Հա

Այլ

03/10/2013 - 09:50

Իտալացիները խնդրել են մէկ ամսով իրենց վերադարձնել «Մոնա Լիզա»-ն

Իտալացի արւեստաբանների խումբը մտադիր է Լուվրից մէկ ամսով խնդրել Լէոնարդօ դա Վինչիի «Մոնա Լիզա»-ն եւ այն ցուցադրել Ֆլորենցիայում, որտեղ ապրել է Դա Վինչին: Ինչպէս յայտնել է «Արմէնպրես»-ը, վկայակոչելով «The Times»-ը, Ֆրանսիայի իշխանութիւնները արդէն համաձայնել են այդ հարցի շուրջ բանակցութիւններ տանել: Պրոֆ. Սիլբանօ Վինչենտիի ասութեամբ՝ Իտալիայում շատ լաւ հասկանում են, որ նկարը պատկանում է Ֆրանսիային եւ չեն պնդում դրա մշտական վերադարձի հարցում:

Երեւան, «Արմէնպրես» - Իտալացի արւեստաբանների խումբը մտադիր է Լուվրից մէկ ամսով խնդրել Լէոնարդօ դա Վինչիի «Մոնա Լիզա»-ն եւ այն ցուցադրել Ֆլորենցիայում, որտեղ ապրել է Դա Վինչին: Ինչպէս յայտնել է «Արմէնպրես»-ը, վկայակոչելով «The Times»-ը, Ֆրանսիայի իշխանութիւնները արդէն համաձայնել են այդ հարցի շուրջ բանակցութիւններ տանել:
Պրոֆ. Սիլբանօ Վինչենտիի ասութեամբ՝ Իտալիայում շատ լաւ հասկանում են, որ նկարը պատկանում է Ֆրանսիային եւ չեն պնդում դրա մշտական վերադարձի հարցում:
Իտալացիները խնդրել են նկարը տրամադրել 2013 թ. դեկտեմբերին, քանզի այդ ամսում լրանում է հարիւր տարին այն բանից, երբ կտաւը վերջին անգամ ցուցադրւել է հայրենիքում:
Պրոֆեսորը նաեւ տեղեկացրել է, որ իրենց յաջողւել է հաւաքել 150.000 ստորագրութիւն այն մարդկանցից, ովքեր կողմ են իրենց նախաձեռնութեանը:
Վերջին անգամ «Ջոկոնդա»-ին ցուցադրել են Ֆլորենցիայում 1913 թւականին: Այս նկարը Լուվրից գողացել էր թանգարանի իտալացի աշխատակից Վինչենցօ Պերուջան, ով բացատրել էր, թէ Ֆրանսիան նկարը ստացել է անօրինական կերպով: Նա նկարը բերել է հայրենիք, սակայն այն իշխանութիւնների կողմից առգրաււել է, իսկ Պերուջան ձերբակալւել է: Սակայն, մինչ նկարը վերադարձնելը՝ այն մէկ ամսով ցուցադրւել է Ֆլորենցիայում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։