Հա

Այլ

Չորեքշաբթի, 20 Մայիսի 2015 09:40

Ի՞նչ է «BODY LANGUAGE» կամ ՄԱՐՄՆԻ ԼԵԶՈՒ կոչւածը (Շար. 2)

Բերանը բացի խօսելուց, սկսած մանկան կերակրելուց մինչեւ սիրոյ զգացումների փոխանցման կարեւորագոյն արտայայտիչն է համարւում:
Ժպիտը համարւում է մարմնի լեզւի ամենամեծ ազդանշանը: Այն իրական լինելու պարագային բերանի եւ աչքերի շուրջ կնճիռներ առաջացնելով՝ զանազանւում է արհեստական ժպիտից, որն միայն բերանի թեթեւ շարժումն է:

(Շարունակութիւն նախորդ համարից)


Բերան-շուրթեր՝ մարմնի լեզւում

Բերանը բացի խօսելուց, սկսած մանկան կերակրելուց մինչեւ սիրոյ զգացումների փոխանցման կարեւորագոյն արտայայտիչն է համարւում:
Ժպիտը համարւում է մարմնի լեզւի ամենամեծ ազդանշանը: Այն իրական լինելու պարագային բերանի եւ աչքերի շուրջ կնճիռներ առաջացնելով՝ զանազանւում է արհեստական ժպիտից, որն միայն բերանի թեթեւ շարժումն է:
Ժպիտն ունի զանազան բացատրութիւններ. իրական ուրախութեան ժպիտ, կեղծ՝ ուրախ ձեւանալու համար, հեգնանքի եւ անգամ վատատեսութեան ժպիտ:

150520e03a

Մարմնի լեզւի վերլուծելու ժամանակ պիտի ուշադրութիւն դարձնել բերանի ու շրթունքի հետեւեալ ազդանշաններին
* Հպւած շուրթեր՝ հակառակութեան, ատելութեան եւ անվստահութեան նշան է:
* Շուրթերի կծելը՝ մտահոգութեան, ջղային յուզմունքի նշան է:
150520e03b* Բերանի ծածկելը
Մարդիկ իրենց ժպիտը կամ հեգնանքը թաքցնելու համար ծածկում են բերանը:
Բայց յօրանջելիս կամ փռշտալիս բերանի ծածկելը քաղաքավարութեան նշան է. այլապէս բերանը ծածկելն ոչ համամիտ վերաբերմունքի պարագային է արւում:
* Բերանը վեր ու վար թեքումը
Շուրթերի թեքումը դէպի վեր՝ ուրախութեան եւ գոհունակութեան նշան է:
Դէպի ցած թեքւած շուրթերը՝ տխրութեան եւ կորուստի կամ որեւէ անախորժ զգացումի արտացոլում է:

 

Մարմնի լեզւին մաս են կազմում հետեւեալ ջղային շարժումները

* Չափազանցւած եւ էներգետիկ շարժումներով խօսելը՝ խնդրի նկատմամբ հետաքրքրութիւնն է նշանակում:
* Եթէ անձը խօսելիս մատներով սանրում է գլխի յետեւի մազերը՝ նա սիրալիր կերպով խօսակցին ջանում է համոզել: Գումարելով յօնքերի խաղին նա համակարծիք չէ եւ ցանկանում է վիճել:
* Եթէ խօսակիցը առանց որեւէ պատճառի շարունակ ակնոցը հպում է քթի վրայ կամ երկու մատերով անհանգիստ կերպով ակնոցը՝ յօնքերի հետ միասին իջեցնում ու բարձրացնում է՝ նա համակարծիք չէ դիմացինի հետ. ուստի ջղային շարժումներ է թոյլ տալիս:
(Ուրիշ է՝ երբ ակնոցը յարմարեցւում է դէմքին՝ միաժամանակ աչքերը չհեռացնելով խօսակցից՝ աւելի ուշադիր խնդրին հետեւելու համար:)
* Եթէ որեւէ անձ ընդօրինակում է ձեր շարժումները՝ նա անտարբեր չէ ձեր նկատմամբ. անգամ տեղափոխութեան պարագայում դա շարունակւում է, ուրեմն ցանկութիւն կայ ընկերական կապի:

 

