Հա

Այլ

Հինգշաբթի, 21 Մայիսի 2015 09:40

Ի՞նչ է «BODY LANGUAGE» կամ ՄԱՐՄՆԻ ԼԵԶՈՒ կոչւածը (Շար. 3)

Ձեռնւելը հին ժամանակներից, որպէս վստահութեան միջոց ընդհանրացած է եղել: Այն եղել է միակ ֆիզիկական շփումն, որն խօսել է վստահութեան եւ ընկերութեան մասին:
1800-ականներից յետոյ այն սիմւոլիկ իմաստ է ստացել առեւտրական աշխարհում: Սակայն կանանց ձեռնւելն սկսւել է մէկ դար առաջ. քանի որ կանայք միշտ տղամարդկանց հովանու ներքոյ են եղել եւ ֆիզիկական շփումն ուրիշի հետ ընդունւած չի եղել:

(Շարունակութիւն նախորդ համարից)


Ձեռնւելը (ձեռք սեղմել)՝ մարմնի լեզւում

Ձեռնւելը հին ժամանակներից, որպէս վստահութեան միջոց ընդհանրացած է եղել: Այն եղել է միակ ֆիզիկական շփումն, որն խօսել է վստահութեան եւ ընկերութեան մասին:
1800-ականներից յետոյ այն սիմւոլիկ իմաստ է ստացել առեւտրական աշխարհում: Սակայն կանանց ձեռնւելն սկսւել է մէկ դար առաջ. քանի որ կանայք միշտ տղամարդկանց հովանու ներքոյ են եղել եւ ֆիզիկական 150521e01aշփումն ուրիշի հետ ընդունւած չի եղել: Կանայք միայն թագաւորական ընտանիքի անդամներին հանդիպելիս կամ որեւէ գործընթացին վերջ տալու համար են ձեռնւել:
* Ամուր ձեռնւելը հակառակ տարածւած կարծիքի՝ բոլորովին կապ չունի մարդու ինքնավստահութեան եւ հաստատակամութեանը:
* Գործնական ձեռնւելը խօսում է ինքնավստահ մարդկանց առեւտրում ունեցած յաջողակ ձեռներէցութեան մասին: Երբեմն ձեռնւելը տւեալ մարդկանց անվստահ վերաբերմունքի գրաւականն է դառնում, որպէսզի սպասելիքները խոստումնալից իրականացում ունենան:
Սակայն արեւելեան երկրներում ձեռնւելն ընդհանրացած չէ եւ բնականօրէն տարածւած չէ:

 

Ոտքերը նստելու պահին՝ մարմնի լեզւում

150521e01bՄարմնի լեզւի արտայայտման համար ոտքերի կառավարելն աւելի դժւար է ձեռքերից ու թեւերից: Ուստի ոտքերով արտայայտւած վերաբերմունքն ու զգացումներն խիստ կարեւոր են:
Տղամարդկանց ու կանանց նստելու ձեւն զանազան իմաստ ունի մարմնի լեզւի մէջ:
Օրինակ՝ տղամարդու մերկ ոտքերն նստած պահին տաբատի տակից երեւալը կարեւոր չէ, սակայն կնոջ ոտքերը կարճ փէշ հագած ժամանակ նկատելի է եւ ուշագրաւ:
Տարիքով կանայք նստելու ժամանակ աւելի ազատ են երիտասարդներից, կամ կէս ժամից աւելի նստած անձը դիրքը փոխում է, ուստի մարմնի լեզւի բացատրման պարագային իմաստն փոխւում է:

 

