Հա

Այլ

Շաբաթ, 02 Օգոստոսի 2014 09:40

Արհեստական եղունգները վտանգաւոր են առողջութեան համար

Ցանկացած կին երջանիկ կը լինէր ունենալ գեղեցիկ ու առողջ բնական եղունգներ: Սակայն, ցաւօք, դա ոչ բոլորին է տրւած, այդ պատճառով էլ արհեստական եղունգներն արդէն հազար տարի է, ինչ այսքան պահանջւած են:
Սակայն, բազմաթիւ գեղագիտական առաւելութիւններից բացի, արհեստական եղունգների բոլոր տեսակներն ունեն իրենց թերութիւնները, որոնցից գլխաւորը բացասական ազդեցութիւնն է առողջութեան վրայ:

Ցանկացած կին երջանիկ կը լինէր ունենալ գեղեցիկ ու առողջ բնական եղունգներ: Սակայն, ցաւօք, դա ոչ բոլորին է տրւած, այդ պատճառով էլ արհեստական եղունգներն արդէն հազար տարի է, ինչ այսքան պահանջւած են:
Սակայն, բազմաթիւ գեղագիտական առաւելութիւններից բացի, արհեստական եղունգների բոլոր տեսակներն ունեն իրենց թերութիւնները, որոնցից գլխաւորը բացասական ազդեցութիւնն է առողջութեան վրայ: Արհեստական եղունգների հասցրած վնասը կարող է լինել ինչպէս ոչ այնքան վտանգաւոր՝ բնական եղունգի կորուստ, այնպէս էլ բաւականին լուրջ՝ ուռուցքային հիւանդութիւն: Ստորեւ ներկայացւած են արհեստական եղունգների մի քանի այլ վտանգներ:
Ալերգիա: Գելի կամ ակրիլի ազդեցութեան տակ եղունգի շուրջը կարող է կարմրել, եղունգի փոսիկը կարող է բորբոքւել եւ դառնալ աւելի բարակ, ինչը պայմանաւորւած է օրգանիզմի ալերգիկ հականիշերով տւեալ նիւթի հանդէպ: Ուժեղ ալերգէնների ու թունաւոր նիւթերի շարքին են պատկանում մետիլմետակրիլատն ու դիբուտիլֆտալատը, որոնցից առաջինը պարունակւում է եղունգների համար նախատեսւած կպչուն նիւթի մէջ, իսկ երկրորդը՝ եղունգները ներկող նիւթերի մէջ: Դրանք կարող են վնասել ոչ միայն եղունգները՝ քայքայելով դրանց կառուցւածքը, այլ նաեւ առաջացնել ալերգիա, թունաւորել թոքերը: Դրանց օգտագործումն արգելւած է մի շարք երկրներում:
Բնական եղունգների քայքայում: Արհեստական եղուգները սնւում են բնական եղունգների իւղերով՝ այսպիսով զգալիօրէն թուլացնելով դրանց կառուցւածքը: Արհեստական ու բնական եղունգների երկարատեւ շփումից կարող են բնական եղունգները վնասւել:
Թունաւորում: Եղունգները երկարացնող միջոցների մէջ պարունակւում են վտանգաւոր քիմիական միացութիւններ: Մեծ չափաբաժինների դէպքում դրանք առաջացնում են թունաւորում, ինչպէս, օրինակ, ոգելից խմիչքի չարաշահումից առաջացած թունաւորման դէպքում: Սա շատ վատ ազդեցութիւն ունի արեան որակի, լեարդի, սրտի ու ընդհանուր օրգանիզմի աշխատանքի վրայ: Գրանցւել են նաեւ այնպիսի դէպքեր, երբ նմանատիպ թունաւորումները բերել են նեարդային խանգարման, ասթմայի զարգացման եւ նոյնիսկ թոքերի քաղցկեղի:
Էկզեմա: Բազմաթիւ հետազօտութիւնների արդիւնքում պարզ է դարձել, որ ակրիլային եղունգները կարող են դառնալ կոնտակտային դերմատիտի առաջացման պատճառ, որը բնութագրւում է քորով, կարմիր ցանով, մաշկի գրգռւածութեամբ եւ բշտիկներով: Սովորաբար այն յայտնւում է մատների ծայրերին, այնուհետեւ տարածւում մարմնի այլ մասերում:
Սնկային վարակներ: Ակրիլային եղունգները հանելուց յետոյ երբեմն բնական եղունգները կարող են դեղնել, ստանալ դարչնագոյն կամ կանաչ երանգ: Սա կապւած է սնկի հետ, որը սնւում է կերատինով: Ակրիլի, գելի կամ եղունգների սոսնձի ազդեցութեան տակ եղունգները թուլանում են ու կորցնում վարակների դէմ պայքարելու յատկութիւնը: Սնկային վարակի բուժման համար հարկաւոր է 4-ից 18 ամիս:
Մանրէային վարակներ: Եթէ վնասւի արհեստական եղունգը, ապա կառաջանայ փոքրիկ ճեղք բնական ու արհեստական եղունգների միջեւ: Այդպիսի տաք եւ խոնաւ վայրը բակտերիաների բազմացման իսկական բոյն է: Դրանց առաջացման հետեւանքով եղունգները հաստանում են, շերտաւորւում եւ փոխում իրենց բնական երանգը:
Քաղցկեղ: Չնայած նրան, որ այդպիսի դէպքերը բաւականին հազւադէպ են լինում, սակայն չափազանց երկար ժամանակ արհեստական եղանակով եղունգերը երկարացնելու դէպքում հնարաւոր է ձեռք բերել նաեւ մահացու հիւանդութիւն: Պատճառը քիմիկատներն են: Խորհուրդ է տրւում մշտապէս զննել ձեռքերը եւ մաշկի վրայ կասկածելի գոյացութիւններ նկատելու դէպքում դիմել բժշկի:
Իհարկէ, վերոնշեալ վտանգները կարելի է նւազագոյնի հասցնել, եթէ
* Ընտրել էք որակաւորւած մասնագէտ,
* Եղունգի ամրացման ժամանակ սրահն օդափոխւում է,
* Մասնագէտը պահպանում է հիգիենայի կանոնները,
* Եղունգը խնամելու ժամանակ մաշկը չի պատռւում,
* Եղուգները ներկելու միջոցները որակեալ են եւ չեն պարունակում վնասակար նիւթեր,
* Արհեստական եղունգներն օգտագործւում են մէկ շաբաթից ոչ աւել:

Քաղւած՝ համացանցից

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը կայանա՞յ արդեօք Հենրիխ Մխիթարեանի տրանսֆերն «Արսենալ»:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։