Հա

Այլ

Շաբաթ, 19 Ապրիլի 2014 09:32

Կինը պահպանում է գաղտնիքն ընդամէնը 32 րոպէ

3000 կանանց մասնակցութեամբ հետազօտութիւնները ցոյց են տւել, որ կանայք ազնւօրէն պայքարում են բամբասելու ցանկութեան դէմ, սակայն, որպէս կանոն, դիմանում են միջինը 32 րոպէ: Հետազօտութեանը մասնակցող իւրաքանչիւր 10-րդ կինը խոստովանել է, որ չի կարողանում գաղտնիք պահել՝ անկախ այդ տեղեկութեան անձնական ու գաղտնի լինելու աստիճանից:

Կիսւիր կնոջ հետ սեփական գաղտնիքով եւ այն անպայման դառնալու է համընդհանուր քննարկման առարկայ:
3000 կանանց մասնակցութեամբ հետազօտութիւնները ցոյց են տւել, որ կանայք ազնւօրէն պայքարում են բամբասելու ցանկութեան դէմ, սակայն, որպէս կանոն, դիմանում են միջինը 32 րոպէ: Հետազօտութեանը մասնակցող իւրաքանչիւր 10-րդ կինը խոստովանել է, որ չի կարողանում գաղտնիք պահել՝ անկախ այդ տեղեկութեան անձնական ու գաղտնի լինելու աստիճանից: Կանանց 85%-ը խոստովանել է, որ հաճոյք է ստանում ինչ-որ մէկի գաղտնիքն իմանալիս:
13%-ը խոստովանել է, որ գիտակցաբար եւ միտումնաւոր է բամբասանքներ տարածում: Հետազօտողները նշել են, որ 32 րոպէն շատ քիչ է գաղտնապահութեան համար, սակայն պէտք է հաշւի առնել, որ մեծ տարբերութիւն կայ պարզապէս բամբասանքի եւ որեւէ մէկի խիստ անձնական գաղտնիքի բացայայտման միջեւ: Կանայք պէտք է կարողանան սահմանել իրենց համար, թէ ինչը կարելի է պատմել, իսկ ինչը՝ ոչ:

Համացանցային մամուլ

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Խորհրդարանը կը վստահի՞ արդեօք 12-րդ կառավարութեան կազմին:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։