Հա

Այլ

16/04/2012 - 10:32

16 ապրիլի - 22 ապրիլի

ԽՈՅ (21 մարտից 20 ապրիլի) - Կարող էք հպարտանալ Ձեր յաջողութիւններով, բայց դեռ բոլորի ճանաչմանը հասնելու համար անելիք ունէք: Շաբաթը ծանրաբեռնւած կը լինի աշխատանքով: Սովորէք փոխադարձել մարդկանց ուշադրութիւնը: Շաբաթը յագեցած կը լինի իրադարձութիւններով: Երկուշաբթի եւ երեքշաբթի նոր բան մի ձեռնարկէք:

ՑՈՒԼ (21 ապրիլից 21 մայիսի) - Աշխատանքային գործերից հեշտութեամբ գլուխ կը հանէք, Ձեր կարծիքները հաշւի կառնեն: Շաբաթւայ կէսին կարող էք հպարտանալ կատարած աշխատանքով, բայց դափնիների վրայ մի ննջէք, առաջ շարժւէք: Ուրբաթ հետաքրքիր գաղափար կը ծագի գլխում, աշխատէք գտնել իրականացնելու ճանապարհը:

ԵՐԿՒՈՐԵԱԿ (22 մայիսից 21 յունիսի) - Առանձնայատուկ ուշադրութիւն դարձրէք կարեւոր եւ ազդեցիկ մարդկանց հետ շփումներին: Երկուշաբթին յաջող օր է ծրագրերը կեանքի կոչելու համար: Հինգշաբթի եւ ուրբաթ ինքնավստահութիւնը ճանապարհ կը հարթի ամէն ինչի առաջ: Կիրակի վերանայէք երեխաների հետ Ձեր յարաբերութիւնները:

ԽԵՑԳԵՏԻՆ (22 յունիսից 23 յուլիսի) - Երեքշաբթի նոր հորիզոններ կը բացւեն Ձեր առաջ: Աշխատավայրում գործերը չեն անհանգստացնում, բայց մի գոհացէք ձեռքբերածով, այժմ մօտ ապագայի ծրագրեր կազմելու ճիշտ ժամանակն է: Ազգականները Ձեր աջակցութեան կարիքն են զգում: Խուսափէք շաղակրատելուց:

ԱՌԻՒԾ (24 յուլիսից 23 օգոստոսի) - Շաբաթւայ սկզբում մի բարձրաձայնէք Ձեր գաղափարների մասին, աշխատակիցները կարող են ճիշտ չհասկանալ Ձեզ: Հինգշաբթի եւ ուրբաթ բազմաթիւ նորութիւնների մասին կը տեղեկանաք, բայց դրանց մեծ մասը որեւէ օգուտ չի տայ Ձեզ: Շաբաթւայ վերջում երեխաները կարող են ինչ-ինչ պահանջներ ներկայացնել:

ԿՈՅՍ (24 օգոստոսից 23 սեպտեմբերի) - Հաւաքէք ուժերն ու փորձէք առարկայօրէն գնահատել Ձեր հնարաւորութիւնները, յիշէք, որ վճռական նետումից առաջ անհրաժեշտ է լիարժէք հանգստանալ: Մի քանի օրով արձակուրդ վերցրէք, փոխէք միջավայրը: Հինգշաբթի աշխատէք խուսափել ղեկավարութեան հետ վէճի մէջ մտնելուց:

ԿՇԵՌՔ (24 սեպտեմբերից 23 հոկտեմբերի) - Շաբաթասկզբում մի ծանրաբեռնւէք աշխատանքով, ժամանակը տրամադրէք մօտ ապագայի ծրագրեր կազմելուն: Իրադարձութիւնները մի արագացրէք եւ մի փորձէք միաժամանակ մի քանի գործ անել: Երեքշաբթի անձնական կեանքում լաւ իրադարձութիւններ են սպասւում:

ԿԱՐԻՃ (24 հոկտեմբերից 23 նոյեմբերի) - Շաբաթասկզբում զգոյշ եղէք, ուժերն ու հնարաւորութիւնները մի գերագնահատէք եւ որեւէ բան ասելուց առաջ՝ լաւ ծանրութեթեւ արէք, այլապէս Ձեր անթերի հեղինակութիւնը կարող է սասանւել: Չորեքշաբթի վերջապէս մի թափով կը կարողանաք լուծել ամենատարբեր գործեր:

ԱՂԵՂՆԱՒՈՐ (24 նոյեմբերից 21 դեկտեմբերի) - Այս շաբաթ խորհուրդ է տրւում աշխատանքում ուշադիր լինել անգամ ամենաչնչին փոփոխութիւնների հանդէպ: Երեքշաբթի դժւար կը լինի կարգաւորել յարաբերութիւնները գործընկերների հետ, բայց պէտք է ջանք գործադրէք: Բոլոր կարեւոր հարցերը լուծէք մինչեւ հինգշաբթի:

ԱՅԾԵՂՋԻՒՐ (22 դեկտեմբերից 20 յունւարի) - Հնարաւորութիւն է տրւած՝ ուղղելու ոչ վաղ անցեալի սխալները: Աշխատէք հպարտութիւնը զսպել, անսացէք գործընկերների խորհուրդներին, ղեկավարութեան պահանջներին: Այդ դէպքում գործերը կը կարգաւորւեն: Առաւօտեան ժամանակին հասէք գործի եւ ժամանակին տուն գնացէք:

ՋՐՀՈՍ (21 յունւարից 19 փետրւարի) - Երկուշաբթին կուրախացնի Ձեզ հեռանկարային գործնական հանդիպումով: Երեքշաբթի հրաժարւէք ուրիշների աշխատանքը Ձեր ուսերին բարդելուց, նախ Ձեր խնդիրները լուծէք: Հինգշաբթի ոչինչ մի ծրագրէք, այլ առաջնորդւէք ստեղծւած հանգամանքներով: Ուրբաթ եւ շաբաթ հակամարտութեան մէջ մի մտէք:

ՁԿՆԵՐ (20 փետրւարից 20 մարտի) - Գործընկերային յարաբերութիւնները յաջողութեամբ են զարգանում: Երկուշաբթի հին ծանօթից կարեւոր նորութիւններ կիմանաք: Հինգշաբթի մտերիմները հաւանաբար է չհասկանան Ձեզ, մի վշտացէք, յաջորդ օրը խնդիրները իրենք իրենց կը լուծւեն: Շաբաթավերջում կասկածելի ձեռնարկների մէջ մի մտէք:

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։