Հա

Այլ

09/04/2012

9 ապրիլի - 15 ապրիլի

ԽՈՅ (21 մարտից 20 ապրիլի) - Այս շաբաթ ապաւինէք սթափ հաշւարկին, ոչ թէ յոյս դրէք յաջողութեան վրայ: Աշխատանքում համբերատար եղէք, այդպիսով՝ լաւ արդիւնքների կը հասնէք: Հաւաքական կեանքում հեղինակութիւնը անսասան է. վայելում էք ե՛ւ շարքային աշխատակիցների, ե՛ւ ղեկավարութեան յարգանքը:

ՑՈՒԼ (21 ապրիլից 21 մայիսի) - Ամբողջ շաբաթ լրջօրէն ծանրաբեռնւած կը լինէք աշխատանքով: Հարկ կը լինի քննարկել բազմաթիւ-բազմապիսի հարցեր եւ ընդունել պատասխանատու որոշումներ, ընդորում՝ տարբեր ոլորտներում: Անկանխատեսելի բարդութիւններ կարող են ծագել, ինչի պատճառով՝ բացառւած չէ ծրագրերի փոփոխութիւնը:

ԵՐԿՒՈՐԵԱԿ (22 մայիսից 21 յունիսի) - Հարկ է ուշադիր հետեւել խօսքին եւ վարւելակերպին, այլապէս՝ թէ՛ աշխատավայրում, թէ՛ ընտանիքում վէճերից չէք խուսափի: Եթէ փորձեն իրենց կարծիքը պարտադրել Ձեզ, աշխատէք հրաժարւել նրբանկատ ձեւով: Եռանդը զսպէք, միանգամից մի փորձէք մի քանի գագաթ յաղթահարել:

ԽԵՑԳԵՏԻՆ (22 յունիսից 23 յուլիսի) - Աշխատավայրում հակամարտութիւնների առիթ չտալու համար՝ զսպէք յոյզերը: Ձեզանից է կախւած մասնագիտական գործունէութեան փոփոխութիւնը՝ թէ՛ դէպի լաւը, թէ՛ դէպի վատը: Աշխատանքային մեծ ծաւալ յանձն մի առէք, մի տւէք այնպիսի խոստումներ, որոնք չէք կարող կատարել:

ԱՌԻՒԾ (24 յուլիսից 23 օգոստոսի) - Վերջապէս, կը կարողանաք հանգիստ շունչ քաշել. գործնականում լուծել էք կուտակւած բոլոր խնդիրները: Կարող էք արձակուրդ վերցնել եւ մեկնել որեւէ տեղ: Ակտիւ հանգիստը ապագայ սխրագործութիւնների համար թոյլ կը տայ ուժեր կուտակել: Երեքշաբթի հետաքրքիր տեղեկութիւն կը ստանաք:

ԿՈՅՍ (24 օգոստոսից 23 սեպտեմբերի) - Նախ մտածէք, ապա նոր գործի անցէք: Երեքշաբթին յաջող է մտաւոր աշխատանքի համար, յատկապէս՝ համախոհների ընկերակցութեամբ: Չորեքշաբթի գործընկերների հետ տարաձայնութիւններ կունենաք, որոնք, սակայն, հեշտութեամբ կը յաղթահարէք: Շաբաթ-կիրակին տրամադրէք երեխաներին:

ԿՇԵՌՔ (24 սեպտեմբերից 23 հոկտեմբերի) - Եթէ Ձեր առջեւ դրւած խնդիրը անիրականանալի է թւում, մասերի բաժանէք այն եւ սկսէք քայլ առ քայլ յաղթահարել: Երկուշաբթի համարձակ ինչ-որ ձեռնարկ կը սկսէք: Չորեքշաբթի հանդիպումները կօգնեն ստեղծագործական գործընթացին եւ Ձեր տաղանդի նոր կողմերի բացայայտմանը:

ԿԱՐԻՃ (24 հոկտեմբերից 23 նոյեմբերի) - Շաբաթը բարենպաստ է աշխատանքի հանդէպ ստեղծագործական մօտեցման համար: Նոր առաջաւոր տեխնոլոգիաները կեանքի կոչելու համար՝ վճռականութիւն է պահանջւում: Աշխատանքը շատ ժամանակ է խլում Ձեզանից, այդ մտքի հետ պէտք է հաշտւէք: Հանգստեան օրերում ժամանակ տրամադրէք մտերիմներին:

ԱՂԵՂՆԱՒՈՐ (24 նոյեմբերից 21 դեկտեմբերի) - Ձեր ծրագրերի մասին ոչ մէկի հետ մի կիսւէք, յատկապէս՝ գործընկերների: Ինքնազգացողութիւնը կօգնի ժամանակին խուսափելու սխալներից, եթէ, իհարկէ, անսաք ներքին ձայնին: Հին պարտքերը մարելու համար բարենպաստ շրջան է: Հինգշաբթի անտեսէք ամէն ինչ եւ օրը նւիրէք սեփական անձին:

ԱՅԾԵՂՋԻՒՐ (22 դեկտեմբերից 20 յունւարի) - Շատ բան կը հասցնէք անել: Երկուշաբթի բացառւած չէ մրցակիցների հետ բախումը: Գործուղումներն ու ուղեւորութիւնները յաջող կանցնեն: Չորեքշաբթի ծագած հակամարտութիւնում աշխատէք անկախ դիրք բռնել: Հինգշաբթի մանրամասնօրէն ստուգէք ստացած տեղեկութիւնը, որից յետոյ կարող էք գործի անցնել:

ՋՐՀՈՍ (21 յունւարից 19 փետրւարի) - Աշխատանքը ժամանակին աւարտին հասցրէք: Ձեր աշխատասիրութիւնը կը նկատեն եւ արժանւոյնս կը գնահատեն: Աշխատանքին առնչւող ծրագրերի մեծ մասը ի կատար կածւի: Ղեկավարութիւնը կընդառաջի Ձեզ, եթէ աշխատանքային ազատ գրաֆիկի կարիք ունենաք: Աշխատանքային թոհուբոհում տան մասին մի մոռացէք:

ՁԿՆԵՐ (20 փետրւարից 20 մարտի) - Ճգնակեցութեան մի տրւէք, մարդամէջ մտէք: Երեքշաբթի մի ընդդիմացէք Ձեր ներքին ցանկութիւններին: Հինգշաբթի մանրուքների վրայ շատ մի կենտրոնացէք, որպէսզի չկորցնէք ամենաէականը: Կիրակի Ձեզ ալեկոծող յոյզերը կարող են վախեցնել մտերիմներին. գոռգոռոցով ոչինչ չէք կարող փոխել:

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։