Ձեռքերը՝ մարմնի լեզւում

Ձեռքերը մարմնի արտայայտչական հիմնական միջոցն են, որոնք ուղղակի հրաման ստանալով ուղեղից՝ արտայայտում են թաքուն զգացումներ՝ ակամայ շարժումներով՝ ըստ հետեւեալի՝
* Պատկերաւոր ներկայացնելու համար՝ ձեռքով նկարել կամ նմանակել, օդում որեւէ չափի մեծ ու փոքր լինելը ցոյց տալ:
* Ձեռքի թափահարելով շնորհաւորել կամ բարի երթ մաղթել:
* Բռունցքը՝ բարկութեան եւ միասնականութեան նշան է ու նաեւ ենթակայի դիւրագրգիռ եւ ջղային լինելու վիճակն է բնորոշում:

 

Ձեռքի շարժումներ

150520e03cV - յաղթանակ
Սա Վինստոն Չրչիլի եւ համախոհների միջոցով 2-րդ Աշխարհամարտին ընդհանրացաւ:
1960-70-ականներին Հիփփիներն «Ընդդէմ պատերազմի» խորհրդանշով օգտւեցին, որից յետոյ դարձաւ «Խաղաղութեան խորհրդանիշ», ու նաեւ Վիետնամի կռւին հակառակ, որով կոչ են անում խաղաղութեան եւ յաղթանակի:
Ցուցամատն եւ միջնամատը իրարից հեռու պահելով եւ անգլերէն V տառի տեսք ստանալով, յաղթանակի եւ խաղաղութեան նշան է:
Անգլիայում եւ Աւստրալիայում՝ այդ դիրքով ձեռքի երեսը դէպի դիմացինը պահելն անյարգանք է:

 

150520e03dOK - կատարեալ է
Սա սուզորդների միջոցով ընդհանրացաւ: Քանի որ բթամատն վեր ու վար անելիս, նշանակում է բարձրացնել ու իջեցնել: Այս դիրքն ակնավաճառներն դարեր ի վեր թանկագին քարերն ճանաչելու համար, լոյսի դիմաց ստուգելով քարի իրական լինելն էին ճշտում:
Նման շարժում կատարելապէս O եւ K տառերն են բնորոշում: Բթամատի ու ցուցամատի միացումով կլոր շրջան կազմելով միաժամանակ միւս երեք մատները միացած իրար ճիշտ իմաստն են տալիս:
Նոյն ձեւն Եւրոպայում նշանակում է թէ դուք ոչինչ էք, իսկ Հարաւային Ամերիկայում շատ վատ իմաստ ունի:


150520e03eԲթամատն դէպի վեր - հիանալի է
Ըստ տւեալների՝ Հին Հռոմոմ հսկաների մենամարտի աւարտին այս նշանով գնահատւում է հզօր հսկայի ուժը՝ համաձայնւելուվ թոյլի մահւան:
Իսկ 2-րդ Աշխարհամարտում ամերիկացի ու չինացի օդաչուների կողմից, այն որպէս թիւ մէկ կամ առաջին կարգ ընդհանրացաւ եւ դրական իմաստ էր ներառում:
Այս շարժումը միաժամանակ յաջողութեան բարեմաղթանքի նշան լինելով հանդերձ, ԱՄՆ-ում ուրիշ իմաստ ունի:

 

150520e03fՄատներն ծալած իրար վրայ (խաչած)
«Ցանկանում եմ ամենայն բարիք եւ յաջողութիւն» ... Այս դիրքն քրիստոնէական ու նախաքրիստոնէական արմատներ ունի եւ «յոյսի» ինչու չէ նաեւ չարն խափանելու միջոց է ծառայում:
Հասարակ խաւը հաւատացած է, որ ձեւական ստի պահին այդ շարժումը սատանայի խաբկանքից հեռու մնալու համար է: Դա նաեւ խաչի նշան է: Վստահելի միջոց չարից հեռու մնալու համար:

 

150520e03gԲթամատը դէպի ցած
Առանց որեւէ փնտրտուքի, այս շարժման արմատի մասին, այս դիրքը նշանակում է հակառակութիւն եւ ձեռքի շարժումների միակն է դժգոհութեան ցուցադրութեան համար:
Բթամատի շարժումն կոշտ ու կոպիտ վերաբերմունք է որեւէ խնդրի նկատմանբ եւ անյաջողութեան ակտի ցուցադրում է:

