Հա

Այլ

25/10/2015 - 06:30

7 սովորութիւն, որոնք խանգարում են գումար խնայել

Մեզանից շատերը ցանկանում են ցուցադրել իրենց յաջողութիւններն ուրիշներին, բայց յիշիր՝ իսկապէս ապահովւած մարդիկ իրենց հարստութիւնը չեն ցուցադրում: Եթէ ցանկանում ես մի բան գնել, ոչ ոք չի կարող խանգարել քեզ, բայց երբեք դա մի արա ուրիշների վրայ տպաւորութիւն գործելու համար: Որպէս կանոն՝ բոլոր նրանք, որոնց վրայ ցանկանում ենք տպաւորութիւն գործել, մեզ համար տհաճ մարդիկ են:

Առանձնացրել ենք 7 սովորութիւն, որոնք խանգարում են գումար խնայել:

 

1- Ծախսել աւելի շատ, քան վաստակում ես
Դա մահացու սխալ է, որը հեշտութեամբ բերում է ֆինանսական ճգնաժամի: Ժամանակակից աշխարհում մենք օգտւում ենք կրեդիտ քարտերից ու տարբեր ծառայութիւններից, որոնք խրախուսում են՝ աւելի շատ ծախսել, որպէսզի խուսափէք ձեր վաստակածից շատ ծախսելու վնասակար սովորութիւնից, արժէ պլանաւորել ձեր բիւջէն եւ հետեւել դրան: Վիլիամ Վորդն ասում է՝ մինչեւ ծախսելդ՝ վաստակիր:

 

2- Գնել ապրանքներ, որոնք քեզ հարկաւոր չեն
Մեզանից շատերը ցանկանում են ցուցադրել իրենց յաջողութիւններն ուրիշներին, բայց յիշիր՝ իսկապէս ապահովւած մարդիկ իրենց հարստութիւնը չեն ցուցադրում: Եթէ ցանկանում ես մի բան գնել, ոչ ոք չի կարող խանգարել քեզ, բայց երբեք դա մի արա ուրիշների վրայ տպաւորութիւն գործելու համար: Որպէս կանոն՝ բոլոր նրանք, որոնց վրայ ցանկանում ենք տպաւորութիւն գործել, մեզ համար տհաճ մարդիկ են: Ուորեն Բաֆեթն ասում է՝ եթէ գնում ես իրեր, որոնք քեզ հարկաւոր չեն, շուտով ստիպւած ես լինելու վաճառել այն իրերը, որոնք քեզ անհրաժեշտ են:

 

3- Չհետեւել ֆինանսական վիճակին
Երբ մենք գիրանում ու ալարում ենք ջանքեր թափել նիհարելու համար, սկսում ենք խուսափել հայելիներից: Նոյնը նաեւ լինում է այն ժամանակ, երբ գիտենք, որ ֆինանսական գործերը վատ են, բայց պատրաստ չենք ջանքեր գործադրել, որպէսզի շտկենք իրավիճակը: Այդ ժամանակ սկսում ենք խուսափել գործի լրջութիւնը գիտակցելուց, ինչը հասցնում է մեծ ճգնաժամի: Ի՞նչ է պէտք անել: Ամենաքիչը՝ բոլոր ցուցանիշներն գրանցել թղթի վրայ եւ ուշադրութեամբ ծանօթանալ դրանց հետ: Դա առաջին քայլն է ֆինանսական խնդիրները լուծելու ճանապարհին:

 

4- Չհետեւել պլանին
Ինչպէս կեանքի ցանկացած ոլորտում, ֆինանսականում եւս պլանաւորելն անհրաժեշտութիւն է: Մանոջա Արորան ասում է՝ համոզւիր, որ ունես ապագայի կառուցման պլան, որը ներառում է նաեւ քո ֆինանսական ռազմավարութիւնը եւ քո առաքելութեան իրագործումը:

 

5- Յոյսը դնել ֆինանսական մի աղբիւրի վրայ
Շատերն ապրում են՝ յոյսը դնելով եկամտի մէկ աղբիւրի վրայ, եւ ուրախանում են, երբ ժամանակին են ստանում աշխատավարձը: Նոյնիսկ նրանք, ովքեր սեփական բիզնես ունեն կամ աշխատում են իրենք իրենց մօտ, որպէս կանոն, եկամուտ ստանում են մէկ աղբիւրից: Դա կարող է լիարժէք դժբախտ պատահարի յանգեցնել: Կարեւոր չէ, որ աղբիւրը յուսալի ու լաւն է, եթէ այն դադարի գոյութիւն ունենալ, ֆինանսական ճգնաժամի է յանգեցնելու:

 

6- Թողնել եկամուտը բարձրացնելու փորձերը
Եթէ քեզ խորհուրդ են տալիս փող խնայել, միանգամից մտածում ես՝ ինչի՞ վրայ կարող ես աւելի քիչ ծախսել: Սխալ քայլ է:
Ճիշտ քայլն այն է, որ փորձես մեծացնել քո եկամուտները: Ենթադրենք՝ մի մարդ խնայում է իր վաստակածի 25-%-ը: Եթէ աշխատավարձը բարձրանայ, ապա այդ թիւն էլ կը մեծանայ: Ամէն դէպքում, երկար չես կարող գումար խնայել՝ սահմանափակելով ծախսերդ:

 

7- Ծախսել խնայողութիւնները
Երբ ունենում ենք ինչ-որ բան անյապաղ գնելու ցանկութիւն, միանգամից մտածում ենք. «Ես կարող եմ դա ինձ թոյլ տալ, իսկ խնայել՝ միշտ էլ կարող եմ»: Քո ցանկութիւնները երբեք չեն աւարտւի, հետեւաբար՝ աւելի ուշ խնայել եւս չես կարողանայ:
Եթէ ուզում ես ֆինանսապէս ապահովւած լինել, ապա պէտք է դժւարին ճանապարհ անցնես: Կենտրոնացիր նպատակներիդ վրայ, ուշադիր հետեւիր այն ամենին, ինչ կատարւում է շուրջդ: Համոզւիր, որ խուսափում ես այս սխալներից, եւ յաջողութիւնը երաշխաւորւած է:

Քաղւած համացանցից

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։