Հա

Ազգային

Տեղեկատւական անվտանգութեան հարցերի փորձագէտ Սամուէլ Մարտիրոսեանը «Sputnik» Արմենիայի եթերում պարզաբանում է, թէ ՀՀ Ազգային ժողովի քարոզարշաւի ընթացքում ինչու եւ ինչպէս են քաղաքական ուժերն օգտագործել սոցիալական ցանցերը։

ՀՅԴ վարկանիշային ցուցակով Քանաքեռ-Զէյթուն վարչական տարածքն ընդգրկող թիւ 1 ընտրատարածքում առաջադրւած Գեղամ Մանուկեանը «Սիւիլնեթ»-ի հետ զրոյցում խօսել է Արցախի խնդրի վերաբերեալ ՀՅԴ դիրքորոշման մասին: 

«Հայոց աշխարհ» օրաթերթը գրում է․ «Ժամանակին իտալական քաղաքներից մէկը ընդունեց ոսկէ ձկնիկներին կլոր անօթներում պահելն արգելող օրէնք։ Նախաձեռնութեան հեղինակները համարեցին, թէ դա դաժանութիւն է ձկնիկների նկատմամբ, քանզի «խեղաթիւրւած պատկերացում է տալիս շրջակայ իրականութեան մասին»։

ՀՅԴ անդամ Արծւիկ Մինասեանը Երեւանում Հայաստանի Առաջին հանրապետութեան հիմնադիր Արամ Մանուկեանի արձանի մօտ մեկնարկած քարոզարշաւի ժամանակ հաւաքւածներին ասաց, թէ ինչու պիտի ընտրեն Դաշնակցութեանը: Առաջին՝ Դաշնակցութիւնն ունի յստակ ծրագիր՝ սոցիալ-տնտեսականից մինչեւ ազգի պահպանում, որը հիմնւած է յստակ արժեհամակարգի վրայ: 

Հ.Յ. Դաշնակցութեան քարոզարշաւի առաջին հաւաքի ընթացքում, իր ելոյթում ՀՅԴ պատգամաւորի թեկնածու, նախկին գիւղնախարար Արթուր Խաչատրեանը նշեց, որ Դաշնակցութիւնը իւրօրինակ կուսակցութիւն է եւ էապէս տարբերւում է Հայաստանում գործող միւս քաղաքական կառոյցներից` ոչ միայն նրանով, որ մասնաճիւղեր ունի Հայաստանում, Արցախում, Սփիւռքում, որ արդէն 128 տարի ժողովրդի հետ է, այլ նաեւ նրանով, որ կուսակցութեան սոցիալ-տնտեսական պատկերացումը, գաղափարախօսութիւնը ձախակողմեան է` սոցիալիստական:

ՀՀ ԱԺ արտահերթ ընտրութիւններին 11 քաղաքական ուժերի մի մասն է միայն քարոզարշաւի մեկնարկին հրապարակել նախընտրական ծրագրերն ամբողջութեամբ, միւս մասը նախընտրել է ծրագրերի հիմնադրոյթները դեռեւս միայն բանաւոր ներկայացնել:

Երեւանում՝ Հայաստանի Հանրապետութեան հիմնադիր Արամ Մանուկեանի արձանի մօտ, Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը սկսեց իր նախընտրական քարոզարշաւը՝   «Հաւատարիմ հողին ու հային» կարգախօսի ներքոյ:

ՀՅԴ-ն իր քարոզարշաւը սկսեց Արամ Մանուկեանի արձանի մօտից: ՀՅԴ-ի նախընտրական ցուցակով պատգամաւորի թեկնածու Արմենուհի Կիւրեղեանն իր ելոյթում անդրադարձաւ Դաշնակութեան սոցիալական ծրագրերին: Ըստ նրա` ՀՅԴ-ն սոցիալական պետութեան առաջնային խնդիրներից մէկը համարում է իւրաքանչիւր քաղաքացու արժանապատիւ կեանքի պահանջը: Բայց, Կիւրեղեանի խօսքով, ի՞նչ է մեզ առաջարկում այսօրւայ կառավարութիւնը` կառավարութիւնն աշխատատեղերի ստեղծման փոխարէն վախեցնում է ժողովրդին աշխատատեղի կորստով, եթէ իրեն քւէ չտան:

ՀՀ Ազգային ժողովի յառաջիկայ պատգամաւորական ընտրութիւններու նախաշեմին կը գտնուին հայրենի մեր ժողովուրդն ու քաղաքական դաշտին մէջ գործող ուժերը: Դեկտեմբեր 9-ին կայանալիք այս ընտրութիւններուն մասնակցելու իր որոշումը հրապարակած է նաեւ Հոկտեմբերի 19-21 գումարուած ՀՅԴ Հայաստանի 22-րդ Արտահերթ Գերագոյն Ժողովը:

Հայաստանի Հանրապետութեան հիմնադիր Արամ Մանուկեանի արձանի մօտ, երէկ՝ նոյեմբերի 26-ին մեկնարկեց Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը քարոզարշաւը:

Էջ 1, 3-ից

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։