 

150520e03hԿանգ առ - բաւական է
Մայրերի եւ ուսուցիչների կողմից այն խրատական եւ ուշադրութեան կենտրոնացման բնոյթ է կրում:
«Կանգ առ, հետեւիր իմ խօսքերին եւ նմուշներին» նաեւ «լռութիւն» իմաստն ունի երեխաների համար՝ ծնողների կողմից, որն նշանակում է դաստիարակութեան թելադրանք՝ անշնորհքութիւնը վերացնելու համար:
Ըստ հոգեբանների՝ այս նշանը ճիպոտի ու մտրակի փոխաբերական իմաստն է:

 

150520e03iԿանգ առ - հանդարտ
1- Թեքւած աջ՝ հսկւած իմաստով, որն տիրապետելու նպատակով ասում է. «կանգ առ»:
2- Մատներն թեքւած առաջ, որն «նստելու» կամ «բացատրելու» իմաստով է:
Երկու շարժումն միասին արտայայտում է ինքնավստահութիւն եւ իրավիճակն կատարեալ տիրապետելու ունակութիւն:

 

150520e03jՀեռու մնա՛
Այս դիրքն փոխաբերական իմաստով արգելքի նշան է՝ ափի ու մատների ուղղահայեաց տեսքով: Նաեւ թարգմանւում է «կանգ առ, ես անհանգիստ եմ այս յարաբերութիւնից եւ հեռու եմ մնում»:
Սա երկրորդ կոշտ ու կոպիտ վերաբերմունքն է, որն ենթական ինքնավստահ կերպով՝ անտարբերութեամբ է վերաբերւում որեւէ հարցի նկատմամբ:

 

150520e03kՇարժւիր - շտապիր
Մարդիկ նայելով իրենց ձեռքի դաստակին, որն անգամ ժամացոյց չկայ. անհամբերութեան իմաստն են փոխանցում: Այս դիրքն նաեւ օգտագործւում է շփման «ժամի» աւարտւելու իմաստով, որն իրականում շփումն արագացնելու եւ շուտ աւարտելու պատգամ է:
Նշելի է, որ այս շարժումը Միջին Ասիայի երկրներում անպարկեշտ է. համոզւած լինելով որեւէ հանդիպում - շփում, երբ սկսւում է պէտք է «իր ժամանակին» էլ աւարտւի:

 

150520e03lԴո՛ւք
Ծնողների ասութեամբ մէկին ուղղակի դիմելն անպարկեշտութիւն է: Նոյնն է երբ մէկին «յառած» աչքերով դիմում ենք:
Ընդհանրապէս այս շարժումը յարձակողական իմաստով է եւ նշանակում է «աւելի ուշադիր եղիր ինձ»: Նաեւ բազմութեան մէջ մէկին նշմարելու եւ առանձնացնելու իմաստ ունի:
Վերը նշւած ձեռքի շարժումները ընդհանրական բնոյթ են կրում:
Մասնագէտները համոզւած են, որ դէմքից յետոյ ձեռքերն ամենաշատ դերակատարութիւնն ունեն մարմնի լեզւի մէջ:

 

