Հա

Այլ

Երկուշաբթի, 11 Ապրիլի 2016 09:10

Գիտնականներ.- «Նստարանների առջեւ կանգնած պարապմունքներն աւելի խելացի են դարձնում ուսանողներին»

Հոգեբանները պարզել են, որ այսպէս կոչւած կանգնովի նստարանների առջեւ պարապմունքներն զգալիօրէն բարձրացնում են ուսանողների ուսման առաջադիմութիւնը եւ ճանաչողական ունակութիւնները: Այդ մասին, ինչպէս տեղեկացնում է «Արմէնպրես»-ը, ասւած է այն յօդւածում, որը հրապարակւել է «International Journal of Environmental Research and Public Health»-ում:

«armenpress.am» - Հոգեբանները պարզել են, որ այսպէս կոչւած կանգնովի նստարանների առջեւ պարապմունքներն զգալիօրէն բարձրացնում են ուսանողների ուսման առաջադիմութիւնը եւ ճանաչողական ունակութիւնները: Այդ մասին, ինչպէս տեղեկացնում է «Արմէնպրես»-ը, ասւած է այն յօդւածում, որը հրապարակւել է «International Journal of Environmental Research and Public Health»-ում:
«Շատ ուսուցիչներ յաճախ էին յայտարարում, որ աշակերտները եւ ուսանողներն իրենց աւելի լաւ են պահում եւ ուսման վրայ աւելի շատ են կենտրոնանում այն ժամանակ, երբ նրանք կանգնած են, այլ ոչ թէ նստած դպրոցական նստարաններին: Մենք կատարել ենք այն բանի առաջին ստուգումը, թէ ինչպէս են փոխւում աշակերտների ճանաչողական ունակութիւններն այդպիսի նստարանների անցնելիս»,- յայտարարել է Մարկ Բենդէնը Տեխասի կոլէջ Սթէյշենի (ԱՄՆ) A&M համալսարանից:
Բենդէնը եւ նրա գործընկերները հաւաստել են, որ նման նստարաններն իրօք բարելաւում են ուսանողների մտաւոր ունակութիւնները եւ բարձրացնում առաջադիմութիւնը՝ դիտարկելով համալսարանի առաջին կուրսեցիների թւից մի քանի տասնեակ կամաւորների ուղեղի աշխատանքը յատուկ սարքի միջոցով,- հաղորդել է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Related items

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։

Joomla-ի վրիպազերծման կառավարակետ

Աշխատաշրջան

Հարցումների հսկման արդյունքները

Հիշողության օգտագործում

ՏԲ-ի հարցումներ