Հա

Այլ

18/08/2014

ԱՄՆ-ի քաղաքներ, որոնք ամենավատն են գնահատւել ապրելու համար

Բազմաթիւ մարդիկ նախընտրում են տեղափոխւել խոշոր քաղաքներ՝ իրականացնելու իրենց երազանքները, սակայն մեծ քաղաքներում բնակւելն այնքան էլ հեշտ չէ: Որպէս կանոն՝ շատ վայրերում դժւար է աշխատանք գտնել, եղանակն ահաւոր է, եւ աշխատանքից տուն վերադառնալու ճանապարհը ոչ-միշտ է հեշտ եւ ապահով:
Այս մասին գրել է «viralnova.com»-ը՝ ներկայացնելով ԱՄՆ-ի ապրելու համար ամենավատ քաղաքները՝ ըստ վարկանշային աղիւսակի:

«tert.am» - Բազմաթիւ մարդիկ նախընտրում են տեղափոխւել խոշոր քաղաքներ՝ իրականացնելու իրենց երազանքները, սակայն մեծ քաղաքներում բնակւելն այնքան էլ հեշտ չէ: Որպէս կանոն՝ շատ վայրերում դժւար է աշխատանք գտնել, եղանակն ահաւոր է, եւ աշխատանքից տուն վերադառնալու ճանապարհը ոչ-միշտ է հեշտ եւ ապահով:
Այս մասին գրել է «viralnova.com»-ը՝ ներկայացնելով ԱՄՆ-ի ապրելու համար ամենավատ քաղաքները՝ ըստ վարկանշային աղիւսակի:
Բուֆալօ, Նիւ Եօրք
Բուֆալօն բազմիցս գնահատւել է որպէս ԱՄՆ-ի ամենադժբախտ վայրերից մէկն ապրելու համար՝ գործազրկութեան բարձր մակարդակով, բիզնեսի փակւող ճիւղերով եւ ամենադաժան ձմեռներով:
Մայամի, Ֆլորիդա
Մայամիի բնակիչներից շատերը մատնանշում են քաղաքում բռնութեան ու յանցագործութեան բարձր մակարդակն ու երկար ճանապարհները:
Սթոքթոն, Կալիֆորնիա
Սթոքթոնը տխրահռչակ քաղաք է յանցագործութիւնների բարձր մակարդակով: Գործազրկութեան բարձր մակարդակը եւս այն պատճառներից մէկն է, որ բնակիչներին ստիպում է քաղաքը ճանաչել ամենավատ վայրերից մէկն ապրելու համար:
Քլիւլանդ, Օհայօ
Այստեղ սպորտային ակումբներից բացի՝ անյաջողութեան է մատնւում նաեւ քաղաքի ընդհանուր տնտեսութիւնը, իսկ եղանակն ուղղակի ահաւոր է:
Քաղաքում բարձր է նաեւ անօթեւանութեան մակարդակը:
Մեմֆիս, Թենեսի
Մեմֆիս քաղաքը ԱՄՆ-ում յանցագործութիւնների մակարդակով երկրորդ ամենաակտիւ քաղաքն է:
Դիթրոյթ, Միչիգան
Այս քաղաքն անցել է ԱՄՆ-ի պատմութեան ամենավատ ճգնաժամերից մէկի միջով՝ ամենացածր ընտանեկան միջին եկամուտով, յանցագործութեան եւ աղքատութեան բարձր մակարդակով:
Չիկագօ, Իլինոյս
Քամիների քաղաքը յանցագործութիւնների բարձր մակարդակով դարձել է առաջինը ողջ Ամերիկայի տարածքում: Այստեղ գործում են երկրում ամենաբարձր հարկերը՝ վաճառքի համար:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։