Հա

Ազգային

«Ասպարէզ» պարբերականի խմբագիր Արա Խաչատրեանը բացառիկ հարցազրոյց է ունեցել ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգը ներկայացնող դեմոկրատ կոնգրեսական Ադամ Շիֆի հետ:
Շիֆն անդրադարձել է այն խնդրին, որ Սպիտակ տունը հրաժարւել էր հանրութեան ցուցադրմանը տրամադրել հայ որբերի գորգը, եւ դրա շուրջ ծաւալւող իրադարձութիւններին:

Published in Քաղաքական

Հանդիպեցի մի եզերքում, որը, ամբողջ Թուրքիայում իր առաւելագոյն հայանպաստութեամբ, նոյնիսկ հայկականութեամբ հանդերձ, ինչպէս ինքն ասաց, «սիրածդ էակը սպանած, առջեւդ դրած է»՝ նկատի ունենալով իր ու բոլորիս անդառնալի կորուստը: Սակայն, ինքը, ինչպէս եւ պատկերացնում ենք, նոյն այդ երկրում մի էակ է, ով ոչ միայն ճակատագրի անողոք հարւածներն է արժանապատւօրէն ընդունել, այլեւ յաջողել է մեծահոգ մնալ՝ «սիրոյ լեզուն չկորցնելու» աստիճան:

Published in Հասարակական

«Համշահրի» խիստ մեծ տպաքանակ ունեցող եւ ամբողջութեամբ գունատիպ օրաթերթը իր 2013 թւականի կիրակի, դեկտ. 8-ի համարի «Քաղաքամաս» յաւելւածում (ութերորդ շրջան) տպագրել է մի ամբողջէջեայ հարցազրոյց՝ հին՝ վաղեմութիւն ունեցող ձայնասփիւռ-ռադիօների մասնագէտ նորոգող Արմէն Քոչարեանի հետ:

Published in Հասարակական

«2rd.am»-ը հրապարակել է Ռոբերտ Քոչարեանի նոր հարցազրոյցը:
Արդէն տեղեկացրել էինք, որ Ամանորից առաջ մի քանի հարց էինք ուղղել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանին եւ նրա գրասենեակի միջոցով ստացել այդ հարցերից մէկի պատասխանը, ինչպէս նաեւ՝ խոստում, որ միւս հարցերի պատասխաններն էլ կը լինեն:

Published in Հասարակական

Հոկտեմբերին Նոր Ջուղայի Հ. Մ. Մ. «Արարատ» միութեան Կենտ. վարչութեան հրաւէրով Նոր Ջուղա այցելեց Երեւանի Պետական համալսարանի Միջազգային յարաբերութիւնների ֆակուլտետի դեկանի տեղակալ Ժակ Մանուկեանը։ Առիթը պատեհ համարելով հարցազրոյց կազմակերպւեց երիտասարդ պատմաբանի հետ, որը ներկայացնում ենք ստորեւ։

Published in Նոր Ջուղա

Մինչեւ իմ հետազօտութիւնների աւարտը՝ այսինքն՝ 1980-ական թւականները, ես կարծում էի, թէ ինձ կը յաջողւի քրիստոնէա-արեւելեան գորգը համեմատել կամ հակադրել մուսուլմանական-արեւելեան գորգին: Ես երկար պրպտեցի, բայց, ցաւօք, մուսուլմանական գորգեր շատ քիչ հանդիպեցի, որոնք կարող էի հանդիպադրել քրիստոնէա-արեւելեան գորգերին:

Published in Հասարակական

Իրանի Իսլամական Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին անգլիական ծանրակշիռ «The Financial Times» պարբերականին տւած հարցազրոյցում բացառել է Իրանի միջուկային կենտրոնների ոչնչացման հնարաւորութիւնը: «100 տոկոսով ոչ»,- յայտարարել է Ռոհանին՝ պատասխանելով պարբերականի այն հարցին, թէ թոյլ կը տա՞յ Թեհրանը ոչնչացնել իր միջուկային կենտրոնները:

Published in Քաղաքական

ԻՌՆԱ-ի համաձայն՝ Իրանի արտգործնախարար դոկտ. Մոհամմադ Ջաւադ Զարիֆը օրերս Իրանի հեռուստակայանի լուրերի կայանում՝ «Շաբաքէ խաբար», ունեցած ուղղակի հեռարձակւող հարցազրոյցի ընթացքում խօսեց Ժնեւեան բանակցութիւնների գործընթացի մասին: Արտգործնախարարը աւելացրեց, որ յաջողութիւնների երաշխիքն էր՝ Իսլ. յեղափոխութեան առաջնորդի, հանր. նախագահի, Իսլ. խորհրդարանի եւ ժողովրդի կողմից ցուցաբերւած հովանաւորութիւնները, ուստի՝ համադրաբար պէտք է փորձենք դա իրականացնել ազգային մակարդակում:

Published in Իրան

Թուրքիայի գլխաւոր ընդդիմադիր ուժի՝ քեմալիստական գաղափարախօսութեան «Ժողովրդա-հանրապետական կուսակցութեան» (ԺՀԿ-CHP) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն խօսել է մի շարք օրախնդիր հարցերի, ինչպէս նաեւ Հայոց Ցեղասպանութեան, Թուրքիայում հայկական համայնքի մասին:

Published in Քաղաքական

Հայաստանի բնակչութիւնը 1989 թւականին, այսինքն՝ Խորհրդային Միութեան փլուզումից մէկ-երկու տարի առաջ, եղել է 3.448.600 հոգի: Ըստ 2011 թւականին Հայաստանում տեղի ունեցած մարդահամարի՝ Հայաստանի ընդհանուր եւ մշտական բնակչութիւնը կազմել է 3.018.900 հոգի, իսկ 2013 թւականին Հայաստանի ընդհանուր բնակչութիւնը բաղկացած է եղել 3.026.879 հոգուց, այսինք Հայաստանի ընդհանուր բնակչութիւնը 2011-ի մարդահամարից յետոյ աւելացել է 7.979 հոգով:

Published in Հասարակական
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։