Հա

Այլ

29/11/2014 - 10:00

Հարթաթաթութիւնը խնդիր է բոլոր տարիքներում

Աւաղ, հարթաթաթութիւնը տարածւած հիւանդութիւն է: Եթէ աւելորդ քաշ ունէք կամ, աշխատանքի բերումով, ստիպւած էք երկար ժամանակ անցկացնել ոտքի վրայ, իսկ եթէ ձեր սիրած կօշիկն էլ բարձրակրունկ է, ապա հաւանական է, որ հարթաթաթութիւն ունենաք: Այժմ մանրամասն. նախ՝ որոշելու համար պարտադիր չէ գնալ բժշկի, այլ կարելի է ընդամէնը ոտքերը թրջել ու կանգնել չոր յատակին: 

Աւաղ, հարթաթաթութիւնը տարածւած հիւանդութիւն է: Եթէ աւելորդ քաշ ունէք կամ, աշխատանքի բերումով, ստիպւած էք երկար ժամանակ անցկացնել ոտքի վրայ, իսկ եթէ ձեր սիրած կօշիկն էլ բարձրակրունկ է, ապա հաւանական է, որ հարթաթաթութիւն ունենաք: Այժմ մանրամասն. նախ՝ որոշելու համար պարտադիր չէ գնալ բժշկի, այլ կարելի է ընդամէնը ոտքերը թրջել ու կանգնել չոր յատակին: Ոտնաթաթի ուրւապատկերը համեմատէք ներկայացւած գծանկարի հետ:
Հարթաթաթութիւնը ոչ միայն ոտնաթաթի տեսքի փոփոխութիւն է, այլեւ՝ անյարմարութիւն, որը յղի է բարդութիւններով: Դրանցից են ողնաշարային հիւանդութիւնները՝ ողների ճողւածքները, ծռումը, օստեխոնդրոզը, ռադիկուլիտը, կոնքոսկրի հիւանդութիւնները: Թւարկւած հիւանդութիւններից բացի՝ յաճախ հարթաթաթութեան հետեւանքով՝ առաջանում են հէնց թաթի հիւանդութիւններ. օրինակ՝ կոշտուկներ, կրունկի ճաքեր, մատների ծռում, նեւրոզ: Սակայն, միշտ չէ, որ ոտքերում ծանրութեան զգացումն ու մկանային ցաւը հարթաթաթութեան ախտանշաններ են:
Բժիշկների հաւաստմամբ՝ «հնացած» հարթաթաթութեան դէպքում՝ այդ ախտանշաններն անհետանում են, քանզի օրգանիզմը յարմարւում է նոր վիճակին: Չպէտք է մոռանալ, որ հարթաթաթութեան հետեւանքով առաջացած բարդութիւնները բուժելիս՝ պէտք է բուժել նաեւ հիմնական պատճառը, հակառակ պարագայում՝ դրական արդիւնք չէք ունենայ: Օրինակ՝ կարող էք բուժել հարթաթաթութեամբ հրահրւած օստեխոնդրոզը, սակայն պատճառը չվերացնելու դէպքում հետեւանքը պարզապէս կը սրւի, կը խորանայ:

 

Հարթաթաթութեան բուժումը

Հարթաթաթութիւնը բոլոր հիւանդութիւնների նման համալիր բուժում է պահանջում: Պէտք է կանոնաւոր կերպով զբաղւել յատուկ մարմնամարզութեամբ, մերսումների յաճախել ու յատուկ կօշիկներ հագնել: Դրանք պէտք է կիպ գրկեն ոտքերը, ունենան ճկուն ներբան ու ցածր կրունկ: Խորհուրդ է տրւում կօշիկի մէջ օգտագործել յատուկ միջադիրներ: Կանխարգելման ու բուժման համար օգտակար է աւազի վրայ կամ էլ նօսր ջրում ոտաբոբիկ քայլելը, ցատկոտելն ու սպորտային խաղեր խաղալը: Բուժման նպատակով՝ խորհուրդ է տրւում.
- Կանգնել ոտնաթաթերի վրայ ու այդ դիրքով 20-30 վայրկեան քայլել: Դրանից յետոյ՝ ձեռքերը դնել գօտկատեղին ու քայլել նոյնքան ժամանակ: Ոտքի մատները ծալել, ձեռքերը՝ կոնքին, քայլել ներբանների արտաքին կամարին յենւելով՝ 20-30 վայրկեան: Ներբանի տակ թենիսի գնդակ յարմարեցնել ու նոյն դիրքով քայլել եւս մի քանի վայրկեան:
- Պառկել փորի վրայ, ձեռքերն առաջ մեկնել ու մէջքն ուղղել: Դրանից յետոյ՝ գլուխը, ձեռքերն ու ոտքերը միաժամանակ յատակից բարձրացնել ու այդ դիրքում մնալ 5-7 րոպէ: Պառկել մէջքի վրայ այնպէս, որ ոտքերի ու յատակի միջեւ ստացւի 45 աստիճան անկիւն, այս դիրքը պահպանել 3-5 րոպէ, ապա կրկնել 4-6 անգամ:
Բոլոր գործողութիւնները պէտք է կատարել հանգիստ ու անշտապ:

Յարակից լուրեր

  • ԱՀԿ-ն խաղամոլութիւնը պաշտօնապէս հիւանդութիւն է ճանաչել
    ԱՀԿ-ն խաղամոլութիւնը պաշտօնապէս հիւանդութիւն է ճանաչել

    Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութիւնը (ԱՀԿ) խաղերի հանդէպ պաթոլոգիական ձգտումը ինքնուրոյն ախտորոշում է ճանաչել: Կազմակերպութիւնը խաղամոլութիւնը (Gaming Disorder) մտցրել է յունիսի 18-ին հրապարակւած Հիւանդութիւնների միջազգային դասակարգում-11-ի հիւանդութիւնների կատալոգի մէջ:

  • Ինչո՞ւ է վերջին տասնամեակում աճել քաղցկեղով հիւանդացութիւնը
    Ինչո՞ւ է վերջին տասնամեակում աճել քաղցկեղով հիւանդացութիւնը

    Ամբողջ աշխարհում տարեկան արձանագրւող քաղցկեղի դէպքերի քանակը վերջին տասնամեակում գրեթէ մէկ երրորդով աճել է, պարզել են գիտնականները։ Ու պատճառը միայն մարդկանց վնասակար սովորութիւնները ու նրանց կենսակերպը չեն։ Հիւանդացութեան աճի պատճառներից մէկն էլ մարդկանց կեանքի տեւողութեան աւելացումն է, մէկ այլ «դրական» պատճառ է ախտորոշման մեթոդների բարելաւումը։

  • Հետազօտութիւն. «Աւելորդ քաշը կարող է օգտակար լինել»
    Հետազօտութիւն. «Աւելորդ քաշը կարող է օգտակար լինել»

    Աւելորդ քաշով հիւանդները, որոնք հիւանդանոցում են յայտնւում որեւէ ինֆեկցիոն հիւանդութեան պատճառով, ապաքինւելու կրկնակի շատ շանս ունեն, քան ճարպակալումով չտառապողները։ Նման եզրակացութեան են յանգել դանիացի գիտնականները՝ բժիշկ Սիգրիդ Գրիբսհոլթի ղեկավարութեամբ՝ Օրխուսի համալսարանին առընթեր կլինիկական համաճարակաբանական բաժնից։

  • Ինչպէս պահպանել տեսողութիւնը հասուն տարիքում. 5 օգտակար խորհուրդ
    Ինչպէս պահպանել տեսողութիւնը հասուն տարիքում. 5 օգտակար խորհուրդ

    Մինչեւ 65 տարեկան շատերը բախւում են տեսողական խնդիրների, այդ թւում կուրութեան յանգեցնող հիւանդութիւնների։ Հիմնականում կուրութեան պատճառ է դառնում աչքերի 4 հիւանդութիւն՝ տարիքային մակուլեար դեգեներացիան (մակուլոդիստրոֆիան), դիաբետիկ ռետինոպատիան, գլաուկոման ու կատարակտան։ Քանի որ այդ հիւանդութիւնները ցաւեր չեն առաջացնում ու յաճախ երկար ժամանակ առանց ախտանշանների են անցնում, մարդիկ երկար ժամանակ բժշկի չեն դիմում։

  • Ձեռքերի դող. վտանգաւո՞ր է արդեօք այն եւ ինչի՞ հետ կարող է կապւած լինել  
    Ձեռքերի դող. վտանգաւո՞ր է արդեօք այն եւ ինչի՞ հետ կարող է կապւած լինել  

    Շատերի մօտ ձեռքերում անսպասելի դողը լուրջ անհանգստութիւն է առաջացնում, քանի որ դա Պարկինսոնի հիւանդութեան նախանշան է: Սակայն իրականում այդպիսի դողը կարող է նորմա լինել կամ այլ հիւանդութիւնների մասին վկայել:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։