Նստելու դիրքը խօսում է անհատի զգացումների մասին

150521e01c150521e01e* Ուղիղ դիրքով նստած անհատն՝ կենտրոնացած է եւ ուշադիր շրջապատին: Ընդհակառակն՝ դէպի առջեւ կորացած մէջքով նստողը՝ ձանձրացած է եւ անտարբեր շրջապատի նկատմամբ:
* Փակ դիրքը՝ անհատի ձեռքերի ու ոտքերի ծալած, անգամ թաքնւած (դէպի առջեւ) վիճակն է, որը ներկայացնում է լարւածութիւն, անգամ թշնամութիւն եւ ոչ-ընկերական վերաբերմունք:
* Բաց դիրքով նստած մարդը՝ ընկերական յարաբերութեան եւ շփման ցանկութիւն ունի:
* Ոտքը ոտքին գցած դիրքը՝ մարդու ինքնամփոփ վիճակն ու խիստ անձնականով զբաղւած լինելն է նշանակում:
150521e01d* Ոտքի միանւագ դոփիւնը անհատի անհամբեր վիճակից է խօսում, որը նա ցանկանում է ինչքան շուտ աւարտել խօսակցութիւնը եւ հեռանալ վայրից՝ ուրիշ աւելի կարեւոր գործ կամ ժամադրութիւն ունենալով:
Կան մարդիկ, ովքեր սովորոյթից կամ ջղային տակտից ելնելով, անկախ իրավիճակից, դժւար թէ կարողանան թողնել ոտքերի միանւագ շարժումը:
* Եթէ նստած վիճակում ոտքի սրունքները խաչւած են իրար՝ անհատը հանգիստ է վերաբերւում խնդրին:
* Մարմնի ծանրութիւնը յաճախակի շարժումներով, շարունակ ոտքերի վրայ տեղափոխելով՝ անհատի ջղային վիճակն է ցոյց տալիս:

 

Ինչպէս կապ ստեղծել մարմնի լեզւի հետ

Ընդհանրապէս դէմ առ դէմ խօսակցական յարաբերութեան մէջ, բառերն 10 տոկոսից պակաս դերակատար են մտքի փոխանցման համար. ուստի մարմնի լեզուն համարւելով լրացուցիչ գործօն՝ կարողանում է յաջողակ կերպով ծառայել մտերմիկ յարաբերութիւնների նպատակին:
1- Ճանաչէք ձեր մարմնի լեզուն
* Բնական լինել - «Գրքեր» ընթերցելով չի լինի տիրապետել մարմնի լեզւին: Իւրաքանչիւր անհատ գիտակցելով ու ճանաչելով իր մարմնի լեզուն, կարող է այն իւրացնել:
* Ճշտել թէ մարմնի լեզուն ձեր արտայայտած պատգամի հետ առնչւում է - Այսինքն, լրացնում եւ կատարելագործում է ձեր ցանկացած յարաբերութիւնը: Օրինակ՝ խօսելու ընթացքում ձեր ինքնավստահութիւնն եւս զգալի է՝ թէ ոչ, դա արդէն մարմնի լեզուն պիտի ճիշտ փոխանցում կատարի:
2- Շարժումներ
* Շարժումները դրական կերպով ուղղել ունկնդրին - Խուսափել բացասական ու կողմնակի արգելքներից, ճիշտ յարաբերւելու նպատակով՝ մարմնի լեզուն դրական շարժումներով ուղղել դիմացինին: Իսկ որպէսզի խօսքը աւելի հասկանալի դառնայ, շեշտել որեւէ շարժում:
* Ձեռքի շարժումը ճիշտ օգտագործել - Բաց շարժումը աւելի ազդեցիկ է, իսկ հակառակը՝ փակ շարժումները ոչ յարգալից եւ անգամ վիրաւորական են: Ձեռքերի ճիշտ շարժումն ունկնդիրների ուշադրութիւնը գրաւելով՝ ծառայում է նպատակին:
* Ուշադիր եղէք ուրիշների մարմնի լեզւի ազդանշաններին - Ամենաչնչին շարժումը կարող է նւազեցնել ձեր կողմից փոխանցւող խօսքի ազդեցութիւնը: Ուստի եթէ որեւէ շարժում ակամայից չի լինում, շեղում է ունկնդրին եւ ձեր մարմնի լեզուն դժգունանում է:
3- Ճանաչէք ձեր ունկնդիրներին
* Ճանաչել խմբին - Դիտէք թափառող աչքերին, ձեռքերին, որոնք շոյում են ձեր հագուստը կամ... Բնականաբար ունկնդիրների կամ ընկերների մէջ եղած նոր մարդուն ճանաչելը հեշտ չէ: Սակայն, յարաբերութեան ընթացքին հասկանալով խմբի նախասիրութիւնները՝ միանշանակ միջոցներով ենք կապ ստեղծում:
* Գիտակցաբար օգտւել միմիկայից - Խօսակցի մէջ եռանդ ստեղծելու համար եւ դրական յարաբերւելու նպատակով՝ օգտւել դէմքի ոգեւորիչ շարժումներից: Բացասական որեւէ ասք կամ դէմքի արտայայտութիւն (յօնքեր կիտել, դէմք խոժոռել) անկախ մշակութային վարք ու բարքից, ազդում են յարաբերութեան վրայ:
150521e01f* Աչք-աչքի յարաբերութիւն - Աչքով յարաբերւելն օգնում է ճիշտ փոխանցման, որին համեմւած է ինքնավստահութիւն, բարի կամեցողութիւն: Սակայն նայւածքը 2-4 վայրկեանից չպիտի չափազանցնի, քանի որ ունկնդիրն անյարմար վիճակում յայտնւելով՝ հակառակ արդիւնք կը ստացւի:
* Նշելի է, որ ժողովում խօսելիս պիտի նայել ժողովականների աչքերին՝ մէկ առ մէկ: Դա գործնական յաջողութեան երաշխիքներից է համարւում:
* Որեւէ մէկի հասցէին խօսելիս՝ 2 վայրկեան ընդմէջ նայէք ունկնդրի աչքերին. դա ձեր ուշադրութիւնն է ապացուցում ունկնդրի նկատմամբ:
* Աչքի յարաբերութիւնը որոշ միջավայրերում ընդունւած չէ: Ուստի պէտք է չափը պահել, որպէսզի հակառակ արդիւնք չտայ:
4- Ընդհանրական միջոցներ՝ ճիշտ յարաբերութեան համար
* Խուսափել դէմքի շփումից - Բարելաւէք ձեր արտաքինը: Եթէ շարունակ մէջքը կորացած վիճակում կամ դէմքը ձեռքով շփելու լինէք. անինքնավստահ տպաւորութիւն կը թողնի, ուստի ջղաձիգ շարժումները կանխիչ գործօններ են հանդիսանում յարաբերութեան ընթացքի մէջ:
150521e01g* Ճանաչէք տւեալ մշակոյթի ընդունւած օրէնքները - Նոր միջավայր մուտք գործելիս, ձեր մարմնի լեզուն պիտի համընկնի տւեալ հասարակութեան հետ շփւելու օրէնքներին. եթէ ճիշտ ուսումնասիրւած չի լինում, թիւր ազդեցութիւն է թողնում, անգամ գործնական յաջողութիւնների վրայ:
* Կենտրոնացում՝ դժւար պայմաններում - Յատուկ իրավիճակներում պէտք է տիրապետել մարմնի լեզւին: Դրանցից են օրինակ՝ աշխատանքի ընդունելութեան հարցազրոյց. դրա համար հայելու առջեւ ու բարձր ձայնով պիտի փորձել եւ վերացնել թոյլ կէտերն, որպէսզի յաջողակ լինել:
* Ասէք ձեր խօսքի բուն նպատակը - Խօսքի իմաստն ճիշտ փոխանցելու համար մարմնի լեզուն պիտի ծառայի իր նպատակին: Սակայն, երբեմն օգտագործւում է բացասական նպատակով. օրինակ՝ որեւէ սուտ խօսք կամ արարք մարմնի լեզւով համոզիչ ներկայացնելու համար, աւելորդ ճիգ ու ջանք է պահանջում ենթակայից:


