Հա

Այլ

21/04/2012 - 11:47

altՄաքս Պլանկի անւան Գիտական ուսումնասիրութիւնների ինստիտուտի գիտնականները յայտնաբերել են սրտի վնասւածքների դէմ պայքարելու նոր միջոց: Նրանք կարողացել են սրտի մկանային բջիջներն ինտեգրել մետաքսից պատրաստւած եռաչափ ձեւի մէջ:
Սրտի մկանները մեծագոյն ճնշում են զգում, ընդորում, մկանային բջիջները չեն վերականգնւում: Վնասւածքի տեղում սպի է առաջանում: Գիտնականները յոյս ունեն, որ, շնորհիւ մետաքսի, իրենց յաջողւի տարրալուծարանային պայմաններում ստանալ այնպիսի նիւթ, որով կարելի է փոխարինել սրտի հիւսւածքները:

Մինչեւ վերջերս բոլոր արհեստական նիւթերն ունէին մի շարք թերութիւններ: Դրանք կամ բաւականաչափ ամուր չէին, կամ դրանց վրայ յարձակւում էր իմունային համակարգը, կամ էլ մկանային բջիջները չէին կարողանում յարմարւել փոխներարկւող հիւսւածքներին:
Իսկ մետաքսից պատրաստւող հիւսւածքները շատ աւելի լաւ են դրսեւորում իրենց: Այս հիւսւածքների մակերեւոյթի վրայ կան սպիտակուցային նիւթեր, որոնք հեշտացնում են մկանային բջիջների «նստելը»: Այս ամէնը թոյլ է տալիս ստեղծել ամուր հիւսւածքներ: Ինչպէս ցոյց է տւել փորձարկումը, հիւսւածքները չէին խանգարում բջիջների կրճատմանը՝ 20 օրւայ ընթացքում, ինչպէս իսկական սրտի պարագայում:

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։