Հա

Այլ

03/04/2012

altՄրգերից ու հատապտուղներից ոչ մի դէպքում չի կարելի հրաժարւել: Դրանք շատ օգտակար են, քանի որ պարունակում են աղեստամոքսային տրակտի համար շատ կարեւոր սննդային բջջանիւթը՝ պեկտինները: Բացի այդ՝ դա վիտամին C ստանալու ամենալաւ ու ճիշտ մեթոդն է: Չի կարելի մրգով փոխարինել այս կամ այն սնունդը: Օրինակ՝ չի կարելի ճաշ կամ ընթրիք պատրաստել, որը բաղկացած է միայն մրգերից: Դրանք լաւ են միայն աղանդերի դերում: Պէտք է կարգաւորել միրգ օգտագործելու օրւայ անհրաժեշտ չափաքանակը:

Միրգը հէնց այնպէս ուտելուց բացի՝ կերէք մրգային աղցաններ: Միրգը այս ձեւով օգտագործելիս՝ ե՛ւ չէք գէրանայ, ե՛ւ կը ստանաք վիտամինների անհրաժեշտ քանակութիւն: Իսկ առհասարակ, միրգը խորհուրդ է տրւում ուտել կամ ճաշից առաջ, կամ ուտելուց 1-2 ժամ յետոյ:

 
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։