Հա

Այլ

21/04/2012 - 11:50

ԳԱԳԻԿ ԳԻՆՈՍԵԱՆ
(Երեւան)

* Ընտանիքը բիւրեղապակեայ մի փխրուն ծաղկաման է, որը իմաստազրկւում է, երբ նրանում չկան սիրոյ ծաղիկներ:

* Աշխարհի ամենագեղեցիկ աչքերը աշխարհը բացայայտող մանկան աչքերն են:

* Փառասիրութիւնը լաւ խթանիչ է, բայց՝ վատ կառավարիչ:

* Փառասիրութիւնը կերտում է անհատներ, փառամոլութիւնը՝ կործանում:

* Խաբեբայի համար հեշտ խաբւողը հրեշտակ, չխաբւողը սրիկայ է:

* Լաւ է քննադատեն գործդ, քան՝ անգործութիւնդ:

* Հողին պահ տւած սերմը առաւել մեծ գանձ է, քան՝ թաղւած ոսկին:

* Լաւատեսի հետ դժոխքում աւելի դիւրին է, քան՝ վատատեսի հետ դրախտում:

* Լաւատեսը ի զօրու է դժոխքը վերածել դրախտի, իսկ վատատեսը հակառակը:

* Ոմանց համար առաւել կարեւոր է, թէ ինչ է գլխին, քան՝ գլխում:

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։