներու յիշողութեան մէջ անմահացած է ոչ միայն որպէս մեր ժողովուրդին կողմէ այնքա՜ն սիրւած քնարերգական քերթւածներու անմոռանալի բանաստեղծուհին, այլեւ որպէս այն մտաւորականը, որ հայ ժողովուրդին բաժին հանւած դաժանագոյն արհաւիրքը իմաստութեամբ յաղթահարելու եւ պայծառ գալիքը նւաճելու ինքնավստահութեամբ ոգեւորեց մեր սերունդները:

Published in Ազգային

Քառասուն օրեր առաջ հրաժեշտ տւեցինք մեր բոլորի կողմից սիրւած ու յարգւած Էլսօ Գարեանին, մի անձնաւորութիւն, որ իր ողջ կեանքում եղաւ լաւ դաստիարակ, լաւ ուսուցիչ եւ որ ամենից կարեւորն է՝ շատ լաւ միութենական:
Նա ծնւել էր Իրանի Սպահան նահանգի Չհարմահալ հայաբնակ գաւառի Հաջիաբադ գիւղում 1929 թ.՝ մի նահապետական եւ մտաւորական ընտանիքում:

Published in Համայնք

Ես զարմանում եմ ջրի յատկութեամբ, քանզի,
Եթէ ծառին է հասնում, ծառը ծլարձակում է,
Եթէ կրակին է մօտենում, նրան շիջանում է,
Եթէ կղկղանքի է դիպչում, նրան մաքրում է,
Եթէ ալիւրին է շաղախւում, նրան խմորում է,
Եթէ արեւին է գրկախառնւում, ծիածանւում է:

Published in Գրարւեստ

Յունիսի 10-ին, ՀՀ Սփիւռքի նախարարութեան նախաձեռնութեամբ տեղի ունեցաւ ամերիկահայ բանաստեղծուհի Թամարա Յովհաննիսեանի «Լինելիութեան համանւագ» եւ «Կինը» բանաստեղծական ժողովածուների շնորհանդէսը, որին մասնակցեցին ՀՀ Սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանը, հայագէտներ, արւեստագէտներ, հիւրեր:

Published in Հասարակական
Երեքշաբթի, 03 Փետրւարի 2015 11:10

ՆՒԻՐԵԱԼՆԵՐ - Սիլւա Կապուտիկեան (1919-2006)

Յունւարի 20-ին նշեցինք ծննդեան տարեդարձը հայ գրականութեան մայրական շունչն ու կանացի հեղինակութիւնը ինքնատիպ գրաւչութեամբ դաշնաւորած Սիլւա Կապուտիկեանի:
Երկրորդ Աշխարհամարտի վերջերուն գրւած իր «Խօսք իմ որդուն» բանաստեղծութիւնը բաւարար եղաւ, որպէսզի քնարերգակ բանաստեղծուհին անմիջապէս գրաւէ սիրտն ու միտքը մեր ժողովուրդին՝ աշխարհի չորս ծագերուն:

Published in Ազգային
Երկուշաբթի, 01 Սեպտեմբերի 2014 10:20

Հայ առաջին բանաստեղծուհին

Մատենագրութեան մէջ յիշւող հայ առաջին բանաստեղծուհին Սահակադուխտն է, որ ապրել ու ստեղծագործել է 8-րդ դարում: Նրա ծննդեան եւ մահւան թւականները անյայտ են: Այս երաժիշտ բանաստեղծուհին եղել է Դւինի կաթողիկոսարանի աւագերէց Սահակի դուստրը, նշանաւոր գիտնական, շարականագիր Ստեփանոս Սիւնեցու քոյրը:

Published in Գրարւեստ

Սոնա Վան. հատւած Ծաղիկ եւ տիեզերք էսսէից. «Այնպիսի որոշակի զգացում ունէի, որ կարծես աջ ցուցամատով ակամայ դիպել եմ տիեզերքի ու մոլորակի միջեւ անտեսանելիօրէն ձգւած, բայց ժամանակաւորապէս շօշափելի դարձած մի պիրկ ու լարւած ներւաթելի, եւ սակայն սկսնակի բախտի բերումով ճշգրիտ է ստացւել հպումիս ձեւը եւ ահա... նւագում է այս միլարանի մկանէ երգեհոնը:

Published in Հասարակական
Երեքշաբթի, 19 Օգոստոսի 2014 13:00

Կեանքին հրաժեշտ տւեց Սիմին Բեհբահանին

Համաձայն ստացւած տեղեկութիւնների՝ այսօր՝ երեքշաբթի, օգոստ. 19-ի լուսաբացի ժամերին, Թեհրանի «Փարս» հիւանդանոցում, կեանքին հրաժեշտ է տւել Իրանի մեծ եւ անւանի բանաստեղծուհի Սիմին Բեհբահանին:
Ս. Բեհբահանին ծնւել է 1927 թ. Թեհրանում, դուստրն էր «Էղդամ» թերթի տնօրէն Աբբաս Խալիլիի, որ գրում էր բանաստեղծութիւններ արաբերէն եւ պարսկերէն լեզուներով:

Published in Հասարակական

Սոյն թւականի ուրբաթ, մայիսի 23-ի լուսաբացին Լոս Անջելէսի Գլենդէլ քաղաքում վախճանւել է անւանի բանաստեղծուհի Ալիսիա Կիրակոսեանը:
Ցեղասպանութիւնից փրկւած ծնողները Վանից գաղթում հասնում են հեռաւոր Արգենտինա, ուր Ալիսիան ծնւում է 1936 թ. յուլիսի 13-ին՝ Կորդոբա քաղաքում: Մինչեւ 4-րդ դասարան՝ կրթութիւնը ստացել է հայերէն, այնուհետեւ շարունակել իսպաներէն:

Published in Հասարակական
Էջ 1, 2-ից
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։