Հա

Այլ

07/04/2012 - 12:05

altՇարժումը լաւ զգացողութեան գրաւականն է: Ֆիզիկական ակտիւութիւնն անհրաժեշտ է, որպէսզի մարդիկ իրենց երջանիկ զգան,- կարծում են Չիկագոյի համալսարանի հետազօտողները:
Գիտնականները 98 ուսանողների մասնակցութեամբ փորձեր են իրականացրել: Բոլոր մասնակիցները լրացրել են երկուական յատուկ հարցաթերթիկ: Հարցաթերթիկների լրացման ընթացքում մասնակիցներին խնդրել են կա՛մ սպասել 15 րոպէ, կա՛մ շարժման հետ կապւող որեւէ առաջադրանք են տւել:

Մասնակիցների 1/3-ն ընտրել է կրաւորական ձեւը: Ապա հետազօտողներն ուսումնասիրել են երկրորդ հարցաթերթի արդիւնքները: Պարզ է դարձել, որ նրանք, ովքեր 15 րոպէի ընթացքում գտնւել էին շարժման մէջ, իրենց աւելի երջանիկ էին զգում:
Մասնագէտները կարծում են, թէ շարժւելն անհրաժեշտ է իւրաքանչիւրին, անգամ եթէ շարժումը ոչ մի իմաստ չունի: Նոր տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց՝ մարդիկ աւելի քիչ են սկսել շարժւել, ինչը յանգեցնում է ճնշւած ընկճախտի առաջացմանը:
Ակտիւ կենսակերպը կարող է զերծ պահել բացասական յոյզերից: Այնուամենայնիւ, մարդն աւելի հակւած է ծուլութեան, քանզի օրգանիզմին անհրաժեշտ է էներգիա կուտակել,- յայտնել են փորձագէտները:

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։