Մարմնի լեզւի ազդանշանների համապատասխանում-հակադարձը

Հայելու նման հակադարձ եւ համապատասխան՝ մարմնի լեզուն ակամայից քաջալերում է երկու հոգու միջեւ եղած վստահութիւնն ու փոխըմբռնումը:
Երբ մէկ այլ անձի մարմնի լեզուն նման է մեր մարմնի լեզւին, դա մեզ ստիպում է ակամայից արձագանգել թէ՝ «Այս մարդը նման է ինձ , ոնց որ թէ ես եմ: Ես սիրում եմ այս մարդուն, քանի որ մենք նման ենք, եւ փոխադարձաբար նա էլ սիրում է ինձ»:
Երբ երկու մարդկանց մարմնի լեզուն տարբեր է, պաշտպանական բնաւորութիւնը տարածւում է, ուստի չեն ներգրաւում իրար եւ իւրաքանչիւր անձ զգում է հակամարտութիւնից բխող ազդանշաններ:
Երբ դուք խօսում էք որեւէ մէկի հետ, առաջին հերթին ջանում էք խօսակցի հետ համապատասխանել խօսքի տեմպը, դանդաղ կամ արագ ռիթմը: Մի խօսքով դիմացինի հետ «լեզու էք գտնում»:

 

