Հա

Այլ

21/04/2012 - 11:49

alt«1in.am» - 8-ամեայ աղջիկն ամենաերիտասարդ անհատն է, որ երբեւէ հասել է Հիւսիսային բեւեռ:
«Daily Mail»-ը գրել է, որ Ջէյմի Դոնովանն իր հօր՝ Ռիչարդի հետ, մեկնել էր Արկտիկա եւ -26 աստիճանի պայմաններում իր արջուկի հետ կանգնել էր Հիւսիսային բեւեռի սառոյցներին:
Իռլանդիայում ապրող այս փոքրիկը գերազանցել է անգլիացի արկածախնդիր Դէյւիդ Հեմփլեմանի դստեր՝ Ալիշայի մրցանիշը, որ Ջէյմիից միայն մէկ օրով մեծ է եղել:

Վերադառնալուց յետոյ՝ Ջէյմին ասել է, որ այնտեղ ցուրտ էր, իսկ ուղղաթիռում՝ աղմկոտ, բայց իրեն շատ է դուր եկել Հիւսիսային բեւեռը, եւ կը ցանկանար յետ գնալ այնտեղ:

 
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։