Հա

Այլ

Շաբաթ, 07 Մարտի 2015 09:35

Ինդոնեզիայի քարանձաւում յայտնաբերւել են ամենահին ժայռապատկերները

Գիտնականներն Ինդոնեզիայում յայտնաբերել են քարանձաւային գեղանկարչութեան ամենահին նմուշները: Այդ մասին, ինչպէս տեղեկացնում է «Արմէնպրես»-ը, հաղորդել է BBC հեռուստառադիօհաղորդումների ընկերութիւնը:
Վայրի կենդանիների եւ մարդու ձեռքերի տրաֆարետային (կաղապար, զարդարակաղապար) նկարները զարդարում են Ինդոնեզիայի Սուլաւեսի կղզու քարանձաւներից մէկը: Գիտնականները կարծում են, որ պետրոգլիֆներից ամենահինը շուրջ 40 հազար տարեկան է:

«armenpress.am» - Գիտնականներն Ինդոնեզիայում յայտնաբերել են քարանձաւային գեղանկարչութեան ամենահին նմուշները: Այդ մասին, ինչպէս տեղեկացնում է «Արմէնպրես»-ը, հաղորդել է BBC հեռուստառադիօհաղորդումների ընկերութիւնը:
Վայրի կենդանիների եւ մարդու ձեռքերի տրաֆարետային (կաղապար, զարդարակաղապար) նկարները զարդարում են Ինդոնեզիայի Սուլաւեսի կղզու քարանձաւներից մէկը: Գիտնականները կարծում են, որ պետրոգլիֆներից ամենահինը շուրջ 40 հազար տարեկան է:
«Ձեռքի պատկերը նկարւել է առնւազն 39 հազար տարի առաջ: Դա ամենահին պատկերն է, որը կատարւել է շաբլոնով (ձեւանմուշ, կաղապար): Դրա կողքին խոզի նկար է, որն ստեղծւել է առնւազն 35400 տարի առաջ: Դա ռէալիստական գեղանկարչութեան ամենահին նմուշներից մէն է, իսկ, գուցէեւ, ամենահինը»,- ասել է Աւստրալիայի Գրիֆիտի համալսարանի աշխատակից Մահիմ Օբերտը:
Մինչ այժմ մասնագէտներն ամենահին ժայռապատկերները գտնում էին միայն Արեւմտեան Եւրոպայի տարածքում: Սուլաւեսիի ժայռապատկերների տարիքը կը հարկադրի նորովի գնահատել մարդու էւոլիւցիան,- հաղորդել է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Խորհրդարանը կը վստահի՞ արդեօք 12-րդ կառավարութեան կազմին:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։