Թեւերը՝ մարմնի լեզւում

150520e03m

* Թեւերը մարմնի վրայ փակւած լինելու պարագային պաշտպանական եւ ինքնամփոփ լինելու զգացում է փոխանցում. հակառակ պարագայում այն ազատ լինելով վստահութեան եւ հանգստութեան զգացումից է խօսում:
* Ծալած թեւեր ու ոտքեր, գումարած կիտած յօնքերին ու բռունցք արած ձեռքերին՝ խիստ պաշտպանական եւ թշնամական վիճակ են փոխանցում:
* Կրծքի վրայ ծալած (խաչած) թեւերի դիրքն՝ երբեմն անձի սովորոյթն է. իսկ պահեր կան որ մարդ զուսպ է լինում իր շարժուձեւի մէջ, կամ իր մարմնի ու շապիկի վրայ անհանգստացնող բիծն է ուզում ծածկել:
* Մարդիկ ովքեր կանգնած վիճակում՝ ծալած թեւերով իրեց ոտքերն էլ նոյն չափի են բացում՝ դիմացկուն եւ շրջապատին տիրապետող նկարագրի տէր են:
150520e03nԵրբեմն անկախ շրջապատից, կլիմայի ցրտի պատճառով է նման դիրք ստացւում: Դա միայն տաքանալու համար կիրառած դիրք է:
* Կանգնած վիճակում ձեռքերը կոնքին՝ մարդու պատրաստւած լինելու, պաշտպանական, փակւածութեան եւ զսպւածութեան նշան է:
* Եթէ ձեռքերը կոնքի վրայ են՝ անհատն սպասումի մէջ է կամ պարզապէս յոգնած է:
* Թեւերի միւս դիրքերն եւս ունեն իրենց յատուկ իմաստը. մարմնից հեռու եւ լայն վիճակում պահւած թեւերն իշխելու, իսկ հակառակն՝ մարմնին հպւած թեւերն աննկատ մնալու իմաստ ունեն:
* Եթէ ձեռքերը ծալւած է վզի կամ գլխի յետեւ, անձը հանգիստ կերպով պատրաստ է ամէն տեսակի խօսակցութեան կամ վիճաբանութեան:
* Ձեռքերը յետեւից շղթայած դիրքը՝ մարդու ձանձրոյթի, յուզւածութեան եւ անգամ բարկութեան նշան է:
* Մատների անդադար զարկն՝ մարդու անհամբերութեան, անկայուն եւ յուսահատ լինելն է նշանակում:

(Շար. 2)

Related items

  • Ձեռքերի դող. վտանգաւո՞ր է արդեօք այն եւ ինչի՞ հետ կարող է կապւած լինել  

    Շատերի մօտ ձեռքերում անսպասելի դողը լուրջ անհանգստութիւն է առաջացնում, քանի որ դա Պարկինսոնի հիւանդութեան նախանշան է: Սակայն իրականում այդպիսի դողը կարող է նորմա լինել կամ այլ հիւանդութիւնների մասին վկայել:

  • Շւէյցարիայում մշակել են մտքի ուժով կառավարւող ձեռքի արտակմախք

    Լօզանի Ֆեդերալ պոլիտեխնիկական դպրոցի (EPFL) մասնագէտներն ստեղծել են ձեռքի արտակմախք, որը կառավարւում է մտքի ուժով: Այս գիւտը կոչւած է թեթեւացնելու հաշմանդամների կեանքը:

  • Ի՞նչ անել, եթէ ձեռքերն ու ոտքերն ամբողջ ժամանակ սառն են

    Շատերն են բողոքում, որ ձեռքերն ու ոտքերը սառն են, ըստ որում՝ ոչ միայն ձմռանը, տարւայ այլ եղանակներին նոյնպէս: Բժիշկ Ջոն Բրիլը մի քանի խորհուրդ է տալիս, որոնք կարող են նման մարդկանց օգնել:

  • Ճապոնիայում ոտքերով կառավարւող ռոբոտ ձեռքեր են ստեղծւել

    Ճապոնական «Ինամի Հիէամա» լաբորատորիայի գիտնականները մշակել են «MetaLimbs» մանիպուլեատորը. երկու ռոբոտացւած ձեռք ամրացւում է մարդու մէջքի յետեւում եւ կառավարւում ոտքերով:

  • Ինչպէ՞ս բուժել ճաքճքած շուրթերը

    Ինչպէ՞ս բուժել ճաքճքած շուրթերը: Եղանակը փոփոխւում է, քամին եւ ցածր ջերմաստիճանը վնասում են շուրթերը: Սակայն ոչ միայն քամու եւ ցածր ջերմաստիճանի պատճառով են շուրթերը ճաքճքում, այլեւ տարբեր դեղահաբերի, ջրազրկման, եւ այլն: Այնուամենայնիւ, երբ շուրթերը ճաքճքում են, անմիջապէս փորձում ենք գտնել մի միջոց, որը դրական ազդեցութիւն կունենայ շուրթերի վրայ: Ներկայացնում ենք մի միջոց, որով կարող էք վերականգնել շուրթերի նախկին տեսքը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։

Joomla-ի վրիպազերծման կառավարակետ

Աշխատաշրջան

Հարցումների հսկման արդյունքները

Հիշողության օգտագործում

ՏԲ-ի հարցումներ