Անձնական տարածք

150521e01h1963 թւականին ամերիկացի հիւմանիստ Էդւարդ Թի. Հալն իր գրքում խօսեց անձնական տարածքի մասին, որը կոչւում էր Փրոքսեմիքս:
Փրոքսեմիքսն այն տարածքն է, որտեղ մարդիկ իրար հետ հանգիստ են շփւում կամ յարաբերւում:
«Անձնական տարածութիւն» կոչւածը Էդւարդ Թի. Հալի ուսումնասիրութեան արդիւնքն էր, որը ընդգծում է մարդու հակազդեցութեան շրջագծերը, այսինքն՝ ընդհանրապէս մարդիկ ինչ տարածութեամբ պիտի շփւեն հասարակական զանազան պայմաններում: Այն ենթակայ է անհատի մշակոյթին, ապրելաոճին եւ հասարակական յարաբերութիւններին: Օրինակ՝ յաճախ որեւէ մէկի շատ մօտ լինելը խանգարում է մեզ, ուստի նախընտրում ենք հեռու տարածութեամբ շփւել նրա հետ:
Ստորեւ ներկայացւում է Էդւարդ Հալի ճշտած հինգ առանձին տարածքները: Նշելի է, որ երբեմն առաջին տարածքն ունենում է երկու ենթատարածք:
* Մտերմիկ տարածութիւն (15-45 սմ.)
Այս մակարդակի տարածութիւնը մտերմիկ եւ շատ մօտ յարաբերութեան տարածութիւն է, որտեղ շփումները լինում են՝ գրկելու, իրար ականջին քչփչալու եւ շոյելու տեսքով:
150521e01i1- Հարազատ տարածութիւն (15 սմ.)
* Սիրահարների համար եւ ֆիզիկական շփումներ ու յարաբերութիւններ
* Յաճախ 2-րդ տարածքի հետ նոյնանում է: Սակայն 15 սմ. մօտիկութիւնը իւրայատուկ է դէմ առ դէմ յարաբերութեան, գումարած սիրոյ զգացումին:
2- Մտերիմ տարածութիւն (15-45 սմ.)
* Ֆիզիկական շփումներ ու յարաբերութիւններ
* Մտերմիկ յարաբերութիւններն մարզական - հասարակական միջավայրերում (ակումբներ, բարեր, երթեւեկութեան միջոցներ ...): Նման վայրերում ակնկալւում է շփումները եւ որեւէ անախորժութիւն չի առաջացնում, այլ՝ հետեւանքն է բաւարարութեան զգացումի:
150521e01j* Ընկերական տարածութիւն (45-120 սմ.)
Այս մակարդակի ֆիզիկական տարածութիւնը ընտանիքի անդամների ու մտերիմ ընկերների միջեւ է լինում: Մօտ տարածութեամբ մարդկանց հետ շփումը ջերմ յարաբերութիւնների մասին է խօսում:
* Ընտանիքի անդամներ եւ մտերիմ ընկերներ
* Շփումներ (ֆիզիկական) մասամբ հնարաւոր է, սակայն, ջերմագին շփումներ՝ ոչ: Այդ իսկ առումով ձեռնւելուց առաւել շփումը մասամբ ընդունւած չէ:
* Հասարակական տարածութիւն (1.2-3.6 մ.)
150521e01kԱյս մակարդակի ֆիզիկական տարածութիւնը ծանօթների պարագային է: Մարդիկ, որոնց մասամբ լաւ գիտենք, ինչպէս՝ գործակիցները, որոնց շաբաթական քանի անգամ հանդիպում ենք եւ մօտ տարածութեան շփումներ կան:
Երբեմն գործի միջավայրում կան մարդիկ, որոնց լաւ չգիտենք. օրինակ՝ փոստատարին ամսական մէկ անգամ ենք հանդիպում, ուստի 1.2-3.6 մ. տարածութիւնը նախընտրելի է:
* Առանց որեւէ շփումների, գործնական-հասարակական շփում
* Միայն ձեռնւելն է թոյլատրելի, իսկ մօտիկ շփումը միայն գործնական խորհրդակցութեան համաձայնութեան պարագային է ընդունելի:
150521e01l* Ընդհանրական տարածութիւն (3.6 մ. եւ աւելի)
Այս մակարդակի տարածութեան յարաբերութիւնն իրականանում է խօսքով: Աշակերտներով լի դասարանում խօսել, կամ աշխատավայրում զեկուցել աշխատանքի մասին՝ նմուշներն են այս տեսակի տարածութեան:
* Հասարակական տարածութեան մէջ արգելւած են շփումները:
* Այս տարածքում հեռու են մնում ամենափոքր շփումից, իսկ պատահելու պարագային անախորժութիւն է առաջացնում:
Մարդկանց տարածութիւնը շփման ընթացքում տարբերում է զանազան մշակոյթներում: Օրինակ՝ Լատին Ամերիկեան մշակոյթում մարդիկ աւելի հարազատ են շփւում, քան Հիւսիսային Ամերիկայի ժողովուրդը, որտեղ յարաբերութեան տարածութիւնն աւելի շատ է լինում:

