Հա

Այլ

16/04/2012 - 10:36

alt«tert.am» - Անգլիական «Bri-tish Airways» ընկերութիւնը Լոնդոնում կայանալիք ամառային Օլիմպիական խաղերին ընդառաջ՝ ստեղծել է հսկայական՝ ոսկեգոյն աղաւնու կերպարով ինքնաթիռ,- գրել է «Գարդիան»-ը:
Ինքնաթիռի ինքնատիպ դիզայնի հեղինակ Պասկալ Անսոմը նշել է, որ նման ինքնաթիռով ճանապարհորդութիւնն անչափ յուզիչ կը լինի եւ շեշտել, որ աղաւնու կերպարը յատուկ է ընտրւել, քանի որ այն խաղաղութեան եւ միասնութեան խորհրդանիշն է :

Ինքնաթիռի արտաքին տեսքն ապահովող նկարիչների 10 հոգանոց խմբից 950 ժամ է պահանջւել այն նկարազարդելու համար:
Աղաւնակերպ ինքնաթիռն արդէն շահագործման է դուրս բերւել եւ առաջին թռիչքը Լոնդոն-Կոպենհագէն ուղղութեամբ է:
Աւիաընկերութիւնը մտադիր է եւս ութ այսպիսի ինքնաթիռ ստեղծել:

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։