Հա

Այլ

05/04/2012 - 11:08

alt«Yerkirmedia.am»- Հիմալայների արեւելքում գիտնականները յայտնաբերել են աշխարհի ամենամեծ թիթեռը, որի թեւերի բացւածքը 25 սմ. է: Թիթեռի այս արտասովոր տեսակը գրանցւել է Գինէսի մրցանիշերի գրքում:
Հնդկաստանի հիւսիս-արեւելքում թիթեռի այս տեսակը ստացել է «Attacus» անունը, ինչպէս նաեւ «Atlas»՝ գեղեցիկ նախշերի համար: Մասնագէտների կարծիքով՝ թիթեռի թեւերի բացւածքը կարող է հասնել 30 սմ.-ի:

«Tert.am»-ը գրել է, որ փորձագէտները յայտնաբերել են՝ չնայած իր մեծ չափերին ու վառ, թւում է, թէ թունոտ նախշերին, թիթեռը լիովին անվնաս է: Դրանից բացի՝ թիթեռը վատ է թռչում ու ունի առաւելագոյնը երկու շաբաթւայ կեանք:
Թիթեռի արտաքին տեսքն այնքան ապշեցուցիչ է, որ նրան Չինաստանում յաճախ անւանում են «օձի գլուխ»:
Այս թիթեռները բնակւում են Հարաւ-արեւելեան Ասիայի տրոպիկական անտառներում:

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։