(Շար. 3)

Յարակից Հրապարակումներ

  • Ի՞նչ անել, եթէ ձեռքերն ու ոտքերն ամբողջ ժամանակ սառն են
    Ի՞նչ անել, եթէ ձեռքերն ու ոտքերն ամբողջ ժամանակ սառն են

    Շատերն են բողոքում, որ ձեռքերն ու ոտքերը սառն են, ըստ որում՝ ոչ միայն ձմռանը, տարւայ այլ եղանակներին նոյնպէս: Բժիշկ Ջոն Բրիլը մի քանի խորհուրդ է տալիս, որոնք կարող են նման մարդկանց օգնել:

  • Ճապոնիայում ոտքերով կառավարւող ռոբոտ ձեռքեր են ստեղծւել
    Ճապոնիայում ոտքերով կառավարւող ռոբոտ ձեռքեր են ստեղծւել

    Ճապոնական «Ինամի Հիէամա» լաբորատորիայի գիտնականները մշակել են «MetaLimbs» մանիպուլեատորը. երկու ռոբոտացւած ձեռք ամրացւում է մարդու մէջքի յետեւում եւ կառավարւում ոտքերով:

  • Ի՞նչ է «BODY LANGUAGE» կամ ՄԱՐՄՆԻ ԼԵԶՈՒ կոչւածը (Շար. 4 եւ վերջ)
    Ի՞նչ է «BODY LANGUAGE» կամ ՄԱՐՄՆԻ ԼԵԶՈՒ կոչւածը (Շար. 4 եւ վերջ)

    Ոչ-խօսակցական հաղորդակցական մարմնի լեզւի մէջ կարելի է ներառել ստելր:
    Ընդհանրացած ազդանշաններն, որոնք ցոյց են տալիս ստելը, հետեւեալն են.
    * Անհատը խուսափում է ուղղակի խօսակցի դէմքին նայել, կամ յաճախ աչք ածելով տարբեր ուղղութեամբ, ակնաբիբերը նեղանում են:

  • Ի՞նչ է «BODY LANGUAGE» կամ ՄԱՐՄՆԻ ԼԵԶՈՒ կոչւածը (Շար. 2)
    Ի՞նչ է «BODY LANGUAGE» կամ ՄԱՐՄՆԻ ԼԵԶՈՒ կոչւածը (Շար. 2)

    Բերանը բացի խօսելուց, սկսած մանկան կերակրելուց մինչեւ սիրոյ զգացումների փոխանցման կարեւորագոյն արտայայտիչն է համարւում:
    Ժպիտը համարւում է մարմնի լեզւի ամենամեծ ազդանշանը: Այն իրական լինելու պարագային բերանի եւ աչքերի շուրջ կնճիռներ առաջացնելով՝ զանազանւում է արհեստական ժպիտից, որն միայն բերանի թեթեւ շարժումն է:

  • Ի՞նչ է «BODY LANGUAGE» կամ ՄԱՐՄՆԻ ԼԵԶՈՒ կոչւածը (Շար. 1)
    Ի՞նչ է «BODY LANGUAGE» կամ ՄԱՐՄՆԻ ԼԵԶՈՒ կոչւածը (Շար. 1)

    Մարմնի լեզուն նշւում է որպէս «ոչ-խօսակցական» յարաբերութիւն եւ ոչ թէ «ոչ-ձայնային» կապի միջոց:
    Նշենք թէ «Մարմնի լեզու» / «ոչ-խօսակցական յարաբերութիւն» տերմիններն ուսումնասիրւում են մարդկանց բառացի խօսակցութեան հետ միասին՝ դէմ առ դէմ ու նաեւ մարմնի հաստատման դիրքերի իմաստաւորման մասին:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը կայանա՞յ արդեօք Հենրիխ Մխիթարեանի տրանսֆերն «Արսենալ»:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։